User Tag List

Էջ 30 33-ից ԱռաջինԱռաջին ... 202627282930313233 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

  1. #436
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, որ կեդանակերպի անունը կարդացած չլինեի, կմտածեի, որ էտ տողերը դու ես գրել ՀԱԿ-ի մասին, մի տարի առաջ

    Սենց կողքից որ նայում ես, որոշ մանր-մունր տարբերություններով, Բարևի ամեն քայլը, ըստ էության, ՀԱԿ-ի մի քիչ արագացրած ու մոնտաժ արած հինգ տարվա գործունեությունն ա հիշեցնում: Մնում ա սպասել ու տեսնել, թե Բարևը ԲՀԿ-ին ինչ փոխարինող ա գտնելու, որ համագործկցի հետը:
    Գնել ջան, ճիշտ նշանակետին խփեցիր, ես էդ մասին էսքան ժամանակ չեմ ուզեմ գրել: Խնդիրն էն ա, որ իմ պատկերացմամբ Րաֆֆիենք անելիքի քայլեր ընդհանրապես չունեն, ու փորձում են արագ-արագ առանց ֆիլտրելու անել էն բոլոր քայլերը, որ արել ա ՀԱԿ-ը: Այլ հարց ա, որ ՀԱԿ-ի գրեթե յուրաքանչյուր քայլի համար ես կարող եմ բերել հիմնավորումներ, թե ժամանակի տվյալ պահին ինչ իմաստ ուներ դա (ու կապ չունի, որ իմ հիմնավորումները քեզ համար կարող են համոզիչ չլինել), իսկ իրանք իմ խորին համոզմամբ չեն կարող նման հիմնավորումներ բերել, որտև իրանցն իմ գնահատմամբ ցայտնոտային ու չմտածված արված քայլեր են եղել:

    Ավելին, եթե հարցը վերաձևակերպվի, ապա ես կարող եմ գրել, թե ինչ փոքր ու մեծ հաջողությունների ա հասել էս ընթացքում (իրականում մի անգամ չի, որ մասնակի անդրադարձել եմ դրան, ու նորից էական չի, որ դու կարող ես չհամաձայնվել իմ գնահատականներին, բայց գոնե կարող եմ բերել ցանկ), իսկ իրանք իմ խորին համոզմամբ չեն կարող շարադրեն նման հաջողություններ, նորից հասարակ պատճառով՝ դրանք չկան:

    Ու ընդհանրապես փոքր քայլերով առաջ գնալը լավ բան ա, բայց արդյո՞ք դա կար «Բարևի շարժման» դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (25.04.2013), Աթեիստ (29.04.2013)

  3. #437
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարևն էլ կարող ա "օրինացին "փորձի պոկել ավազակապետությունից
    ...
    /մոռացա էս ծիծաղիկը // դնեմ /
    Պատկերացրու, որ դու էլ իրականությունից շատ հեռու չես ու նման «խաղի» կարող ա ականատես լինենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #438
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարևն էլ կարող ա "օրինացին "փորձի պոկել ավազակապետությունից
    ...
    /մոռացա էս ծիծաղիկը // դնեմ /
    Ուրիշ տարբերակ էլ մի բացառի, dvgray ջան, մի գեղեցիկ օր մեկ էլ հանկարծ կտենանք, որ Լևոնը Քոչին պոկեց ավազակապետությունից, Րաֆֆին՝ Սերժին, ու կհայտարարեն, որ այլևս չկան ավազակներ ու ավազակապետություն, այլ կան ազնիվ, ազգասեր բուրժուաներ միայն, մենք էլ կմնանք հիացմունքից բերաններս բաց:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (25.04.2013)

  6. #439
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ..............
    Ավելին, եթե հարցը վերաձևակերպվի, ապա ես կարող եմ գրել, թե ինչ փոքր ու մեծ հաջողությունների ա հասել էս ընթացքում (իրականում մի անգամ չի, որ մասնակի անդրադարձել եմ դրան, ու նորից էական չի, որ դու կարող ես չհամաձայնվել իմ գնահատականներին, բայց գոնե կարող եմ բերել ցանկ), իսկ իրանք իմ խորին համոզմամբ չեն կարող շարադրեն նման հաջողություններ, նորից հասարակ պատճառով՝ դրանք չկան:
    էՍ ԸՆԹԱՑՔԸ- հատուկ եմ ընդգծել:
    Անտրամաբանական է մի շարժման-Բարևի երեք -չորս ամսվա արդյունքներն ու ձեռքբերումներն համեմատել մեկ այլ շարժման- ՀԱԿ-ի հինգ տարվա արդյունքների ու ձեռքբերումների հետ, անտրամաբանական է,մանավանդ եթե հաշվի առնենք մարդկային և ֆինանսական ռեսուրսների տարբերությունները ևս:Անտրամաբանական է, չէ՞, հարգելի Չուկ:
    2008 ի մայիսի վերջը կհամեմատենք 2013-ի մայիսի վերջի հետ:
    2012-ի ՀԱԿ-ի արդյունքներն ու ձեռքբերումներն էլ կհամեմատենք 2017-ի Բարևի , Րաֆֆու և Ժառանգության արդյունքների և ձեռքբերումների հետ: Այ սա կլինի ճիշտ տրամաբանական համեմատություն:
    Համբերի...

  7. #440
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեր մեջ ասած հիմիկվա արդյունքներն էլ կարանք համեմատենք, կարանք սպասենք հետո էլ համեմատենք, ես խնդիր չեմ տեսնում համեմատելու առումով: Պարզապես համեմատելուց պետք ա ամեն ինչը համեմատել, էդ թվում թե ինչ բռնի ուժ կիրառվեց 2008-ին, ոնց տաս հոգու սպանեցին, հարյուրներին վիրավորեցին, հարյուրներին բանտարկեցին, հազարներին վախեցրին ու սպառնացին, հարյուրների ենթարկեցին տնտեսական սպառնալիքի, ոմանց հալածանքի և այլն: Էս ամեն ինչը հաշվի առնելով կգանք կհանգենք, որ ուղղակի աբսուրդ ա էդ երկուսը համեմատելը, բայց էլի եմ ասում, մեկ է, խնդիր չեմ տեսնում:

    Ուղղակի ի՞նչ համեմատության մասին ես խոսում, այ Բառադի ջան: Բա ես ինչ-որ բան համեմատե՞լ էի: Ես քեզ պարզ ու հասարակ հարց էի տվել, ասել է, հապա մի շարադրի, տեսնենք, էդ ինչ փոքր հաղթանակների մասին ես խոսել: Բառադի ջան, իմ ու Տրիբուն ձյայի զրույցն անցիր, էդ քո համար չէր, դու բեր քո գրառման մեջ նշած փոքր հաղթանակները: Համեմատել ոչ մի բանի հետ պետք չի, բացարձակապես: Եթե կկարողանաս փոքր հաղթանակներ մատնանշել, էդ արդեն լավ ա, ուրեմն մի բան կա, որ ես չեմ տեսել: Հը՞ն, եղբայր, չե՞ս կարող: Քեզ տեսնենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (29.04.2013)

  9. #441
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆու մեծագույն «ձեռքբերումը» նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ողջ զանգվածի փոշիացումն էր: Պակա՞ս հաղթանակ է:

    Կամ ինչը՞ համեմատենք:
    5 տարի առաջ այս օրերին ընդդիմադիր զանգվածը փոշիացած չէր: Մարդիկ հավաքվեցին ու գնացին քայլերթով Ծիծեռնակաբերդ: Նախքան այդ ամենը, մարտի 1 էր եղել: Արտակարգ դրություն: Մահեր, վիրավորներ, ձերբակալություններ, համատարած տեռոր ու հալածանքներ: Ազատության հրապարակը փակ էր: Հետո սկսվեցին տարբեր ակցիաներ ու հանրահավաքներ: Դրանք ձեռքբերումներ ու հաղթանակներ էին: Հետո սկսեցին կեղծ ընդդիմադիրների դիմակազերծումները, որը իրական ընդդիմադիր զանգվածին բավականին օգտակար էր, որքան էլ առաջին տպավորություններն ու մակերեսային վերլուծությունները հակառակն են ցույց տալիս:

    Հիմա 5 տարի առաջ այս օրերը ո՞նց համեմատես Րաֆֆու ու իր «Բարևի» այս երկու-երեք ամսում արածի հետ: Համեմատելու բան չկա:

    Ձեզ քի՞չ է այն, որ Րաֆֆու թիմից ոչ ոք չհալածվեց: Կամ այն պարզ փաստը, որ Րաֆֆու միտինգների ժամանակ (9-ը չասեք) ոստիկան չէր լինում: Պարզ չի ձեզ՞, թե Րաֆֆին գիտակցաբար կամ անգիտակցաբար (դա լրիվ երկրորդային է) ում զուռնայի տակ է տրնգի պարում:

    Կրկնում եմ՝ Րաֆֆու փոքրիկ ու նաև «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ» ընդդիմադիր ձայների փոշիացումն էր ու նախագահական ընտրությունների լեգիտիմացումը: Ու սա այնքան պարզ ու համոզիչ է, որ չհամաձայնվել սրա հետ անհնարին է: Ծիծաղելի աստիճանի պարզ է, այն աստիճան, որ անգամ Րաֆֆու կողմից լեգիտիմացված նախագահն էր ծիծաղում:

    Հ.Գ. Դե ըստ պաթոսային տրամաբանության բնական է, որ ինչ-որ մեկը կգա ու կգրի՝ «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում» ու նմանատիպ այլ անկապ բաներ: Փաստը մնում է փաստ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (26.04.2013)

  11. #442
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը

    Երևի շատ ես տարված -հիացած ՀԱԿ-ի ինտերնետային քարոզչական նյութերով, մի հատ դուրս արի, այլ հայացքների տեր մարդկանց հետ շփվի, թարմացի...Մարկիզ ջան...
    Էս գրածներիդ կարա համաձայնի մենակ նա, ով համարում է, թե մենակ ՀԱԿ-ն է ընդդիմություն, ու բոլոր ընդդիմադիր հակաիշխանական ձայներն էլ ի վերուստ նրանց է պատկանում:ՈՒ եթե հանկարծ մեկ այլ ուժի կվստահի հակաիշխանական ընտրողը, հաստատ սխալվում է: Նման կանխակալ պատկերացում ունենալն ինձ համար անհասկանալի է:
    Հավատա ,Մարկիզ ջան, իրավունքը քոնն է, բայց մեկ-մեկ կասկածիր:
    Որ հեշտ չմոլորեցնեն ու օգտագործելով՝ հետո դեն շպռտեն:

  12. #443
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ.-Բոլոր Հակապաշտներին
    Առնվազն զավեշտալի է իմ տեսակետից կուլ տալ Հակ-ի քարոզչական-սոփեստական կտերը-
    Մենք ուժեղ ենք և խելացի, քանի որ մեր քիթն անընդհատ ջարդուփշուր են անում:
    Մանկապարտեզ, բայց արի ու տես, շատերին է համոզիչ թվում սույն սոփեստությունը...

  13. #444
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վովան Բարևից ազդված-
    Մարդ չգիտի, ծիծաղի , թե լրջանա...<<Հորս արև>> վիճակներ...

    «Պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛».Վ. Գասպարյան

  14. #445
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Վովան Բարևից ազդված-
    Մարդ չգիտի, ծիծաղի , թե լրջանա...<<Հորս արև>> վիճակներ...

    «Պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛».Վ. Գասպարյան
    գնա հետն աղոթի… սերժի ու կաթողիկոսի համար…

  15. #446
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.-Բոլոր Հակապաշտներին
    Առնվազն զավեշտալի է իմ տեսակետից կուլ տալ Հակ-ի քարոզչական-սոփեստական կտերը-
    Մենք ուժեղ ենք և խելացի, քանի որ մեր քիթն անընդհատ ջարդուփշուր են անում:
    Մանկապարտեզ, բայց արի ու տես, շատերին է համոզիչ թվում սույն սոփեստությունը...
    իրանցից վախում են դրա համար էլ ուժ են կիրառում… րաֆֆուց չեն վախենում… ի՞նչ պտի անի… շատ-շատ որ ջղայնացավ մի հատ պտի աղոթի… Վովայի հետ…

    Բարև-ը մեռել ա, ապեր… մեռելապաշտությամբ մի զբաղվի…

  16. #447
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բառադի ախպեր, հարցից մի փախիր: Գրել էիր, որ այսպես կոչված «բարևի շարժման» ստրատեգիան փոխր հաղթանակներով քայլ առ քայլ առաջ գնալն ա: Խնդրել էի նշել այդ հաղթանակները: Եթե չես նշում, ստացվում ա, որ օդի մեջ ես խոսել: Մինչդեռ նշելու դեպքում շանս ունես մեզ ապացուցելու, որ մենք սխալվել ենք: Դե ի՞նչ, քեզ տեսնենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #448
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    .............

    Բարև-ը մեռել ա, ապեր…
    Բարև-ը տրանսֆորմացվում է նոր համաժողավրդական շարժման՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
    Նրան ընտրություններից հետո հնարավոր է այլ ուժեր էլ միանան, այդ թվում ՀԱԿ-ը, այդ մասին հայտարարել է Վահագն Խաչատրյանը:

  18. #449
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառադի ախպեր, հարցից մի փախիր: Գրել էիր, որ այսպես կոչված «բարևի շարժման» ստրատեգիան փոխր հաղթանակներով քայլ առ քայլ առաջ գնալն ա: Խնդրել էի նշել այդ հաղթանակները: Եթե չես նշում, ստացվում ա, որ օդի մեջ ես խոսել: Մինչդեռ նշելու դեպքում շանս ունես մեզ ապացուցելու, որ մենք սխալվել ենք: Դե ի՞նչ, քեզ տեսնենք:
    Րաֆֆին խնդիր էր դրել Սերժի երդմնակալությանը հրապարակում ցույց տալ ըմբոստ ժողովուրդ, ու նրա մոտ դա ստացվեց ապրիլի 9-ին: Որոշ անհարթություններով և սխալներով հանդերձ, դա ինչ որ առումով փոքրիկ հաղթական հանգրվան էր...
    Մյուսը հնարավոր է լինի մայիսի 5-ին, քանի որ նաև ի շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի բուռն գործունեության երկրում ստեղծվել է ռեալ շանս Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակի:
    Մնացածը կերևա հետո:

  19. #450
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իրանցից վախում են դրա համար էլ ուժ են կիրառում… րաֆֆուց չեն վախենում…
    Դե եթե դա ձեր-ՀԱԿ-ի միակ մխիթարարությունն է, ու ջառթած քթերից, քաղբանտարկյալներից բացի այլ բանի հասնելու ընդունակ չեք, դրանով մխիթարվեք...

Էջ 30 33-ից ԱռաջինԱռաջին ... 202627282930313233 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •