ՉԱՄԻՉԻՆ- 3
-----
Ուշադիր կարդա հետևյալը, աչքերդ չփակես, կարևոր մասերը ընդգծել եմ-
Հ.Բագրատյանի փաստերից...5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ աճ 100%-ով, մինչդեռ այն աճել է 5%-ով։ 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վկայակոչումն անտեղի է՝ աշխարհում այդ նույն ցուցանիշը 5 տարում աճել է 12,5%-ով։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ) Հայաստանը 185 երկրների մեջ 99-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը (2011թ)։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն այդ 5 տարիներին լքել է 225 հազ մարդ՝ բնակչության 7 տոկոսը։ Եթե այս արտագաղթը չլիներ, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պետք է պակասեր բացարձակ գումարով:
...............
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիովին իրավացի էր՝ աշխատավարձը 0.1%-ով ավելի արագ է աճել, քան գները։ Եթե մեզ մոտ իրավիճակը տարեկան 0.1%-ով լավանա, իսկ ԱՄՆ-ում չփոխվի, Տիգրան Սարգսյանն էլ հավերժ վարչապետ մնա, ապա 2890 տարի հետո Հայաստանը կհասնի ԱՄՆ-ին։
......
5 տարիների ընթացքում տնտեսությունն աճում է 5 տոկոսով, երկրի բնակչությունը պակասում է 7%-ով, մեկ շնչին ընկնող արտադրության ծավալն, ուրեմն, ավելանում է 12%-ով, բայց աղքատությունը 23%-ից դառնում է….. 35%։
ՈՒշադիր-Այս բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից:
Մի բան էլ ես ավելացնեմ, Չամիչ, էս ընթացքում բոլորիս երեխաների ապագայի հաշվին Հայասանի պետական պարտքը ավելացել է մոտ երեք միլլիարդ դոլլարով, պլյուս տոկոսները:
..............
Հիմա, Չամիչ, էդ ամենը նախ փորձի լավ հասկանալ, համեմատի նախ քո դեվիզի հետ, կտենաս ինչ անկապ է այն, հետո մի հատ լավ, խորը մտածի, թե էս ամենը լոկ թվեր չեն, այլ ռեալ մարդկանց ռեալ խեղված ճակատագրեր, ռեալ սոված մարդկանց ճակատագրեր, ռեալ արտագաղթած մարդկանց ճակատագրեր, ռեալ երեխուն տետրի ու կոշիկի փող չունեցող մարդկանց ճակատագրեր, անհուսությունից գողության, պոռնկության ու սեկտաների ճանկն ընկնելու ճամփեն բռնած մարդկանց ճակատագրեր:
Ընտանիքներ են քայքայվում, կյանքեր են խեղվում, տուն ու տեղ են կորսվում, բոլոր սրբություններն են դառնում դատարկ խոսքեր:
ՈՒ ծեծված, հալածված էդ մարդկանց մեջ լոկ մի միտք է- անեծք էս երկրին:
էդ մարդիք տասնյակ չեն, էդ մարդիք հազար չեն, էդ մարդիք հարյուր հազարներ են, էդ մարդիք միլիոն են, ՉԱՄԻՉ...
Էս է ռեալ Հայաստանը...ՈՒ էս Հայաստանը ամենևին էլ չի բարգավաճում, չի շենանում, այլ քարուքանդ է լինում էն աստիճան, որ եթե դրա դեմը չառնեն, ամբողջ մի ազգի գոյությունն է նույնիսկ վտանգվում:
Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
Նախ գրի հարցս կետերով, հետո գրիր պատասխանդ ՝ կետերով...
ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...
...............
Հարցեր ՉԱՄԻՉԻՆ...
-
1-Չամիչ, էլ ի՞նչ սխալ բաներ աներ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, որ ի'նքդ կոչ անեիր ելնել բողոքի:
2-Չամիչ, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, որ ընտրողները ինքնակամ, առանց ընտրակեղծիքների, լցոնումների, ճնշումների, էդքան ցցուն անհամաչափ ձևով, առանց ընտրակեղծիքների, առանց էնքան մեծամաշտաբ ընտրակեղծիքների, որ հաստատ ազդել է ընտրությունների արդյունքների վրա և առնվազն պետք է լիներ երկրորդ տուր, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, թե առանց նման ընտրակեղծիքների հայ ազգը առաջին տուրում ընտրել է իրեն նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, մի՞թե էդքան ստրուկ էս համարում ազգիդ:
3- Չամիչ, էդքանից հետո արդյո՞ք ճիշտ ու բարոյական ես համարում ծաղրել մարդկանց, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ իրենց պարտքն են համարում նման ձևով ցույց տալ , որ ստրուկ չեն, որ էլ չեն ուզում շարունակվի այս ամենը:
4-Չամիչ, ի՞նչ անեն էն մարդիք, ովքեր տեսնում են էս ամենն ու ուզում են անտարբեր չմնալ, օր առաջ դրա դեմն առնել...
..............
Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...
Էջանիշներ