Sagittarius-ի մեջբերումը հավեսն էր, բայց դե իրականում դա էդքան էլ էդպես չի: Ֆենթեզին ու մոգական ռեալիզմը տարբեր ժանրեր են: Հիմա փորձեմ մի քանի բառով գրել հիմնական տարբերությունը:
Ֆենթեզին նոր, անծանոթ ու կախարդական աշխարհ է, որտեղ բոլոր գերբնական կերպարներն ապրում են հատուկ որոշված և իրենց «տեսակին» բնորոշ կենսակերպով՝ ծառայելով տվյալ ֆանտաստիկ աշխարհի օրենքներին: Այստեղ ամեն ինչ համակարգված է, տրամաբանված:
Մինչդեռ մոգական ռեալիզմը ծառայում է իրականությանը: Այն չի պատկերում նոր աշխարհ, այլ ներկայացնում է հենց մեր աշխարհը՝ որոշ մոգական ատրիբուտներով: Այդ ատրիբուտները տրամաբանության ենթակա չեն, դրանք կարող են խիստ քաոտիկ ու էպիզոդալ լինել: Այստեղ իշխողն իրականությունն է, և մոգական էլեմենտները բերված են ռեալ իրավիճակները, երևույթները կամ հարաբերությունները լուսաբանելու, շեշտելու համար:
Էջանիշներ