Անգլերեն չիմացողները դատապարտված են չիմանալո՞ւ վերջը ի՞նչ ա ներկայացնում իրանից էդ ժանրը, էլ չեմ ասում էդ ժանրում ստեղծագործելու, ուր մնաց մրցույթին մասնակցելու մասին...
Անգլերեն չիմացողները դատապարտված են չիմանալո՞ւ վերջը ի՞նչ ա ներկայացնում իրանից էդ ժանրը, էլ չեմ ասում էդ ժանրում ստեղծագործելու, ուր մնաց մրցույթին մասնակցելու մասին...
Ingrid (26.03.2013)
Այսքան պարզ, հասկանալի, մանրամասն անգամ Վիքիպեդիաներում չի լինում: Ապրի Այվին, գրականագետի գործ է արել:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Sambitbaba (27.03.2013), Դավիթ (27.03.2013)
Ներողություն եմ խնդրում անուշադրության համար ու շնորհակալություն եմ հայտնում օգնության համարուղղակի մտածում էի կանոնադրությունն է գրված, ինչպես միշտ, վերջին տողը միանգամից կարդացի
Ժանրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից
Ingrid (26.03.2013)
John, կարդա, մոգական ա![]()
I may be paranoid but no android!
John (28.03.2013)
հահա, դզեցProminent English-language fantasy writers have said that "magic realism" is only another name for fantasy fiction. Gene Wolfe said, "magic realism is fantasy written by people who speak Spanish," and Terry Pratchett said magic realism "is like a polite way of saying you write fantasy."գրեք, տենանք՝ ինչ ա ստացվում
StrangeLittleGirl (28.03.2013), Ռուֆուս (28.03.2013)
Ես ժանրը ոնց որ թե հասկացա՝ մոգական ռեալիզմն այն է, երբ մի երկրում միաժամանակ երկու տարբեր վայրերում երկու տարբեր նախագահ երդման արարողություն կունենան ու դա ոչ մեկի համար տարօրինակ չի լինի![]()
Հարգելի՛ John, քոփի եմ արել Այվիի ասածն հատուկ ձեզ համար.
Այսպիսով, մոգական ռեալիզմը գեղարվեստական ժանր է: Այս ժանրը կրող գործերում մոգական տարրերը ներգրավված են աշխարհի իրական պատկերի մեջ՝ դառնալով դրա ներդաշնակ մասնիկը: Պատմությունն այնպես է կառուցված, որ մոգական կոմպոնենտները ոչ թե ֆանտաստիկ ու անիրական են թվում, այլ ներկայացվում են լրիվ ռեալ լույսի տակ, կարծես այդպես էլ պիտի լիներ, թեև իրականում դրանք առկա չեն մեր առօրյա կյանքում:
Մի օրինակ կարող է լինել այն, որ գրական կերպարն, ասենք, ապրում է դարերով՝ մի քանի սերունդներ տեսնելով. նա միշտ կա, բայց ոչ ոք հարցականի տակ չի դնում նրա գոյությունը: Այդ անիրական, մոգական երևույթն այստեղ ներկայացված է՝ որպես լրիվ նորմալ ու ընդունելի:
Մոգական ռեալիզմում գլխավորն այն է, որ կարդացողն իրեն չի զգում ֆանտաստիկ իրավիճակում, այլ նկարագրությունները նրա համար ստեղծում են լրիվ ռեալիստական կյանքի պատկեր, որտեղ հաջողությամբ ինտեգրված է մոգականը:
Այլ կերպ ասած՝ այս ժանրը ներկայացնում է իրականության մոգական հնարավորությունները և դրա շնորհիվ իր ասելիքը հաղորդում ընթերցողին:
Ի՞նչ կարելի է ակնկալել այս ժանրի տեքստից.
- Մոգական էլեմենտների առկայությունը չի մեկնաբանվում, չի բացատրվում, ամեն ինչ այնպես է, կարծես այդպես էլ պիտի լինի:
- Գործող կերպարները ընդունում և չեն վիճարկում մոգական տարրերի տրամաբանությունը:
- Ժամանակի նորմալ ընթացքը կարող է փոփոխվել այնպես, որ ստեղծագործության մեջ ժամանակի զգացողությունն ընդհանրապես կորչի կամ այնպես լինի, որ ներկան անընդհատ կրկնվի, դոփի տեղում:
- Պատճառահետևանքային կապերը կարող են աղճատվել. ըստ այդմ, մարդ կարող է տառապել մինչև դժբախտությունը կամ այլ կերպ ասած՝ ոչ թե դժբախտությունը բերի տառապանք, այլ տառապանքը՝ դժբախտություն:
- Կարող են առկա լինել ֆոլկլորի, լեգենդի ու սիմվոլիզմի տարրեր:
- Իրադարձությունները կարող են ներկայացվել տարբեր կերպարների տեսանկյունից. պատմողը մեկ մի կերպարը լինի, մեկ՝ մյուսը:
- Կերպարները կարող են ապրել երկու իրականության մեջ միաժամանակ:
- Իրադարձությունները հաճախ երկիմաստ կարող են լինել, և տեքստի «հետևում» թաքնված տեքստ պարունակել:
- Շատ հաճախ ներկայացված հասարակական կյանքը, սոցիումը ստեղծագործության մեջ քննադատության է ենթարկվում, եթե ոչ ուղիղ, ապա ժանրային հնարքների շնորհիվ:
Սա իհարկե չի նշանակում, թե յուրաքանչյուր տեքստ պիտի պարունակի այս բոլոր կետերը. սրանք միայն այն հնարավորություններն են, որոնք տալիս է տվյալ ժանրը:
Մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է Մարկեսը, իսկ նրա «Հարյուր տարվա մենությունը» համարվում է այս ժանրի լավագույն գործերից մեկը:
Որպես մեկ այլ օրինակ՝ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» նույնպես այս ժանրի ուժեղ ազդեցությունը կրող հայտնի ստեղծագործություններից է:
Պատմվածք կատեգորիայում այս ժանրի զարգացումը պահանջում է լավ մտածված սյուժե և կերպարներ, ճիշտ մշակում և մատուցում, ու ընդհանուր առմամբ՝ ահագին աշխատանք: Ստեղծագործել սիրող մարդկանց համար սա կարող է լինել թարմ ու հետաքրքիր փորձություն, իսկ ընթերցողի համար՝ նոր հայտնաբերություններով լի դաշտ:
Այնպես որ, բոլորին մաղթում ենք լավ անակնկալներով լի ստեղծագործական նախագիծ:
Write with the door closed, rewrite with the door open. S. K.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ