User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Խառնաշփոթություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խառնաշփոթություն

    Իմ առաջին պատմվածքն է, 10տ.-ում եմ գրել, հետո կորցրել եմ, 16-ում նորից գրել՝ վերհիշելով:

    ...

    «Այս խառնաշփոթությունը մի քիչ քամի է, մի քիչ արև և շատ-շատ ձյուն». պատասխանեց փոքրիկ աղջիկն իր նկարիչ հայրիկին, երբ նա հարցրեց, թե ինչ է պատկերում իր տաղանդավոր դստրիկի նկարած խառնաշփոթությունը:
    Իսկ նկարն, իսկապես, այդպիսին էր. քամուց ծառերի անորոշ զանգվածը փռվել էր գետնին և նման էր կանաչադարչնագույն գորգի: Արևի ճառագայթները մխրճվել էին գորգի մեջ` հիշեցնելով անկյունում ընկած դեղին կծիկից քանդված ոսկե թելեր, իսկ կապույտ և երկնագույն փաթիլներով իջնող ձյունը ֆանտաստիկ տեսք էր տալիս «կտավին», ինչպես փոքրիկ աղջիկն անվանում էր իր նկարը:
    Փոքրիկ աղջկան դուր էր գալիս նայել, թե ինչպես է նկարում հայրիկը, բայց ամենից շատ աշխարհում նրան դուր էր գալիս նկարելը: Նկարելիս նա չէր փչացնում հոր նկարչական պարագաները: Փոքրիկ աղջիկն ուներ սեփական նկարչության տետրը և գունավոր մատիտներ: Նա չէր ցանկանում դավաճանել նրանց` փոխարինելով դրանք կտավով և յուղաներկով:
    Եվ նկարում էր փոքրիկ աղջիկը:
    Մատիտի դատարկ տուփերը լցվում էին աղբարկղը, իսկ նրա դարակում օրըստօրե ավելանում էին նկարչական տետրերը` լի խայտաբղետ նկարներով: Նրա նկարները գեղեցիկ էին, և բոլորը գոհացնում էին նկարիչ հայրիկին, բացի վերջին խառնաշփոթությունից: Չգիտես ինչու, այն դարձել էր փոքրիկ աղջկա ամենասիրելի նկարը: Նա պատռել էր թերթը և այն միշտ պահում էր իր մոտ: Բայց մի օր նա մոռացավ իր «մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն» նկարը սեղանին: Այդ օրը մայրիկը երկարատև հյուրախաղերից հոգնած վերադարձավ տուն: Նա անմիջապես, չնայած հոգնածությանը, ստանձնեց թափթփված սենյակները հավաքելու գործը: Առաջինը, ինչ-որ նա արեց, սեղանի վրայի ավելորդ թղթերը բուխարու կրակին հանձնելն էր: Կրակն անխղճորեն այրում էր փոքրիկ աղջկա նկարը: Նա նետվեց` փրկելու այն, բայց նկարն արդեն մոխրացել էր:
    Այդ օրվանից աղջիկը դարձավ ինքնամփոփ ու մռայլ:
    Ծնողները չէին հասկանում նրան, նրանք չգիտեին, որ այդ նկարը աղջկա համար ոչ թե խզբզած թուղթ էր, այլ նրա էության մասնիկը: Ահա ինչու փոքրիկ աղջիկն անչափ վիրավորվեց, երբ մայրն ասաց, որ աղջիկն այդ թղթի կտորը սիրում է ավելի, քան իր ծնողներին: Ահա, թե ինչու, նա լացակումած հասավ անտառի կապույտ լճակին և իր արցունքները խառնեց լճակի ջինջ ջրերին:

    Մարտ էր` փոփոխական ու չարաճճի մի ամիս: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ այդ արևոտ եղանակին կարող է ձյուն գալ: Բայց ձյուն եկավ: Փոքրիկ աղջիկը շարունակում էր արտասվել, երբ իր թարթիչներին զգաց հալվող ձյան առաջին փաթիլները: Նա բարձրացրեց աչքերը և տեսավ ծառերի կանաչադարչնագույն զանգվածը, որը, քշվելով քամուց, գորգ էր հիշեցնում: Արևի ոսկե կծիկն իր թելերն էր մխրճում կանաչադարչնագույն գորգի խորքերը: Իջնում էր ձյունը, փաթիլները լճի կապույտ ֆոնի վրա թվում էին կապույտ ու երկնագույն: Հանկարծ փոքրիկ աղջկան թվաց, որ իր նկարը չի այրվել, այն մարմնավորվել է և երևում է միայն իրեն: Նա տուն վերադարձավ ժպիտը դեմքին` մտածելով, որ այդ ամենն, իսկապես, խառնաշփոթություն է հիշեցնում:
    Հետագայում մարդիկ չհասկացան, թե ինչու է մեծ նկարչուհին իր մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն պատկերող հիանալի կտավն անվանել «Խառնաշփոթություն»:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (10.04.2013), Lusntag Lusine (23.03.2013), Sambitbaba (31.03.2013), Smokie (23.03.2013), Այբ (31.03.2013), Արևանուռ (05.10.2013), Ուլուանա (31.03.2013), Վոլտերա (23.03.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •