Diana99 (11.06.2013)
Quyr Qery (12.06.2013), Sagittarius (29.03.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Two-Face (29.03.2013), Ներսես_AM (30.03.2013), Տրիբուն (30.03.2013)
Diana99 (11.06.2013)
Sagittarius (29.03.2013)
Զարգացած դարձավ իշխանությունների շնորհիվ, որոնք չվաճառացին էն, ինչ երկրին շահույթ էր բերում, չլցրեցին իրենց գրպանները, քանի դեռ կարող էին, պահեցին որակյալ կադրերը, ոչ թե խնամի,ծանոթ բարեկամ սկզբունքով գործեցին: Չհասցրեցին բնակչությանն աղքատության, մուրացկանությանն ընդհակառակը.... Մարդիկ, իրենց հերթին չգնացին երկրից որովհետև դժվար էր ապրելը, չվաճառվեցին ու պաշտպանեցին իրենց իրավունքները: Շատ բան է կախված իշխանությունից, որը մեր երկրում հիմնահատակ փոխել ա պետք: Ափսոս չկա էն մեկը ում լիարժեք կվստահես, որպես ղեկավար մարմին, դա ուրիշ խնդիր է:
Իմ երազանքի Հայաստանում ԲՈՒՀ-երը պիտի լինեն անվճար, ուսանողն իսկապես պիտի սովորելով ավարտի, դասախոսն անկաշառ լինի, ավարտած կադրը՝ որակյալ և ամենակարևորը գնահատվի սեփական երկրում և աշխատի իր մասնագիտությամբ օգտավետ լինելով և զարգացնելով երկորը: Կրթության որակը պիտի բարձրացվի նույն սկզբունքով նաև դպրոցներում: Ամեն մարդ պիտի լինի իր տեղում. ղեկավարը ղեկավար, աշխատողն աշխատող:
Համայնքների զարգացումը պիտի լինի հավասարաչափ, շատ աշխատատեղերով, որ ԿԱՆԳՆԵՑՎԻ ԱՐՏԱԳԱՂԹԸ, ու գնացածները ետ գան: Ու որ Հայաստանը լինի օրենքի երկիր, որ այն ընդհանուր լինի բոլորի համար: Պիտի արժանավույնս գնահատվի պատմամշակութային արժեքները, պահպանելով հինը, կառուցել նորը: Ներկայացնել մեր դարավոր պատմությունն ու մշակույթը այլազգինեին և զարգանալ նաև տուրիզմի ոլորտում:
Արդարություն է պետք յուրաքանչյուր բնագավառում քրտնաջան ու սրտացավ աշխատանք և իհարկե այդ աշխատանքի գնահատում:
Շարունակելի.....
Վերջին խմբագրող՝ laro: 29.03.2013, 20:02:
StrangeLittleGirl (30.03.2013)
Լավ էլիԳերմանիայի նման պետություն դառնալու համար նաև պետք ա գերմանացիների նման բնավորություն ունենալ: Չեմ ուզում:
ըհը
Վայ, էսօր իմ մտքով էլ անցավ, փաբում միացրել էին, ասեցի` գամ, էս թեմայում դնեմ երգը
Էս երկուսի հետ մի պուճուր համաձայն չեմ: Ասեմ, որ Հայաստանում լիքը աշխատատեղեր կան, որ եվրոպական պետություններ նման դեպքերում նեղություն չեն կրում աշխատող պահելու: Օրինակ, նույն քսերոքս անող աղջիկները կամ ֆասթֆուդի զանազան օբյեկտներում մատուցողները: Եվրոպաներում չես տեսնի նման բան: Մարդիկ ավելի ինքնուրույն ենինձ թվում ա` խնդիրը ոչ թե աշխատատեղն ա, այլ աշխատավարձը: Մյուս կողմից, շատ դեպքերում կարծում եմ գործատուները կարողանում են ցածր աշխատավարձով հարիֆցնել, որովհետև աշխատողը չի բողոքում, վախենում են «էդ էլ կորցնելուց», բայց էկեք ճիշտը խոսենք. էսօր գոնե Երևանում դժվա՞ր ա 30 000-ով ուրիշ գործ ճարելը:
Բայց սա մեր երազած Հայաստանի մասին ա
Հա, իմ երազած Հայաստանում մարդիկ չեն փնթփնթում, ճառ չեն ասում, զանգ են կախում![]()
մի երկիր, որտեղ ապրոմ են մոտ մեկ միլիոնի չափ մարդ, հիմնականում հասուն տարիքր, ման են գալիս սպիտակ ու վառ շորեր հագած, վզներին խայտաբղետ ժապավերով, փողոցում հանդիպելուց իրար ժպտալով բարևում են, չկա ագրեսիա, կա հոգեկան խաղաղություն, չկա քաղաքականություն...
մարդիկ իրանց հիմնական ակտիվ ժամանակը անցկացնում են ֆիտնեսներում , ծխող մարդ չկա ...
մարդիկ աշխատում են ամենաշատը 3 օր շաբաթական - օրական 6-7 ժամ: փողի հետրից ոչ մեկը ընկած չէ:
Արտասահմանի հայկական լոբին ոչ թե ամերիկյան դեպուտատների հետ ժողովրդից հավքած փողերն ա լվում , այլ էտ փողով հայաստանցիների հանգիստ կյանքն ա ապահովվում:
...
իսկ էտ բոլորի համար առաջին հերիթին մեզ լավ Թագավոր ա պետք: այսիքն թագավորական կառավարում:
մնացածը- Մոնակոյի մնամ մի բան...
Ամենաշատը դզեց << չկա քաղաքականություն>>...
և
<<Թագավոր ա պետք: այսիքն թագավորական կառավարում>>
----------------
Ոնց որ dvgray ջան, քո երազած երկիրն արդեն ունենք, մնում է , որ մարդիք մի քիչ էլ արտագաղթեն, մինչև Հայաստանում ապրի մոտ մեկ միլիոնի չափ մարդ, էդ էլ հեսա շուտով կլինի...
Հա, մեկ էլ մի հարց կմնա լուծել- որ մարդիք ման գան սպիտակ ու վառ շորեր հագած, վզներին խայտաբղետ ժապավեններ, փողոցում հանդիպելուց իրար ՀԻՄԱՐԻ պես ժպտան, - բայց թե էդ արդեն մելոչ ա...
Quyr Qery (12.06.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Տրիբուն (30.03.2013)
Իմ երազի Հայաստանում ամեն մեկը կապրի իրա երազի Հայաստանում՝ չսահմանափակելով մյուսի երազի Հայաստանը:
Բյուրը կկարողանա մասնակցել փառատոնների մարզերում ու Ryanairօվ թռչել եվրոպական քաղաքաներ:
Չամիչի համար կլինեն ակումբներ, որտեղ կհավաքվեն հետերո արիական տղամարդիկ, կհնչի հայկական ակումբային երաժշտություն, աղջիկները կկրեն տարազային էլեմենտներով հագուստ, ու բոլորը քոչարի պարել կիմանան: Չամիչն էլ իրան պաշտպանված ու երջանիկ կզգա, քանի որ թիկունքում իսկական տղամարդկանց կունենա:
Հայր, եղբայր, ընկեր, և այլ իրան «տեր կանգնող» չունեցող տուսնութ ամյա Աննան նույնպես Չամիչի չափ իրեն պաշտպանված կզգա: Ոչ թե նրա համար, որ թիկունքին իսկական տղամարդիկ ունի կանգնած, այլ պարզապես նրա համար, որ օրենքը երկրում գործում է, և ոչ մեկ չի կարող իրան նկատմամբ շշկռել:
dvgray-ի համար կլինեն ֆիտնես ակումբներ, որտեղ կայցելեն չծխող մարդիկ: Ինքը շրջապատված կլինի սպիտակ և վառ շորեր հագնող մարդկանցով, որոնք փողոցում իրար ուրախ բարևում են: Բարև՛, dvgray: Ինքը հնարավորություն կունենա շաբաթեկան երեք օր, օրական 6-7 ժամ աշխատելով նորմալ ապրել՝ չընկնելով փողի հետևից:
Քյառթերը հանգիստ կկարողանան կրել սև «սպարտիվկեք», սև ծիծակ կոշիկներով ու լսել մուղամ ու ռաբիզ երաժշտություն մուղամ&ռաբիզ ակումբներում... պարզապես նրա համար, որ դա իրանց իրավունքն ա:
Գեյերը հանգիստ ձեձ-ձեռ բռնած կքայլեն փողոցում. իրանք էլ կունենան իրենց գեյակումբները ու ում դա «չդզի», պազապես չի այցելի այդ ակումբներ:
Լիոնի համար կնկարահանվեն պատմական ֆիլմեր, կանցկացվեն սեմինարներ, ու ինքն էլ հնարավորություն կունենա հրապարակելու ինչ գիրք, որ ուզում ա, եթե դրանցում չկան հակաօրինական պրոպագանդա:
keyboard-ը կկարողանա հեռուստացույցով նայել թուրքական պատմական սերիալներ:
Two-Face-ի համար կանցկացվեն E3 և gamescom-ի նման համակարգչային խաղերի փառատոններ. ինքն էլ մեզ համար տեղից ռեպորտաժներ կպատրաստի:
Չուկ, Մեֆ և Տրիբուն պապիկները բեսետկայում կքքնարկեն քաղաքականությունը /իրենց ipadներով Ակումբ մտած/, ընտրակեղծիք բառը արդեն իրենց բառապաշարից վերացած կլինի:
Երկիրը ենքան ապահոված կլինի /և՛ ֆինանսական, և՛ իրավունքներով/, որ ոչ մեկին չի հետաքրքրի հայկական լոբբիի փողերը ու շուկաններում վաճառվող թուրքական հագուստը:
Իմ երազի Հայաստանում պանկերը, քայռթերը, հիպիները, էմոները, հիպսթերները, յուպիները, պահպանողակնները, աթեիստները, հավատացյալ քրիստոնյաները, մուսուլմաները, և բոլոր-բոլորը համերաշխ կապրեն իրենց երազանքի Հայաստաններում: Ու ամեն ոք էտ կենդանի օրգանիզմի մեջ կկարողանա ստեղծել իրա երազի Հայաստանը:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 30.03.2013, 23:42:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ