User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Մեր հեքիաթը

  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր հեքիաթը

    Չեմ սիրում հեքիաթներ,մեծացել եմ երևի...
    Մի օր սերն այնքան հեքիաթային թվաց,որ գրեցի մեր սիրո հեքիաթի մասին:Հերոսներն էլ ես ու դու էինք:
    Սխալ էր:Հետո հասկացա:
    Հեքիաթներում կա չար ու բարի,երկու բարի չի լինում: Դու բարին էիր,ես չարը:Դու սիրում էիր, ես սիրելով ցավ տալիս:Փորձում էիր հասնել,բռնել ինձ-ծիծաղելով փախչում էի:Հազիվ ձեռքդ բռնում էր շրջազգեստիս եզրից,նույն վայրկյանին դուրս էր պրծնում՝ սահելով ափիցդ:
    Ծիծաղում էի:Հիմա հասկանում եմ-դաժան էր:
    Դու գալիս էիր դեպի ինձ, ես փախչում էի անհայտություն:



    * * *


    Հեքիաթի կախարդն էի:Հեքիաթի թագուհին:Դու իմ զոհն էիր,միակը,բարին, սերը:Օձի նման թունավորում էի միտքդ,խենթացնում իմ սիրո անուրջներում,ու թողնում մենակ:Ծիծաղում էի:
    - Գնա՞նք դեպի արևը,-հարցրեցիր դու:
    Փակեցի արևի լույսը:Մթնեց:
    - ՈՒ՞ր գնանք,-հարցրի ես:
    Շփոթվել էիր,մութ էր,էլ արև չկար:
    - Դու խենթ ես,- ծիծաղեցի ես:
    - Քո սիրո խենթը,- թախծեցիր դու:
    Չտեսա թե ինչպես թախիծը կուլ տվեց քեզ:Սևացար, քամին քեզ տարավ հեռու-հեռու...Ես չտեսա…
    Մեր հեքիաթի թիթեռը ես էի: Վազում էիր,որ բռնես:Փախչում էի:Վախենում էի,որ կբռնես,թևերս կպոկես,կչորացնես ինչ-որ մի գրքի մեջ ու կմոռանաս:Չէի ուզում:




    * * *



    Գիշերը նորից սողոսկեցի միտքդ:Քունդ կորցրեցիր:Լսում էի քայլերիդ ձայնը:Ետ ու առաջ էիր անում:
    Միտքդ աչքերիդ միջով կաթում էր ափիդ մեջ:Ես երջանիկ էի:
    Քո փերին էի:Վախվխելով հպվում էիր մազերիս,սիրուց միտքդ կայծակնահար էր լինում, ու ձեռքդ ետ էիր քաշում:Դու չգիտեիր որ չես ցավեցնում, ես չէի ասում:Չար էի, գիտեմ:

    Հիշում եմ,երբ վերջին անգամ շրջվեցի ՝ նայում էիր ետևիցս,ու կանչող ձեռքդ դանդաղ իջնում էր:
    Հանձնվեցիր:
    Պարտվեցի:
    Քանի պայքարում էիր,ես հաղթում էի:
    Հիմա այնքան եմ հեռացել,որ էլ չեմ տեսնում քեզ:
    Հիմա միայն ծիծաղում եմ:Ի՞նչ էի զգում առաջ ծիծաղելիս:Չեմ հիշում:
    Սզբում տարա սիրտդ, խլեցի քունդ, հետո ողջ էությունդ:Փոխարենը ՝ սիրում էի,փախչում, վախենում: Ինչից՝ չգիտեմ:



    * * *



    Երբ կանգ առա ամայի տարածություն էր:Անձրևից փոսերը լճացել էին:Ոտքերս թրջվեցին:Քամի բարձրացավ,մրսեցի:
    Քո հառաչանքն էր:Սարսափեցի:
    Քո ներսում էի...
    Ատեցի հեքիաթները սիրո մասին...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2013, 22:37:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.03.2013), CactuSoul (25.03.2013), Chuk (24.03.2013), einnA (23.03.2013), Peace (24.03.2013), Sambitbaba (24.03.2013), Smokie (24.03.2013), Stranger_Friend (24.03.2013), Այբ (23.03.2013), Արևանուռ (24.03.2013), Գալաթեա (23.03.2013), Հայկօ (24.03.2013), Մարկիզ (23.03.2013), Մինա (24.03.2013), Շինարար (24.03.2013), Ուլուանա (23.03.2013), Ջուզեպե Բալզամո (24.03.2013), Վոլտերա (23.03.2013)

  3. #2
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանձնվեցիր:
    Պարտվեցի:
    Քանի պայքարում էիր,ես հաղթում էի:
    Սիրուն էր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (23.03.2013), Smokie (24.03.2013), Արևանուռ (24.03.2013), Մինա (24.03.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեղք էր բարին..

    Իր հետ էլ է նույնը լինելու շատ ավելի դաժան ձևերով: Կամ էլ արդեն եղել է ինքը բարու դերում, բայց շատ դաժան է եղել չարն իր նկատմամբ ու հիմա ուղղակի չգիտակցված վրեժ է լուծում: Կամ էլ իր էն մյուս հեքիաթի (որտեղ բարին ինքն է) իրանից գեշ-բեթար չարն իրեն է սպասում...


    Իսկ եթե ավելի լուրջ լինենք, ապա ԼԱՎՆ ԷՐ...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (23.03.2013), Smokie (24.03.2013), Արևանուռ (24.03.2013)

  7. #4
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Սզբում տարա սիրտդ, խլեցի քունդ, հետո ողջ էությունդ:Փոխարենը ՝ սիրում էի,փախչում, վախենում:
    Իմ Գի՜ժ, գի՜ժ
    Գարունն առաջինն ինձ է արարել

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (24.03.2013)

  9. #5
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն օրագրային գրառում՝ ռոմանտիկ, հուզառատ:
    Կայացած ու հասուն ստեղծագործությո՞ւն... Ինձ որ լսես՝ չէ, բայց դե էստեղ մենակ իմ կարծիքը չի:
    Էդ «խենթ» բառից էլ ազատվեք, ինչ կլինի...

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2013), StrangeLittleGirl (24.03.2013), Հայկօ (24.03.2013)

  12. #7
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուն օրագրային գրառում՝ ռոմանտիկ, հուզառատ:
    Կայացած ու հասուն ստեղծագործությո՞ւն... Ինձ որ լսես՝ չէ, բայց դե էստեղ մենակ իմ կարծիքը չի:
    Էդ «խենթ» բառից էլ ազատվեք, ինչ կլինի...
    Այլ կարծիք չէի էլ ակնկալում: Ընդունեմ,թե ոչ- իմ իրավունքն է: Ինձ հետաքրքրում է Մեֆի կարծիքը, ինչպիսին էլ որ լինի, մի առավելություն ունի-ԱՆԿԵՂԾ Է:

  13. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլ կարծիք չէի էլ ակնկալում: Ընդունեմ,թե ոչ- իմ իրավունքն է: Ինձ հետաքրքրում է Մեֆի կարծիքը, ինչպիսին էլ որ լինի, մի առավելություն ունի-ԱՆԿԵՂԾ Է:
    Իմն էլ էր անկեղծ, անգամ եթե չես հավատում դրան...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.03.2013), Sambitbaba (24.03.2013), StrangeLittleGirl (24.03.2013), Stranger_Friend (24.03.2013), Դավիթ (24.03.2013), Հայկօ (24.03.2013)

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.03.2013)

  17. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսինե ջան, իսկ ի՞նչը քեզ հիմք տվեց մտածել, որ Այվիի կարծիքը կեղծ ա:
    Կասե՞ս:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (24.03.2013), Աթեիստ (25.03.2013), Վոլտերա (23.09.2013)

  19. #11
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:
    Հայկական գրականության առաջատար ու նվիրված գրողներ, շնորհակալ եմ կարծիքների համար, մի նկատողություն էլ ես ունեմ ձեզ- ձեր ստեղծագործություններում հայկական անուններ օգտագործեք, խոսում եք խենթ բառի գործածման մասին, բայց գրում էք Թոմերի, Ալեքսների մասին:Բյուր ջան կարդացի քո իններորդ հարկը, թեման սրտովս էր, բայց հարթ չէր, մի քիչ քո նկատմամբ էլ ուշադիր եղիր: Բացարձակ չնկճվեցի ձեր սիրալիր ու անկեղծ կարծիքներից:

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusntag Lusine-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկական գրականության առաջատար ու նվիրված գրողներ, շնորհակալ եմ կարծիքների համար, մի նկատողություն էլ ես ունեմ ձեզ- ձեր ստեղծագործություններում հայկական անուններ օգտագործեք, խոսում եք խենթ բառի գործածման մասին, բայց գրում էք Թոմերի, Ալեքսների մասին:Բյուր ջան կարդացի քո իններորդ հարկը, թեման սրտովս էր, բայց հարթ չէր, մի քիչ քո նկատմամբ էլ ուշադիր եղիր: Բացարձակ չնկճվեցի ձեր սիրալիր ու անկեղծ կարծիքներից:
    Լուսինե ջան, անունների ընտրությունը հեղինակի գործն ա, կարա Թոմ լինի, կարա Վարդան լինի, կարա Սաշիկ լինի, կախված` իրավիճակից, գրողի տրամադրությունից ու լիքը ուրիշ հանգամանքներից:

    Մերսի իններորդ հարկը կարդալու համար: Բայց սա քո ստեղծագործության թեման ա

  21. #13
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսինե ջան, իսկ ի՞նչը քեզ հիմք տվեց մտածել, որ Այվիի կարծիքը կեղծ ա:
    Կասե՞ս:
    Ես դա տեսնում եմ: Մնումա ասվի ակումբը մերնա, էստեղ մեզանից բացի ուրիշ մարդ չպետքա լինի:
    ՈՒ հաշվի առնելով որ նոր եմ սկսում արձակ գրել, ինձ ամենևին վատ չեմ զգում նման կարծիքներից,ու հետագայում էլ ոչ մի գրառում չեմ անի, դուք գրեք,դուք կարդացեք: Կհետևեմ Դավիթի մրցույթներին, այդքանը:

  22. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսինե ջան, Ակումբում մի քիչ ուրիշ մթնոլորտ է տիրում, հուսով եմ՝ հետզհետե կզգաս դա... Մենք իրար լավն էլ ենք ասում, քննադատում էլ ենք, քլնգում էլ ենք, ու ոչ ոք դրանից չի նեղանում: Հենց դա է անկեղծությունն ու օբյեկտիվությունը, ոչ թե իրար միշտ ջան ասելն ու կարմիր վարդեր շարելը:
    Ես էլ քո գրածի մասին առաջին տողում լավն եմ գրել, հետո անցել բացերին, իզուր ես թշնամանքով վերաբերվում:
    Համեմատությունն էլ ճիշտն ասած չհասկացա: Ինչ կապ ունր «խենթը» Թոմի ու Ալեքսի հետ... Բայց դե հիմա դա էլ քո կարծիքն էր: Համենայնդեպս, հայկական անուններով գրել չգրելը լրիվ ուրիշ հարց է, և էս թեմայի հետ կապ չունի:
    Անկեղծ հույս ունեմ, որ ասածս հասկացվեց...

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.03.2013), CactuSoul (25.03.2013), Նարե91 (08.08.2013), Ուլուանա (24.03.2013)

  24. #15
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միջին որակի օրագրային գրառում: Սենց բաներ ինտերնետում լիքն են:
    Եթե սա միջին մակարդակի օրագրային գրառում է, ապա մեռնելուց հետոյում իմ խորին համոզմամբ խիստ ցածրակարգ օրագրային գրառումներ են: Այնքան անկապ, որ հավես չեմ անում կարդալ:))

    Միգուցե այս գրառման մեջ մի քանի քերականական ու կետադրական սխալներ կան, բայց իր հուզականության նկարագրությամբ, հոգեվիճակների նկարագությամբ ու մատուցմամբ հաստատ քո օրագրայինները չեն կարող այս մեկի հետ համեմատվել: Սա իմ կարծիքն է որպես խիստ բարձրաճաշակ ընթերցող: )))))))

    Ու որքան գիտեմ, ակումբում դեռ Դոստոևսկիներ չկան էլի, Բյուր: Հազար եմ ասել: Կարդում ես ու զզվում: Եթե պետք է վիրավորես ու նեղացնես դիմացինին, ապա ավելի լավ չէ՞ սուս-փուս անցնես կողքով: Իսկ եթե ուզում ես կարծիքդ գրել, ապա ավելի լավ է գրել դա նրբանկատորեն: Իհարկե, չեմ էլ ասում գովեստի խոսքեր շռայլիր, եթե գովելու բան չկա: Ուղղակի մի նեղացրեք դիմացինին:

    Ասում եմ էլի… Երբեմն թվում է, որ էդ ոճով գրելով ու վիրավորելով, հաճույք ես ստանում այն բանից, որ հեղինակն իրեն վատ է զգում:

    Ասեմ, եթե չգիտես. Սենց բաներն էլ են լիքը ինտերնետում…

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusntag Lusine (24.03.2013), Stranger_Friend (30.03.2013), Արևանուռ (24.03.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Columnea Consanguinea-յի կարմիր սրտիկների հեքիաթը
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.09.2013, 13:34
  2. Արձակ. Ազնիվ մամի հեքիաթը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.01.2011, 23:00
  3. Պատմիր քո Կյանքի ամենահիշվող "Հեքիաթը"
    Հեղինակ՝ Baobab, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.02.2008, 15:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •