Վաղուց ակումբում թեմա չէի բացել: Կարծում եմ երկար եմ կիսվելու տպավորություններովս:
Երեկ իրենց 8-ամյակն էր, մի քանի հոգով գնացել էինք համերգին: Սկզբից զարմացել էի, որ ինչ-որ աղջիկ էր եկել ու սկսել էր խոսել, երգել ու նվագել (ստեղնաշարային գործիքներ): Բա ու՞ր ա Beautified-ըԻնչպես խոստովանեց այդ աղջիկը, առաջին անգամ էր խոսքով համերգի բացում անում՝ ինձ այդքան էլ դուր չեկավ իր խոսքը, թիթիզություն էր Ինչպես հետո պարզվեց, դա «Eva» խմբի երգչուհին էր, որին երբեք չեմ լսել: Երգերը վատը չէին: Կատարումն էլ՝ ոչինչ այնպես: Երգերի անուններն էին:
1.Try to fly
2.December Dreams
3.Չգիտեմ
4.Դլե Յաման
5.Halleluah (բոլորին հայտնի)
Իսկ այ հետոոո, մե՜ծ աղմուկ բարձրացավ փոքր դահլիճում: Գերհոյակապ էր, էներգիայի մե՜ծ աղբյուր: Դատելով լսածս mp3-ներից, ես իրենց համերգն այդքան աղմկոտ չէի պատկերացնում: Սկզբից համ նեղում էր, համ աշխուժացնում էդ աղմուկը, չէիր կարող աթոռին նստած չպարել: Պատկերացնում էի, որ շա՜տ երգեր լսած չեմ լինի, բայց որ այդքա՜ն շատ, չէի պատկերացնում: Էդ ի՞նչ հավես էր, հզոր էր:Համերգ մտնելուց առաջ մերոնցից մի կատակասեր ասում էր, «համեստ ենք մեզ պահելու, ոչ մի շարժում, հանգիստ նստելու ենք»: Ինքը նստել էր մեր դիմաց ու երեւի մերոնցից ամենաաշխույժն էր
Հաճախ էլ օրինակ էր ծառայում իր շարժումներով
ես էլ էի ինձ շա՜տ ազատ պահում, ահավոր ակտիվ էի, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, մարդ չէր դիմանա:
![]()
Ես առաջ էլ էի սիրում այս խմբի երգերը, իսկ երեկ շա՜տ սիրեցի թե երգերը, թե իրենց: Ոչ միայն արդարացրեցին սպասելիքներս, այլև շատ ավելին տվեցին: Բեմի վրա իրենց պահում էին ակտիվ, իսկ հանդիսատեսի հանդեպ լցված էին մեծ սիրով, անմիջականություն կար իրենց խոսքերում, կային հավես կատակներ, Անդրեն էլ էր շատ լավը, Արմենն էլ:Կոչ էին անում հանդիսատեսին ոչ միայն երգել, այլև խոսել: Այո՛, հենց խոսել, ոչ միայն բղավել ու ծափահարել:
Լսում էի երգերը ու հասկանում, որ բոլորն էլ ինձ համար նորություն են:
Երկրորդ երգը շատ հավանեցի, կրկներգի սկզբում երևի ասում էր «I can't see you falling» առաջին անգամ լսելով՝ երգում էի իրենց հետ ու երրորդ երգի ժամանակ էլ էր էդ նույն երգը դեռ մտքումս: «Կիլիկիա»-ն էլ երգեցին բնականաբար ու բնականաբար դալիճի հետ:Դա համերգում հնչած առաջին երգն էր, որ մինչ այդ լսել էի իրենց կատարմամբ: Երկրորդը Broken Smile-ն էր:
Համերգի կեսերից ասեցին:
- Մենք հյուր ունենք, կարո՞ղ եք գուշակել:
- Սոնան,- ասացին առջև ի շարքերից:
- Ապրես: Իրա ընկերուհին ե՞ս
Ու հայտարարեցին Սոնա Ռուբենյանին: Ինչպես և կարելի էր սպասել, հիանալի կատարում էր ու հիանալի երգ: Կոչվում էր «Wait»:
Այդ երգից հետո էլ... դե էլ ի՞նչ Beautified Project առանց Stupid Love Song-ի(երրորդ լսածս երգը): Հրավիրեցին այն երգչուհուն, ում հետ այդ երգը երգում էին 5 տարի առաջ: Ծովինար Մելքոնյան: Էդ ի՜նչ էր կատարվու՜մ, էդ ի՜նչ աշխուժություն, ի՜նչ ուրախություն էր դալիճում ու բեմի վրաա՜
Բա որ երկու գիթարիստները կրկներգի ժամանակ երգիչների հետևից թռվռում էին:
![]()
Իսկ երրորդ և վերջին հյուրը Eva-ն էր, էս անգամ չերգեց:
Ես ամբողջ ժամանակ նստած սպասոում էի Some Promised Hope-ին, կամ Help Me-ին: Էդպես էլ չերգեցին...Բայց մի երգից առաջ խոսեցին մի բարեգործի մասին ու երգը նվիրեցին նրան: Take My Hand-ն էր, որը նույնքան աշխուժացրեց դահլիճին, որքան Stupid Love Song-ը
Շատ սիրեցի էդ երգը:
Համերգի վերջերին, զգացի, որ համ քրտնել եմ, համ էլ ինձ սկսեց նեղել վադալասկայիս վրա հագած շորըՀանեցի ու ինձ շա՜տ ավելի ազատ զգացի
Վերջերում հիշեցի, թե ինչքա՜ն էի իրար նմանացնում իրանց մի քանի երգերը: Կարծիքս է՛լ ավելի հաստատվեց: Նաև նմանացնում էի Metallica-ի Unforgiven-ին (վերջիններիս համարյա միակ երգը, որ սիրում եմ), մի քանի երգերի ժամանակ մտքում էդ երգն էի երգում ու հիշում: Իսկ ամենավերջում բոլորին կոչ արեցին ոտքի կանգնել ու երգեցին Butterfly-ը (4-րդ մինչ էդ լսածս երգը): էստեղ արդեն թռվռում էի էլ դու սուս:
Էդպես ուժեղ էներգիայով էլ ավարտվեց համերգը, ինչի համար շատ էի ափսոսում:
Տուն գալուց իմ ու քույրիկիս մտքում Unforgiven-ն էր: Մեկ-մեկ լ Butterfly-ն էի հիշում, որպես վերջին երգ:
Էջանիշներ