Սա էլ այս անգամվա Ծաղկաձորի երիտ. գրականագետների հոդվածներից մեկից մի հատված մոգական ռեալիզմի մասին.
Էմմա Գեղամյան. Մոգական ռեալիզմի առանձնահատկությունները լատինամերիկյան գրականության մեջ
Նկարչության մեջ մոգական ռեալիզմի հիմնադիրը ամերիկացի նկարիչ Մայքլ Պարկսն է: Նրա նկարներում տարօրինակ կենդանիները բախվում են խորհրդավոր կանանց, տիկնիկների վարպետներն էլ ղեկավարում են մոգական արարածներին ու մարդկանց:
Պարկսի նկարներում գերիշխող երկնային միջավայրը հասկանալի է բոլորի համար: Աշխարհ, որ հեղինակի ցանկության դեպքում կարող է ոչնչացվել, վերափոխվել և նորից ստեղծվել: Ոճը, որով նկարում էր, ռեալիստական էր, գործողությունը և իրերի համադրումը` մոգական, այսինքն`այն ուղղությունը, որով առաջնորդվում էր նկարելիս, կարելի է «մոգական ռեալիզմ» անվանել:
Ավելի ուշ իտալացի գրող և քննադատ Մասսիմո Բոնտեմպելլին (1878-1960) 1926թ.-ին Հռոմում հիմնում է «900» գրական ամսագիրը: Ամսագիրը հրատարակվում էր ֆրանսերեն լեզվով, խմբագրողներից էին` Ջ. Ջոյսը, Կայզերը…
Բոնտեմպելլին 1927թ.-ին առաջին անգամ այս տերմինը օգտագործում է գրականության մեջ: Նրա կարծիքով մարդու ներաշխարհը կազմված է երկու մասից` արտաքին և նեքին: Հետևաբար գրողը պետք է կարողանա միաձուլի «իրական աշխարհն» ու «երևակայական աշխարհը» (այդ երկու աշխարհները` իրական և երևակայական): Այդ պատճառով գեղագետի երևակայությունը առաջին պլան է մղվում, քանի որ առանց երևակայության չի կարող միֆեր ու լեգենդներ ստեղծել:
«Մոգական ռեալիզմը» ռելաիզմն է, որում օրգանապես համակցվում են իրականն ու ոչ իրականը, իրականն ու մտացածինը, խորհրդավորը: Կարող ենք ասել, որ «ռեալիզմ» և «մոգական ռեալիզմ» տերմիններն ունեն նաև միմյանց հակառակ իմաստներ. «ռեալիզմը» նյութականն է, որին կարելի է դիպչել, սովորականն ու ամենօրյան, «մոգականը»` անսովորն ու խորհրդավորը, անբացատրելին ու անսպասելին:
Մոգական ռեալիզմին բնորոշ է հետևյալը`
· անիրական երևույթները չեն մեկնաբանվում
· գործող անձինք ընդունում են «մոգական ռեալիզմ»-ին բնորոշ առանձնահատկությունները
· զգայական ընկալման մանրամասներ
· հաճախ օգտագործվում են պատկերներ ու խորհրդանիշներ
· մարդու` որպես սոցիալական էակի, գրավչությունն ու զգացմունքները շատ հաճախ մանրամասն են նկարագրվում
· աղավաղված ժամանակի ընթացք, այնպես որ այն ցիկլային է կամ թվում է, թե բացակայում է
· պատճառը և հետևանքը փոխվում են տեղերով
· ժողովրդական բանահյուսական տարրերի առկայություն
· գործողությունները ներկայացվում են հետաքրքիր ձևով, այսինքն` պատմողը երրորդ դեմքից կարող է անցնել առաջին դեմքի
· անցյալը միահյուսվում է ներկային, կերպարներն էլ` միմյանց
· ստեղծագործության «բաց» վերջաբանը թույլ է տալիս ընթերցողին որոշել, թե որն է ավելի իրական և համապատասխան իրական կյանքին` անիրականը, թե ամենօրյան:
1950-60-ական թվականներին լատինամերիկյան գրակնությունը իսկական «բում» ապրեց: Գրականության մեջ նույնիսկ առաջացավ «կարիբյան հրաշք» տերմինը:
Այն ամբողջ աշխարհին դարձավ հայտնի, և առաջացած հայտնի գրողների համաստեղությանը միավորում էր «մոգական ռեալիզմը»: «Մոգական ռեալիզմի» ավանդույթը ստեղծվել է այնպիսի գրողների կողմից, որոնցից են` Ժ. Ամադուն («Мертвое море»), Գ.Գարսիա Մարկեսը («Сто лет одинокости», «Старикан с крылями»), Ա.Կարպենտերը («Екуе-Ямба-В», «Царство от мира того»), Մ.Ա. Աստուրիասը («Маисовые люди»):
50-60-ական թվականները այն ժամանակահատվածն էր, երբ լատինամերիկյան վեպը բառացիորեն ներխուժեց միլիոնավոր մարդկանց հոգևոր կյանք: Համաշխարհային ճանաչում ստացան գրքեր` գրված Կարպենտերի, գվատեմալացի Միգել Անխել Աստրուիասի, մեքսիկացիներ` Խուան Ռուլֆի և Կառլոս Ֆուենտեսի, բրազիլիացի Ժ.Գ.Ռոզի, արգենտինացի Խ. Կորտասարի, կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսի, պերուացի Մ.Վ. Լյոսայի կողմից: Այս երևույթը դիտվում էր որպես դարերի ընթացքում կուտակված գեղարվեստական էներգիայի պայթյուն: Ժամանակակից վեպի գեղարվեստական նորությունն այն էր, որ նա դիմում էր դիցաբանական մտածողությանը, տեղեկություններ էր հաղորդում մեզանից առաջ եղած մարդկանց մասին:
Կարպենտերը իր` «Երկրային արքայությունը» վեպում հեղիանակներին խորհուրդ է տալիս պատմությունն այնպես շարադրել, որ «հրաշալին» ու «մոգականը» միահյուսված լինեն և համագործակցեն իրականության հետ:
Գարսիա Մարկեսը իր ելույթներից մեկում ասել է. «Ես հավատում եմ մոգությանը իրական կյանքում: Կարծում եմ՝ Կարպենտերը «մոգական ռեալիզմ» անվանում է այն հրաշքը, ինչպիսին հանդիսանում է իրականությունը և հենց Լատինական Ամերիկայի իրականությունն ընդհանրապես, մասամբ նաև կարիբյան երկրների իրականությունը: Այն մոգական է»:
Գարսիա Մարկեսը անընդհատ խոսում է «Ֆանտաստիկ իրականության» օբյեկտիվ գոյության մասին, որն էլ առաջացնում է լատինամերիկյան վեպի ինքնատիպությունը:
«Մոգական ռեալիզմի» էությունը անսահմանափակ ազատության ճանաչման մեջ է: Լատինամերիկյան նոր վեպի առանձնահատկությունները մի շարք գրողներ բացատրում են հենց Լատինական Ամերիկայի իրականությամբ, որը քաոսային ու հակասական է, չլուծված և մեկնաբանության կարիք ունեցող:
Էջանիշներ