User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ ջան, էստեղ էլ են կթում, հենց մենակ լույսի ու ջրի վարձով, ես դա հասկանում եմ, ուրիշ կերպ էլ են կթում, որ ես չեմ տեսնում, բայց բոլորը ունեն հնարավորություն կոշիկ հագնելու, իսկ Հայաստանում չունեն: Ես կողմ եմ, որ եթե մարդն ուզում է աշխատել, գտնում է տարբերակ, եթե ուզում է, սովից չի մեռնում, բայց վայն եկել ու տարել է էդ կշտությունը: Ես չեմ հարգում մի երկրի, որտեղ ինժիները կանաչի է վաճառում, նկարիչը պատ է ներկում, խոհարարը թութուն է ցանում, հողագործը խոպան է մեկնում ՝ շինարարություն անելու... չեմ հարգում էն երկրին, որի 3-րդ կամ 4-րդ մեծության քաղաքներում կանաչի ու միրգ վաճառողից ու խոպան գնացողից բացի ուրիշ մասնագիտություն չկա, իսկ նույն ժամանակ մայրաքաղաքում չգիտես ովքեր, որ իրենց քաղաքի անվանումը սխալ են գրում, ֆերարի ու բենթլի են քշում: Ես ո՞նց հարգեմ մի երկրի ու նրա կառավարության, որ հանրային հեռուստատեսությամբ ամեն տարի փող են մուրում դրսում ապրող հայերից, որ իբր ինչ-որ ճանապարհ են սարքելու, թունել կամ չգիտես էլ ինչ, իսկ իրականում դրա արդյունքը միայն իրենց ավտոտնակներն ու վիլլաներում են երևում: Ես ախր ո՞նց հարգեմ էդ երկրին, էդ կառավարությանը, որ չգիտես որտեղից ու որ երկրներից ու համաշխարհային բանկերից միլիոններ են պարտք անում ու կուլ տալիս, ու վերջում էլ խեղճ քաղաքացի, գնա ռուսաստանում պատ շարիր, հունաստանում երեխայի հետույք լվաց, որ գաս էդ երկրին աղբի վարձ վճարես, ամեն առավոտ քո ձեռքով աղբը 300 մետր տանես լցնես կեղտոտ ամանի մեջ, հետո էլ դա քո ձեռքով վառես, որ հարևանությամբ թափառող կատուները չքանդեն ու ամբողջ բակով մեկ տան: Ու հա, Աֆրիկայի հետ կապված, մեր երկրում, որ ջուրը սարերից գլգլալով հոսում ա ամեն տեղ, մաքուր ջրի կարոտ գյուղեր ու ավաններ կան, որոնց նույն ծրագրերի շրջանակներում են «ցուցադրում» այսպես կոչված միջազգային հանրությանը, որ մեզ օգնեք, 3կմ խողովակ պիտի գցենք, որ այսինչ գյուղը ջուր ունենա ու խմելու ջրի համար 3կմ ովքեվ կողքի գյուղ չգնա:

    Ես երևի թեմայից արդեն շատ եմ շեղվում, էդ բարևների շրջանակում չեմ, ուղղակի ես լավ տարբերակ չեմ գտնում, դրա համար էլ ուրիշների բարևներին ու հաջողներին եմ փորձում հավատալ:
    Դայան ջան: Դու Եվրոպայից եսս խոսում, որի քո ասած կուշտ մասը մի 100 000 միլիոն ա ասսենք:
    Երկիրր մոկորակի վրա 7000 000 000 մարդ կա / մի քիչ էս կոմ կամ էն կողմ/
    գնա ասենք Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Բանգլադեշ... էն տեղ էլ մեր նման քիթ ականջով մարդիկ են ապրում : շատ մանրամասն փորձում եմ ուսումնասեիրել մեր քթից մի քիչ դուրս գալով: իմ կարծիքն է, որ Հայաստանը իրա կաշառակեր-թալանչի կառավարոյթամբ ու բդեշխ - իշխաններով - համեմատաբար դրախտ է: ու դա նորմալ է: ըտենց էլ պետք ա լիներ:
    ու ասեմ, որ էն հաշվետվությունը որ ներկայացնում ա մեր չմո կառավարությունը, շատ երկիրերի/նաև եվրոպական/ համար երազանք ա: նայի օրինակ Հունաստան կամ վերջի Կիպրոս:
    էլ չասեմ, որ ֆրանսիաի բյուջեի համար "կռիվ տվող" նախարարը իրա եկամուտենրը ուրիշ երկիում ա թաքցնում: որ Լուվրի աշխատողղները երկու օր առաջ գործադուլ էին անում, որտեղ Լուվրում ջեբկիրբերը սաղին /աշխատողներին էլ մեջը/ թալնում են:
    որ Իսպանիայում երիտասարդության 50 տոկոս գործազրկություն ա, իսկ եղածներն էլ լրիվ ստրուկների են վերածված Եվրոպա-ամերիկաներում...
    և այլն, և այլն...
    Վերջին խմբագրող՝ dvgray: 14.04.2013, 03:28:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •