User Tag List

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ-4

  1. #61
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազիվ գտա.
    ՄԵՐ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում արվեստագետներին գրեթե ոչինչ հարկ չի լինում հորինելու: Նրանց կացության դժվարությունը կայանում է հակառակ պարագայում. ինչպե՞ս անել, որ իրենց պատկերած իրականությանը հավատան: Եվ այսպես եղել է միշտ: Մեր պատմության ամենասկզբից մեր գրականության մեջ չկան գրողներ, որոնց ավելի քիչ են հավատացել, բայց որոնք այնպես ձգտել են լինել ճշմարտացի, որքան Վեստ Ինդիայի նվաճման ժամանակագրության հեղինակները: Քրիստափոր Կոլումբոսի օրագիրը գրական այդ ժանրի հնագույն ներկայացուցիչն է: Սկսենք նրանից, որ մենք բացարձակապես համոզված չենք, թե իսկապես նրանք գոյություն ունեցել են, որքանով որ մեզ է հասել պադրե Լաս Կասասի գրչին պատկանող նրանց մեկնակերպը, որը հաստատել է, թե դրանք ընդօրինակներ են իրեն հայտնի բնօրինակից: Համենայն դեպս, ըստ այս վարկածի, նվազ համոզիչ են մատուցվում շշմեցուցիչ հրաշքները, որոնք Կոլուբոսը ստիպված էր գրանցել, որպեսզի համոզի կաթոլիկ պետերին իր հայտնագործության նշանակության հարցում: Կոլուբոսն ասում է, որ մարդիկ, որոնք դուրս են եկել դիմավորելու իրեն 1492 թվի հոկտեմբերի 12-ին, «մորեմերկ» էին:

    Մյուս ժամանակագիրները նույնպես հաստատում են, որ Կարիբյան ավազանի բնիկները, որոնք դեռ իրենց անվտանգ էին զգում քրիստոնեական բարոյականությունից, զբոսնում էին մերկանդամ, ինչը բոլորովին բնական բան էր արևադարձայինների համար: Չնայած դրան, Կոլումբոսի կողմից Բարսելոնի արքայական պալատ բերված «նմուշները» հագել էին նկարազարդված արմավենու տերևներ և փետուրներ, մանյակներ` շինված արտասովոր կենդանիների ատամներից ու մագիլներից: Սա, թվում է, շատ պարզ բացատրություն ունի: Կոլուբոսի առաջին ճանապարհորդությունը, նրա հույսերին հակառակ, ավարտվեց տնտեսական կրախով: Նա ոչ միայն չգտավ թագուհուն խոստացած ոսկին, այլ նաև կորցրեց իր նավերի մեծ մասը, նա չկարողացավ բերել հսկայական արժեք ունեցող իր հայտնագործության ոչ մի ապացույց, և ընդհանրապես` ոչինչ, որ կարողանար արդարացնել այդքան երկար ու թանկ ճամփորդությունը:

    Էլդորադոյի մասին լեգենդը ամենագեղեցիկը, զարմանալին ու վճռականն էր մեր պատմության համար: Այդ երևակայական երկրի որոնումների ժամանակ կոնկիսադոր Գոնգալու Խիմենես դե Կեսադան նվաճեց համարյա կեսը նրա, ինչն այսօր հանդիսանում է Կոլուբիան, իսկ Ֆրանսիսկո դե Օրելյանան հայտնագործեց Ամազոնը: Ինչն առավել ֆանտաստիկ է, նա հայտնագործեց գետը` նավարկելով վերին հոսանքից դեպի գետաբերանը, մի ուղղությամբ, որը հակառակ է այն ձևին, որով սովորաբար հայտնագործվել են բոլոր գետերը: Սակայն Էլդորադոն հանելուկ կմնա բոլոր ժամանակների համար: Ճիշտ այդպես էլ ոչ ոք կարծես թե ոչինչ և երբեք չի իմանա այն տասնմեկ հազար գուանակոների մասին, որոնք` յուրաքանչյուրը 100 ֆունտ ոսկու բեռով, մի անգամ ուղարկվել էին Կուսկոյից, որպեսզի վճարեն ոմն Ատուալպե կառավարչի տուրքը, բայց այդպես էլ չժամանանեցին նշանակված կայանը: Կոնկիսադորների նմանատիպ դյուահավատությունը ամբողջովին բացատրելի է, եթե հիշենք այդ դարում թագավորող մետաֆիզիկական տենդը և գրական ջերմախտը, որոնցով համակված էին ասպետական վեպերը: Գուցե միայն դրանով են բացատրելի Ալվարո Նունեսա Կաբես դը Վակի արտասովոր արկածները, որոնց նապատակը ավելի ազնիվ ու պոետական էր, քան Էլդորադոյի ոսկին: Նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության աղբյուրը:

    … Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը գրականության առաջ դնում է մեր անսահման իրականությունը, բառերի անհամապատասխանությունն է: Երբ մենք խոսում ենք գետի մասին, եվրոպացի ընթերցողը ունակ չէ պատկերացնել ավելի ահռելի գետ Դանուբից բացի, որի երկարությունը 2850 կմ է: Նրա համար դժվար է պատկերացնել Ամազոնի ռեալությունը (որի երկարությունը ավելի քան 7000 կմ է), մինչև այն չնկարագրվի: Երբ մենք գրում ենք «ամպրոպ» բառը, եվրոպացիները պատկերացնում են ամպրոպն ու կայծակը, բայց նրանց համար դժվար է երևակայել, թե ինչ երևույթ մենք նկատի ունենք: Նույնը կատարվում է «անձրև» բառի հետ: Անդերում, ֆրանսիացի Ժավյե Մարիմիրի վկայությամբ, հորդառատ անձրևները անդադար թափվում են 5 ամիս: «Նրանք, ովքեր չեն տեսել այդպիսի ամպրոպներ,- գրում է նա,- չեն կարող պատկերացնել դրանց կատաղիությունը: Անթիվ ժամեր դրանց հաջորդում են կայծակները, և մթնոլորտը դողում է անվերջ որոտներից, որոնց արձագանքում են անհամար լեռները»: Դժվար է սա համարել վարպետորեն արված նկարագրություն, բայց բավարար է, որ ամենաթերահավատ եվրոպացին ցնցվի ահից:

    Որպեսզի լիովին պատկերացվի մեր իրականության ողջ անսահմանությունը, մենք ստիպված պետք է ստեղծենք նոր բառեր: Դրա անհրաժեշտությունը հավաստում են անթիվ օրինակներ: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ.-Վ. Ապ դե Գրաֆֆը, ով այս հարյուրամյակի սկզբին հետազոտել է Ամազոնի գետաբերանը, գրել է, որ նա գտել է այնպիսի տաք աղբյուրներ, որոնց մեջ իջեցված ձուն եփվում էր ընդամենը 5 րոպեում և, որ որոշ տեղերում բավական է ամբողջ ձայնով ասել ինչ-որ բան, որ հեղեղ սկսվի: Ինչ-որ տեղ Կարիբյան ավազանի կոլումբիական ծովափին ես հանդիպեցի մի մարդու, ով անձայն աղոթում էր կովի առաջ: Կենդանու ականջներում որդեր կային: Երբ նա ավարտեց աղոթքը, ես տեսա, թե ինչպես կովի ականջներից թափվեցին սատկած որդերը: Այդ մարդը հավաստիացնում էր, որ ինքը կարող է նմանատիպ կուրսեր անցկացնել տարածության վրա ևս, դրա համար բավական է նկարագրել կենդանուն և տեղը, որտեղ գտնվում է այն: 1902 թվականի մայիսի 8-ին արթնացավ Մարտինիկեի Պելե հրաբուխը: Այն մի քանի րոպեում ավերեց Սենտ Պիեռ նավահանգիստը` լավայի տակ թաղելով քաղաքի 30 հազար բնակիչների, բացառությամբ մեկի` Լյուդգար Սիլվարիսի, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին բանտախցի ամուր պատերը, որոնք կառուցվել էին այնպես, որ նա չկարողանա փախչել:

    Ինձ անհրաժեշտ կլինեն բազմաթիվ հատորներ Մեքսիկայի անհավանական իրականությունը նկարագրելու համար: Ես արդեն 20 տարի է` ապրում եմ այստեղ, և մինչև այժմ բազմաթիվ ժամեր եմ անցկացնում` դիտելով սափորում թռչկոտող ունդերին: Դրական ռացիոնալիստներն ինձ ասացին, որ ունդերի այսպիսի մոբիլությունը բացատրվում է նրանով, որ դրանց մեջ բնակություն են հաստատել կենդանի թրթուրները: Հրաշքն այն չէ, որ ունդերը շարժվում են և ոչ էլ այն, որ նրանց մեջ թրթուրներ կան, այլ այն, որ թրթուրները հատկապես տեղավորվել են ունդերի մեջ, որպեսզի կարողանան թռչկոտել:

    Աներևակայելի իրականությունը իր առավելագույն հզորությանն է հասնում Կարիբյան կղզիների վրա: Այստեղ նախնական տարրերին` պարզունակ միֆերին և մոգերի հավատալիքներին միահյուսվել են մշակույթների այնքան առատ շերտեր: Այս ամենը միաձուլվել է մոգական միասնության մեջ, որի գեղարվեստական առատությունը պարզապես անսպառ է: Միաժամանակ խառնուրդը հաջող կերպով համեմված է աֆրիկյան հզորությամբ և զայրույթով: Աշխարհների այս խաչմերուկում կոփվել է անսահման ազատության զգացումը, առանց աստծո և օրենքի ռեալությունը, որտեղ ցանկացածը և ամեն մեկը ենթադրում է, թե ինքը կարող է անել ամեն ինչ: Գողերը հանկարծ իրենց արքաներ են կարծում, վռնդվածները` ծովակալներ, իսկ կուրտիզանուհիները` նահանգապետի կին: Եվ հակառակը:

    Ես ծնվել և մեծացել եմ Կարիբյան ծովափին: Ես գիտեմ այս աշխարհը, յուրաքանչյուր երկիրը, յուրաքանչյուր կղզին, և ահա, թե ինչն է ամենից շատ հիասթափեցրել ինձ. ինձ հետ չպատահեց ոչինչ, որ ավելի սարսափելի լիներ իրականությունից, ոչ էլ ես կարողացա այդպիսի մի բան հորինել: Առավելագույնը, ինչին ես ընդունակ էի, փոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով, և այնուամենայնիվ, իմ գրքերից ոչ մեկում չկա մի տող, որը չհաստատվի փաստերով: Իրականությունը փոխելու իմ փորձերից մեկը խոզի պոչն է, որ այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիանների ընտանիքին «Հարյուր տարվա մենություն» գրքում: Ես կարող էի հորինել ցանկացած բան, սակայն ինձ թվում էր, թե նորածնի համար հորինած խոզի պոչը ամենաքիչը կհամընկնի իրականության հետ: Սակայն հենց որ վեպը հայտնի դարձավ երկու Ամերիկաների տարբեր մասերում, սկսեցին երևան գալ պոչ կրողների խոստովանությունները: Բարանկիլեում մի երիտասարդ հայտարարեց այդ մասին թերթով: Նրա հայտարարությունն այս առիթով ավելի զարմանալի էր, քան ինքը` պոչիկը: Նա ծնվել է պոչիկով, բայց երբեք չի ցուցադրել այն ոչ ոքի, քանի դեռ չի կարդացել «Հարյուր տարվա մենությունը»: «Ես չէի ցանկանում այդ մասին ոչ մեկի պատմել, որովհետև ամաչում էի,- ասել է նա:- Բայց հիմա վեպը կարդալուց և դա ընթերցողներին լսելուց հետո հասկացա, որ պոչը կատարելապես բնական բան է»: Շատ չանցած` մի ընթերցող ինձ ուղարկեց թերթի կտրվածք, որտեղ խոսվում էր սեուլցի մի աղջկա մասին, ով նույնպես ծնվել էր պոչիկով, բայց վեպում իմ արած ենթադրությանը հակառակ, աղջկա պոչիկը կտրել էին, և նա կենդանի էր մնացել:

    «Նահապետ աշուն»-ի նախապատրաստական փուլը ամենաբարդն էր իմ գրական փորձում: Համարյա 10 տարի ես կարդացի ամեն բան, ինչ կարողացա գտնել լատինամերիկյան բռնապետների և հատկապես նրանց մասին, ովքեր իշխել են Կարիբյան ավազանում, որպեսզի գիրքը որքան հնարավոր է քիչ հիշեցներ կյանքը: Սակայն յուրաքանչյուր քայլը հիասթափություն եղավ: Վենեսուելական բռնապետ Խուան Վիսեատե Գոնեսն օժտված էր այնպիսի ինտուիցիայով, որը չեզոքացնում էր ցանկացած մոգական շնորհ: Հայիթյան բռնապետ դոկտոր Դյուվալյեն արտաքսեց երկրից բոլոր սև շներին, որովհետև նրա թշնամիներից մեկը, փորձելով փրկվել հետապնդումից, դիմակավորվեց սև շան մորթով: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց սեփական ոտքը` թաղման արարողությունն ուղեկցելով ճոխ մեծարանքներով: Լոպե Ագիրրեի կտրված ձեռքը գետը նետեցին, և ով տեսնում էր այն, սարսափից դողում էր` ենթադրելով, թե ձեռքը դեռ ի վիճակի է թափակարել դաշույնը: Անաստասիո Սոմոսա Գարսիան ուներ գազանանոց` թեթև ցանցով բաժանված վանդակներով: Վանդակի մի մասում վայրի գազաններն էին, իսկ մյուսում` Սամոսայի քաղաքական հակառակորդը: Մաքսիմելյան Էռնանդո Մարտինեսը (սալվադորյան բռնապետ-աստվածաբան) հրամայեց փողոցային բոլոր լապտերներին կարմիր թղթե թասակներ հագցնել, որպեսզի հաղթահարվի կարմրուկի համաճարակը:: Նա օգտագործում էր ճոճանակ, որը պահում էր ուտելիքների վրա ճաշելուց առաջ, որպեսզի որոշի` թունավորվա՞ծ է, թե՞ ոչ: Մորասանի արձանը, որ մինչ օրս էլ կանգնած է Տեգուսիգալաեում, իրականում մարշալ Նեյինն է: Երբ պաշտոնական անձիք ժամանեցին Լոնդոն, որպեսզի պատվիրեն անհրաժեշտ արձանը, եկան այն եզրակացության, որ ավելի էժան է գնել պահեստում մոռացված արդեն պատրաստի արձանը, քան պատվիրել Մորասանինը…
    Մոռացել եմ նշել, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի խոհերն են, վերցրել եմ Հովիկ Չարխչյանի բլոգից:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  2. #62
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիցջերալդը գրականության մեջ համարվում է "կորած սերնդի" ներկայացուցիչ: Այդ ստեղծագործությունը իմ կարծիքով ավելի շուտ ֆանտասմագորիա է:
    Մոգական ռեալիզմ չէի ասի այն պատճառով, որովհետև հերոսի՝ Բենջամինի իրավիճակը սովորական չի ընդունվում, նրան գժի տեղ են դնում անգամ:
    Բայց պարտադի՞ր ա, որ բոլորի կողմից ընդունվի որպես սովորական։ Թե՞ ընդհանուր առմամբ եթե նորմալ ա ընդունվում, ուրեմն արդեն մոգական ռեալիզմ ա։ Էդ սահմանը ո՞նց ա որոշվում։ Ինձ թվում ա՝ քիչ դեպքերում ա լինում, որ բոլորի կողմից լրիվ սովորական ու նորմալ են ընդունվում նման բաները։ Տենց չի՞ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #63
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանց ընդհանրապես ծանոթ չեմ, բայց անունները մի տեսակ շատ են ֆենթեզիոտ հնչում
    Այվ առաջինն ուղղակի հզոր գործ է, արժի կարդալ, մի խումբ երեխաներ կղզի են ընկնում երկրորդ համաշխարհայինի տարիներին ու ինքնակազմակերպվուկ իրենց սեփական օրենքներով, կեսից սկսում է մոգականը, բայց և մինչև վրջ մնում ռեալիզմ, հզոր գործ է, երկրորդը էս երկու ժանրերի հատույթում է, բայց ձանձրալի է կարդացվում, իսկ երրորդն իմ ամենասիրած գործերից է, պստիկ նովել է, գրողներին ապրելու ժամանակ են տրամադրում քարտերով, իհարկե, ոչ միայն գրողներին, բայց չեմ պատմի, քանի որ եթե երբևէ ցանկանաս կարդալ, էֆֆեկտը կփչացնեմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.03.2013), Sambitbaba (01.04.2013)

  5. #64
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացել եմ նշել, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի խոհերն են, վերցրել եմ Հովիկ Չարխչյանի բլոգից:
    Խմբագրեցի, անունն ավելացրի։ Համ էլ պարբերությունների արանքներում դատարկ տողեր եմ ավելացրել, որ ավելի դյուրընթեռնելի լինի։ Ես որ ինտերնետում տենց իրար կպած պարբերություններով աժդահա տեքստեր եմ տեսնում, սիրտս վատանում ա ։ Ինձ թվում ա՝ ես միայնակ չեմ էդ հարցում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.04.2013), Ingrid (31.03.2013), ivy (31.03.2013), Sambitbaba (01.04.2013), Smokie (01.04.2013)

  7. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին գրառման մեջ Դավիթի մեջբերած տեքստում գրել էի «ժանրի ազդեցությունը կրող», որովհետև ես էլ համոզված չեմ՝ կոնկրետ որ ժանրին պիտի դասվի էս գործը...
    Իսկ Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի տարօրինակ դեպքի» մասին ի՞նչ կարծիքի եք
    վայ, էդ գործի մասին ես էլ էի հիշել: չէ, հաստատ մոգական ռեալիզմ չի, բայց թե ինչ ա, չգիտեմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (31.03.2013), Sambitbaba (01.04.2013)

  9. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    վայ, էդ գործի մասին ես էլ էի հիշել: չէ, հաստատ մոգական ռեալիզմ չի, բայց թե ինչ ա, չգիտեմ
    Բայց ինտերնետում լիքը տեղեր ներկայացված ա որպես մոգական ռեալիզմի օրինակ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պարտադի՞ր ա, որ բոլորի կողմից ընդունվի որպես սովորական։ Թե՞ ընդհանուր առմամբ եթե նորմալ ա ընդունվում, ուրեմն արդեն մոգական ռեալիզմ ա։ Էդ սահմանը ո՞նց ա որոշվում։ Ինձ թվում ա՝ քիչ դեպքերում ա լինում, որ բոլորի կողմից լրիվ սովորական ու նորմալ են ընդունվում նման բաները։ Տենց չի՞ ։
    Չգիտեմ` ում համար ոնց, բայց ինձ համար մոգական ռեալիզմն էն ա, երբ էդ բոլոր մոգական երևույթները հենց իրականության մաս են կազմում, լրիվ նորմալ ա լինում էդ ամեն ինչը: Եթե նույնիսկ գործի բոլոր հերոսները նորմալ են վերաբերվում, բայց հեղինակն ինքը չէ, դա արդեն մոգական ռեալիզմ չի: Հա, մեկ էլ ֆենթըզին կարա տենց լինի, բայց տարբերությունն էն ա, որ ֆենթըզին հատուկ տեսակի աշխարհ ա ներկայացնում, որը մերին հեչ նման չի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (31.03.2013), ivy (31.03.2013)

  12. #68
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակակից բազմաթիվ հայ գրողներ էլ են մոգական ռեալիզմով գրում, ուրեմն դա մեր առօրյայի մի մասն ա կազմում, բայց էնքան էլ չենք հասկանում` ոնց:
    Բյուր, ճիշտ ես ասում: Նոր մեջբերածս հատվածից կարդացի այս տողերը. "Լատինամերիկյան նոր վեպի առանձնահատկությունները մի շարք գրողներ բացատրում են հենց Լատինական Ամերիկայի իրականությամբ, որը քաոսային ու հակասական է, չլուծված և մեկնաբանության կարիք ունեցող":
    Բնական է, որ մեզ մոտ էլ է գրվում:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  13. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինտերնետում լիքը տեղեր ներկայացված ա որպես մոգական ռեալիզմի օրինակ։
    Ի՞նչ ասեմ, համաձայն չեմ ինտերնետի լիքը տեղերի հետ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (31.03.2013)

  15. #70
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ` ում համար ոնց, բայց ինձ համար մոգական ռեալիզմն էն ա, երբ էդ բոլոր մոգական երևույթները հենց իրականության մաս են կազմում, լրիվ նորմալ ա լինում էդ ամեն ինչը: Եթե նույնիսկ գործի բոլոր հերոսները նորմալ են վերաբերվում, բայց հեղինակն ինքը չէ, դա արդեն մոգական ռեալիզմ չի: Հա, մեկ էլ ֆենթըզին կարա տենց լինի, բայց տարբերությունն էն ա, որ ֆենթըզին հատուկ տեսակի աշխարհ ա ներկայացնում, որը մերին հեչ նման չի:
    Իսկ մոգական ռեալիզմ կհամարվի՞, եթե հերոսներից ոչ բոլորը նորմալ վերաբերվեն, իսկ հեղինակը նորմալ վերաբերվի ։

    Ու ընդհանրապես էդ պահերը մի քիչ լավ չեմ պատկերացնում, ինչքան էլ որ տարբեր բնորոշումներ եմ կարդացել։ Շատ շնորհակալ կլինեի, եթե որևէ մեկը մի հատ օդից գտած կոնկրետ օրինակի վրա ցույց տար, թե նույն երևույթը որ դեպք(եր)ում ա բավարարում մոգական ռեալիզմի պահանջներին, որ դեպք(եր)ում՝ չէ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (31.03.2013)

  17. #71
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ասեմ, համաձայն չեմ ինտերնետի լիքը տեղերի հետ:
    Էդ ինտերնետի լիքը տեղերը ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն էի օրինակ բերել, այլ ուղղակի ուզում էի ասել, որ գուցե էդ հարցում չկա՞ օբյեկտիվ ճշմարտություն, էդքան հստակ չի գուցե։ Չգիտեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #72
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուկը մասնակցո՜ւմ ա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (31.03.2013)

  20. #73
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց պարտադի՞ր ա, որ բոլորի կողմից ընդունվի որպես սովորական։ Թե՞ ընդհանուր առմամբ եթե նորմալ ա ընդունվում, ուրեմն արդեն մոգական ռեալիզմ ա։ Էդ սահմանը ո՞նց ա որոշվում։ Ինձ թվում ա՝ քիչ դեպքերում ա լինում, որ բոլորի կողմից լրիվ սովորական ու նորմալ են ընդունվում նման բաները։ Տենց չի՞ ։
    Ան ջան, եթե կան ուղղակի տարրեր մոգական ռեալիզմի կամ այլ ժանրի, ասում ենք, որ կան այս, այս այս ժանրերի տարրեր, բայց որպեսզի անվանենք կոնկրետ ժանրը, պիտի այն գերակշռողը լինի: Իսկ այս դեպքում լիովին համաձայն եմ Բյուրի հետ, պիտի այդ ամենը բոլորի կողմից էլ շատ բնական ընդունվեն: Ասենք՝ այլմոլորակայիններն ապրում են մարդկանց հետ, նկարագրվում է, որ նրանք ունեն պոչեր, երեք աչք կամ այլ բան, բայց դրա վրա ոչ ոք չի զարմանում, այլ սյուժեն զարգանում է ոչ թե այդ զարմանալի բաները բացատրելու մեջ, ոչ թե հիմքը դրանց նշանակությունն է, այլ նրանց հետ միաիսն այլ թեմայի արծարծումը:
    Ինքս այդպես եմ պատկերացնում մոգական ռեալիզմը, իհարկե, կարդացել եմ նաև այս ժանրի մասին շատ գրականագետների վերլուծականներ:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.03.2013), Sambitbaba (01.04.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

  22. #74
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուկը մասնակցո՜ւմ ա
    Անուկը դեռ իսկի կարգին չի ջոկել՝ որն ա մոգական ռեալիզմը, ու՞ր մասնակցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #75
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մոգական ռեալիզմ կհամարվի՞, եթե հերոսներից ոչ բոլորը նորմալ վերաբերվեն, իսկ հեղինակը նորմալ վերաբերվի ։

    Ու ընդհանրապես էդ պահերը մի քիչ լավ չեմ պատկերացնում, ինչքան էլ որ տարբեր բնորոշումներ եմ կարդացել։ Շատ շնորհակալ կլինեի, եթե որևէ մեկը մի հատ օդից գտած կոնկրետ օրինակի վրա ցույց տար, թե նույն երևույթը որ դեպք(եր)ում ա բավարարում մոգական ռեալիզմի պահանջներին, որ դեպք(եր)ում՝ չէ։
    Վերևում բերված այլմոլորակայինների հասարակ օրինակի վրա էլ փորձեմ բացատրել.
    Եթե այդ այլմոլորակայինները ապրեն Վալոդի տանը ու նրանց միայն Վալոդը տեսնի, ընդունի, կամ էլ Վալոդի հետ միաիսն հեղինակը կամ մի այլ գերզգայուն հերոս, դա մոգական ռեալիզմ չէ:
    Եթե այդ այլմոլորակայիններին բոլորը տեսնեն ու ընդունեն որպես այլմոլորակային կամ ուղղակի ուշադրություն չդարձնեն, որևէ անվանում չտան, բայց ոչ էլ ասեն՝ էս ով է, էս ինչ արարած է, ապա դա մոգական ռեալիզմն է:
    Սյուժեն զարգանում է ոչ թե նրանց էության բացահայտման ուղղությմաբ, այլ դա օգտագործվում է ամբողջ պատմության մեջ, ոնց օգտագործեր ասենք բժշկական համալսարանի ուսանողների մասին մի պատմություն:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

Էջ 5 11-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  5. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •