Ան ջան, վախելով եմ գրում, որովհետև զգում եմ, որ էս պահին շատ խոցելի ես, հեշտ վիրավորվող, բայց խնդրում եմ էլի՝ ժանր մի ասեք, էրեխեք, սիրտս պայթում ա էս երևույթի նկատմամբ էդ բառից: Ուրեմն, էս մրցույթի բացվելուց ի վեր ուսումնասիրում եմ, թե ինչ ա մոգական ռեալիզմը, որ հանկարծ սխալ բան չասեմ: Արդեն կարամ գիտական հոդված գրեմ

Ու վերնագիրը կլինի «մոգական ռեալիզմը որպես մեթոդ, ուղղություն, հոսանք», բայց ոչ որպես ժանր: Ու նաև էդպես էլ լիովին չպատկերացնելուդ պատճառը կարա լինի հենց էդ, որ սխալ ափսեի մեջ ես ուզում ուտեստը լցնել: Որովհետև եթե դա դիտարկես որպես հոսանք, շատ հեշտ կլինի, որովհետև ոչ մի հոսանք հնարավոր չի մինչև վերջ ամբողջականորեն կոնկրետ ձևաչափի մեջ պատկերացնել, թերևս բացի սոցռեալիզմից: Էնպես որ ես համոզված եմ, որ սխալ ուղու վրա չես, ուղարկիր պատմվածքդ: Ով էլ կասի՝ ժանրին չի համապատասխանում, կիմանաս, որ չէր էլ կարող համապատասխանել, որովհետև դա ի՞նչ ժանր է: Ես նոր մի հրաշք պատմվածք կարդացի, ես նոր մի հրաշք մոգական ռեալիզմ կարդացի, չի ստացվում էլի, հո զոռով չի:
Ու իրարից մի նեղացեք, հատկապես ինձնից

Ես նեղացկոտի անուն եմ հանել, ու իրականում էդպիսին էլ կամ, բայց էս գրական թեմաներում ինձնից ավելի քիչ նեղացող մարդ չկա: Ասում, խոսում ենք էլի, փորձում ենք մոտենալ ճշմարտությանը, ու ինչքան փորձում ենք, էնքան ավելի ենք հեռանում, բայց կարևորը ճշմարտությունից էդքան հեռու, բոլորս էդքան իրար մոտ ենք՝ նույն ինտերնետում, նույն ֆորումում, նույն թեմայում, մենք իրավունք չունենք իրարից նեղանալու:
Էջանիշներ