Mephistopheles-ի խոսքերից ...
դե հիմա ըստ քեզ բացատրի թե "բարև"-ի մարտավարությունը որն ա… էս արդեն մի ամիս ա խոսում ես բարևից, բայց ոչ մի կոնկրետ քաղաքական նկարագիր չես տալիս…
Րաֆֆու, Բարևի, ժառանգականների մարտավարությունն իմ պատկերացմամբ...

Հարմար պահին, երբ հակաիշխանական դաշտում բացակայում էին ուժեղ մրցակիցներ, ճիշտ ու գրագետ անսովոր ընտրարշավ տանելով, ինչպես նաև իշխանությունների զգոնությունը թուլացնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց պաշտոնապես զարմանալի արդյունքներ գրանցել տալ, դե ֆակտո՝ հաղթել նախագահական ընտրություններում, իսկ դե յուրե՝ իհարկե ոչ:
Այդ պահից սկսած բոլոր տեղյակներին, այդ թվում իհարկե՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ևս, պարզ էր, որ մոտակա հետընտրական ժամանակահավածում ոչ ոք ինքնակամ չի հանձնի նրան նախագահի աթոռը, իսկ ուժային՝ հեղափոխական ճանապարհով նույնպես նրա մոտ մոտակա հետընտրական ժամանակահավածում ոչինչ չի ստացվի:
Հաշվի առնելով նախորդների փորձերը և ճիշտ գնահատելով սեփական սուղ ռեսուրսները՝ նրան մնում էր երեք ճանապարհ-
1 Անիմաստ հրաժարվել պայքարից:Անպատվաբեր ,ժառանգականների համար կործանարար և հիմար քայլ:
2 Փոխանակել ստացված հաղթանակը լավագույն դեպքում մեկ-երկու աթոռով:Անպատվաբեր դավաճանական քայլ:
3 Հնարավորինս քիչ կորուստներ տալով ,ճիշտ գնահատելով սեփական սուղ մարդկային, մեդիա և ֆինանսական ռեսուրսները ,հնարավոր ծուղակները, իշխանական և կոնկուրենտ ընդդիմադիրների հարձակումները՝ ստացված հասարակական նորաբույս քվեները տանել դեպի ֆիքսման և հետագայում երկարատև , հանգրվաններով, պայքարի: Ամենաբարդ , բայց ամենաճիշտ ուղին քաղաքական գործիչի համար:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց երրորդը:
Այդպես ծնվեց Բարևի-Նոր Հայաստան շարժումը:
Ստրատեգիայի և տակտիկայի մասին մյուս գրառումիս մեջ կգրեմ: