Հա, Դիվ, ի սկզբանե հացը գնում է հարսը, ու կապ չունի, թե ով է այդ հարսի «դերում»:
Ու էդ ընտանիքում կարող են լինել մարդիկ, ովքեր ընդհանրապես դրսում են հաց ուտում, ու իրենց հաց առնել-չառնելու հարցը, սեփական եսասիրության պատճառով, չի էլ հետաքրքրում:
Քեզ կարող եմ միտքս նորմալ ձևով ասել:
Ես չեմ ասում, թե Րաֆֆին ա ընտրվել: Ես ընտրության չեմ գնացել, իմ ընտանիքի անդմաներից և ոչ մեկը չի գնացել, լինելով ընտրատեղամասից 200 մետրից 3կմ հեռավորության վրա, որովհետև չնայած բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր ներկայիս նախագեն ոչ մի լավ բան չի անում, ի շահ հասարակության, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին էլ չի համարում փայլուն քաղաքական գործիչ կամ գոնե փոխարինող, ժամանակավոր նախագահի կատարածու, մինչև մի խելքը գլխին նախագահացու գտնեն: Բայց կա մի լուրջ բայց: Մարդիկ ընտրել են իրան: Դեռևս 2008-ին, հենց մեր քաղաքում, պապիի համար լցոնումներ էին անում, բայց էդ քննարկել չեմ ուզում, անձամբ ոչ մեկի թաթիկից չեմ բռնել լցոնման պահին և ոչ էլ լուսա կամ տեսա-նկար ունեմ, բայց էս տարի, Րաֆֆին ձայներ ա ստացել, թեկուզ 500 000, ու եթե նույնիսկ ոչ մի ձայն ավել չի ստացել, ես ավելի քան համոզված եմ, որ ՍՍ-ն 500 000-ից ավել չի ստացել ձայն, իսկ իրա համար նկարել են, նույն կերպ, ոնց որ նկարում են մաքսատանը, որ եթե մեքենան Պողոս Պողոսյանն է բերել, ապա նա պիտի վճարի 32 % հարկ, իսկ եթե Պետրոս Պետրոսյանը, ապա նա կվճարի 12 % հարկ ու էդպիսի էնքան օրինակներ, որից զարմանալիորեն մեր ազգը դեռ լրիվ չի հոգեխանգարվել:
Ես դեմ եմ հեղափոխությանը, Դիվ, հեղափոխությունները երբեք ոչ մի լավ բանի չեն բերել, բայց հաշվի առնելով ներկայիս Հայաստանի անմխիթար վիճակը, գիտակցում եմ, որ նույնիսկ հեղափոխության բացակայությունը ոչ մի լավ բանի չի բերելու, ու ես, ճիշտն ասած, միակ լուծում տեսնում եմ ոչ թե հեղափոխության, այլ մի խելոք մարդ, կամ մարդկանց խումբ, (ափսոս Իսահակյանն էլ չկա)... մի խոսքով դավադիր մտքեր չգրեմ, քրեորեն պատժելի են, բայց դու ինձ հասկացար, ինձ թվում է:![]()
Էջանիշներ