նայեք…
Չամիչին
Րաֆֆին հիմար է, կիսախելագար է թէ չէ, Րաֆֆին է խելացի, թէ Սերժ Սարգսյանը...
Րաֆֆին շատ խելացի մարդ է իմ կարծիքով, ու նրան կիսախելագար անվանել կարող են միայն կամ կիսախելագարները, կամ երևույթները, խոսքերը մակերեսորեն ընկալողները:
Մի քիչ փորձեմ հիմնավորել ասածներս:
Միայն խելացի մարդը կարող էր ճիշտ հաշվարկել իր քաղաքական աստեղային պահը և նման շռնդալից արդյունքներ գրանցել նախագահական ընտրություններում, ունենալով շատ խելացի և գրագետ մրցակից ի դեմս Բագրատյանի, բազմաթիվ խոշոր քաղաքներում այնպիսի խայտառակ պաշտոնական ցուցանիշներ գրանցել Սերժին, որ որևէ խելքը գլխին մեկը չի կարող պատճառաբանել, թէ նման խայտառակությունը իբր թե ձեռնտու էր Սերժ Սարգսյանին և փոխպայմանավորվածության արդյունք էր:
Միայն խելացի մարդը կարող էր նման էքսրեմալ վիճակում, երբ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտի բոլոր հզոր ուժերը իրենց հսկայական մեդիառեսուրսներն ուղղել էին գիշեր- ցերեկ նրան և նրա շարժումը վարկաբեկելուն, նման էքսրեմալ պայմաններում միայն խելացի մարդը կարող էր այնպես հմտորեն մանևրել, որ առանց որևէ շոշափելի արդյունք գրանցելու ՝շարժումը այսքան երկար չմարի :
ՈՒնեցե՞լ է արդյոք սխալներ Րաֆֆին...
Անկասկած...Իսկ որ մի խելացին չէր սխալվի նման բարդ, բազմահաշվարկ իրադրություններում, մանավանդ եթե հաշվի առնենք , թե ինչքան էմոցիոնալ մարդ է նա, գուցէ սովն էլ իր փայ գործն արեց :Նապալեոնն էլ է սխալվել, ուր մնաց Րաֆֆին, բայց ոչ մեկ չի ասի, չէ, թե Նապալեոնը հիմար կամ կիսախելագար քաղաքական գործիչ էր:
Կարո՞ղ էր անել ավելին:
Էդ հարցին կարող է պատասխանել նախ նա, ով իր չափ ինֆորմացված է, և երկրորդ, նա փորձում է չտրորված արահետներ, ու իմ կարծիքով չափազանց զգուշությունն է նրան հաճախ զսպում շատ քայլերից :Երևի վստահելի մարդիք քիչ ունի:
Ուրեմն ինչի՞ց է ծնունդ առնում էն միֆը, թե Րաֆֆին հիմար է կամ կիսախելագար:
1Մասամբ պատճառը նրա խոսելաոճն է, որը խիստ մեղմ ասած յուրահատուկ է, արդեն գրել եմ, որ կարծես թարգմանել է պետք նրան երբեմն, Րաֆֆի- հայերեն պերեվոդչիկ:
2 Չափից դուրս էմոցիոնալ է , որը երբեմն խանգարում է անհրաժեշտ պահերի անհրաժեշտ բառեր գտնել:
3 Շատ է տարվում պաթետիկայով, որը երբեմն ծիծաղելի է:
4 Չափազանց շատ է տարվում կրոնաբարոյական թեմատիկայով, որը հայաստանյան դաժան իրականությունում մարդկանց կարծիքով կարող է անել կամ հիմարը, կամ կիսախելագարը: Մեզ մոտ հավատացյալները մի տեսակ աթեիստոտ են: Նա փորձում է դա օգտագործել որպես քաղաքական գործիք, բայց ակնհայտ չափը անցնում էր: Դա նրա ամենաթույլ կողմն է, ու վերջին հանրահավաքից զգացվում էր, ոնց որ դա հասկացել և ուղղվել է:
5 Նա հաճախ կանխամտածված իրեն հիմարի տեղ է դնում, որ թուլացնի հակառակորդի զգոնությունը:
Սուտ խելառ է խաղում, վանքի հավերն ուտում.
Մի օրինակ- երբ Րաֆֆին աղքատների մոտ Լոռիում իրեն սիրողների մոտ ասեց- գնանք դժոխք ես ու Սերժը-, նա գիտեր , որ էդ մարդիք իրեն դժոխք չեն կամենա, իսկ այ Սերժին...
Ամեն խոսքում մեսիջներ ունի , մեմեր, որոնք մխրճվում են մարդկանց ուղեղը, գրավում սիրտը:
Այդպես հաղթեց /անխելք/ Րաֆֆին խելացի Բագրատյանին, որի խոսքում թվեր էին լոկ:
-----------------
Րաֆֆին է խելացի, թէ Սերժ Սարգսյանը.
Արի էս հարցին սենց նայի-
Շատ խելք է արդյո՞ք անհրաժեշտ ստեղծել մոնոպոլիաներ, նրանց պաշպանել ոստիկանությամբ, գլավարներին լավ նայել:
Կամ եթե լոմով մեկը հանդիպի անզեն ակադեմիկին ու կռվեն, ըստ կռվի արդյունքի կարո՞ղ էս որոշել, թե ո՞վ է ավելի խելացի...
-------
Սպասում եմ արձագանքիդ, հարգելի Չամիչ...
Դայան ջան
նախ դու էտքան վստահ ես՞ որ ընտանիքի անդամները որոշել են որ հացը պետք ա գնի հարսը... դա կարող ա որոշել են կերուխումի վախտ, սկի չհասկանալով էլ թե ինչ են որոշել ու էտ որոշման հետևանքը ինչ ա...
երկրոդ, էլի դու էտքան վստահ ես՞, որ էտ ընդանիքի անդամենրը ուզում են որ էտ գեշ հարցը գա...
կարող ա էտ գեշ հարսն ա շատ բարձր գոռում, որ ինքն ա "ընտրված"
որտև ընտանիքի անդամներից լիքը անդամ էլ համոզված ասում ա, որ ըտենց բան չկա... որ ընտրված ա էն սիրունը...
Չէ բայց պիտի ասեմ: Չամիչ ջան դու ոնց որ Սերժ Սարգսյանը լինես: Էս խեղճ ակումբցիներն էլ ժողովուրդը: Ասում են, ասում են, գոռում են... հեչ...тут помнит тут нет
... Ձեզ բարի ժամանց![]()
Վստահա, թե վստահ չի, էդ հարցին չի վերաբերվում, քանի որ ստեղ խնդիրը ուրիշ բանում ա, որ չգիտեմ խի մեկը դու, մեկն էլ իմ սիրածը չեք ուզում ընդունեք:
Հիմա հերթով.
1. Էսօր հրապարակ դուրս եկող ու պատերի տակ խոսացող, ինչու չէ նաև վախեցող չխոսացող ժողովրդի մեծամասնությունը դեմ ա ու չի վստահում ու էլ չի ուզում էս իշխանություններին: Կաչրծում եմ սրա հետ կհամաձայնես:
2. Էդ նույն էս իշխանություններին չուզող մարդիկ գնում են նրա մոտ ու լսում են նրա ասածը՝ ով ասում ա, որ վերջ ա դնելու էս իշխանությունների իշխանությանը ու էդ իշխանությունը հանձնելու ա ժողովրդին:
Ելնելով էս երկու կետից դրանց ենթակետերն արդեն կարևոր չէն, ասեմ ինչի:
Մենք արդեն սկսել ենք գիտակցել, որ լավ չենք ապրում, բայց հլը չենք սկսել գիտակցել, որ սահամանդրական, ինստիտուցիոնալ շախմատային և այլն շմայլններով ոչնչի չենք հասնելու և պետք ա կտրուկ քայլեր անել, այո՛ ընդուպ մինչև նախագահականի գրավում ու քաղաքացիական պատերազմ:
Սակայն էդ գիտակցության մենք չենք էլ գա, որովհետև կան մարդիկ՝ դու, Չամիչը և էլի շատեր, ովքեր ասում են, որ իրանց էշը ռեզինիցա ու ամեն տեղ մտնում ա ու քշում են առաջ:
Մի անգամ դու ինձ ասեցիր, որ միակ մարդը ով տարբերվող կարծիք ա ասում Չամիչն ա ու դրա համար քարկոծվում ա, ես էլ ասում եմ, էս էն հարցն ա, որտեղ տարբերվող կարծիք ասելով չի, որ պիտի աչքի ընկնես կամ ինքնահաստատվես, ստեղ իմ քո ու իրա երեխեքի ապագայի մասին մտածելու խնդիրն ա:
Էսօր, երևի ակումբում շատ քիչ մարդիկ կան, ովքեր ոչ մի խնդիր չունեն էս իշխանությունների հետ, նկատի ունեմ, եթե ես մի բան ուզում եմ անեմ ու ինչ-որ արգելքի եմ հանդիպում մի զանգով բոլոր արգելքները վերանում են, սկսած՝ ԳԱՅԻ,ՄԱՔՍԱՅԻՆ, ՀԱՐԿԱՅԻՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ,ԿՐԹՈՒԹՅՈՒՆ մի խոսքով ցանկացած ոլորտում ես կարամ իմ ուզածը ստանամ, բայց այ ախպեր, ես հո մենակ չեմ, հարևանս առավոտից իրիկուն սվառկա ա անում քոռանում ա, բայց երեխեքին շոր չի հասցնում առնի:
Հիմի ինչ, ես տարբերվող կարծիք ասեմ ու ասեմ ինձ մի քարկոծե՞ք:
Հասարակ բան են ասում ստեղ գրառում անողները, եթե ես իմ փրկությունը տեսնում եմ Րաֆֆիի շարժման մեջ, էդ նշանակում ա, որ պիտի մասնակցեմ էդ շարժմանը, եթե ՐԱֆֆիի տեղը լիներ Դենզել Վաշինգտոնը կամ Խթուբան, ես գնալու էի իրանց շարժման հետևից, չեմ կարծում թե դժվարա դա հասկանալը:
Պարզ հայերենով գրվում ասվում ա, անձը կապ չունի կապ ունի էն, թե ով ինչ ա ասում ու ում ինչն ա ավելի հոգեհարազատ:
Ինձանից շատ Րաֆֆիին քլնգող ու անբարոյական ստահակ ճանաչող չլնի հանկարծ, բայց ախպեր, ես չեմ կարա չընդունեմ, որ էսօր Րաֆֆին ա շարժ անում, հա ես չեմ մասնակցում, բայց այ ախպեր մասնակցողներին էլ չեմ ասում դուք խոտ եք, մարդիկ հույս ունեն գնում են, ես էլ վստահ եմ, որ սուտ ա չեմ գնում:
Ափսոսում ե՞ս որ գնացողները խաբվում են, ես էլ եմ ափսոսում ու գրում եմ դրա մասին, բայց այ ախպեր, ես իրականությանը ռոզվի ակնոցներով չեմ նայում, թարգեք էլի, ոնց որ մանկապարտեզ ըլի հորս արև…
Գրածներիդ տեղ- տեղ համաձայն եմ, տեղ- տեղ ոչ...
Սրա հետ համաձայն չեմ:հլը չենք սկսել գիտակցել, որ սահամանդրական, ինստիտուցիոնալ շախմատային և այլն շմայլններով ոչնչի չենք հասնելու և պետք ա կտրուկ քայլեր անել, այո՛ ընդուպ մինչև նախագահականի գրավում ու քաղաքացիական պատերազմ:
Նախագահականի գրավման համար ԱՆԶԵՆ ԺՈՂՈՎՐԴՈՎ ամհրաժեշտ է մոբիլիզացնել ամենաքիչը 200 000 մարդ, որն անհնար է Հայաստանում:
Կարելի է սահմանադրական շմայսներով այնպիսի մեծամաշտաբ ճնշումներ կազմակերպել, որ իշխանությունները ընդգրկեն և արտահերթ ընտրություններով լինի սահուն իշխանափոխություն:
Ժամանակ, ռեսուրսներ և ճիշտ կազմակերպող է պետք:
ԵՎ վերջինը՝ եթե անգամ չստացվի մոտ ժամանակներս հասնել իշխանափոխության, նույնիսկ այդ դեպքում պայքարելն ու պայքարողներին չքարկոծելը իմաստ ունի, քանի որ երկարատև ճնշումները ի վերջո կհանգեցնեն նրան, որ իշխանությունները ստիպված կլինեն իրենց ախորժակը քչացնելու հաշվին մարդկանց կյանքը բարելավել:
ՀԱԿ-ի պայքարն էլ որոշակի արդյունքներ բերեց...
Պայքարիր, որ ստանաս...
Hripsimee (13.04.2013)
Չամիչին պետք ա պրիզ տալ: Ով քաղաքականության բաժնում վերջին 5 տարում գրառում չէր արել, էս մի շաբաթվա մեջ արեց:
Keyboard-ը ճիշտն ա ասում:
keyboard (14.04.2013)
ՉԱՄԻՉԻՆ- 3
-----
Ուշադիր կարդա հետևյալը, աչքերդ չփակես, կարևոր մասերը ընդգծել եմ-
Հ.Բագրատյանի փաստերից...5 տարի առաջ Սերժ Սարգսյանը խոստացել էր ՀՆԱ աճ 100%-ով, մինչդեռ այն աճել է 5%-ով։ 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի վկայակոչումն անտեղի է՝ աշխարհում այդ նույն ցուցանիշը 5 տարում աճել է 12,5%-ով։ Արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ) Հայաստանը 185 երկրների մեջ 99-րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը (2011թ)։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն այդ 5 տարիներին լքել է 225 հազ մարդ՝ բնակչության 7 տոկոսը։ Եթե այս արտագաղթը չլիներ, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն պետք է պակասեր բացարձակ գումարով:
...............
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիովին իրավացի էր՝ աշխատավարձը 0.1%-ով ավելի արագ է աճել, քան գները։ Եթե մեզ մոտ իրավիճակը տարեկան 0.1%-ով լավանա, իսկ ԱՄՆ-ում չփոխվի, Տիգրան Սարգսյանն էլ հավերժ վարչապետ մնա, ապա 2890 տարի հետո Հայաստանը կհասնի ԱՄՆ-ին։
......
5 տարիների ընթացքում տնտեսությունն աճում է 5 տոկոսով, երկրի բնակչությունը պակասում է 7%-ով, մեկ շնչին ընկնող արտադրության ծավալն, ուրեմն, ավելանում է 12%-ով, բայց աղքատությունը 23%-ից դառնում է….. 35%։
ՈՒշադիր-Այս բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից:
Մի բան էլ ես ավելացնեմ, Չամիչ, էս ընթացքում բոլորիս երեխաների ապագայի հաշվին Հայասանի պետական պարտքը ավելացել է մոտ երեք միլլիարդ դոլլարով, պլյուս տոկոսները:
..............
Հիմա, Չամիչ, էդ ամենը նախ փորձի լավ հասկանալ, համեմատի նախ քո դեվիզի հետ, կտենաս ինչ անկապ է այն, հետո մի հատ լավ, խորը մտածի, թե էս ամենը լոկ թվեր չեն, այլ ռեալ մարդկանց ռեալ խեղված ճակատագրեր, ռեալ սոված մարդկանց ճակատագրեր, ռեալ արտագաղթած մարդկանց ճակատագրեր, ռեալ երեխուն տետրի ու կոշիկի փող չունեցող մարդկանց ճակատագրեր, անհուսությունից գողության, պոռնկության ու սեկտաների ճանկն ընկնելու ճամփեն բռնած մարդկանց ճակատագրեր:
Ընտանիքներ են քայքայվում, կյանքեր են խեղվում, տուն ու տեղ են կորսվում, բոլոր սրբություններն են դառնում դատարկ խոսքեր:
ՈՒ ծեծված, հալածված էդ մարդկանց մեջ լոկ մի միտք է- անեծք էս երկրին:
էդ մարդիք տասնյակ չեն, էդ մարդիք հազար չեն, էդ մարդիք հարյուր հազարներ են, էդ մարդիք միլիոն են, ՉԱՄԻՉ...
Էս է ռեալ Հայաստանը...ՈՒ էս Հայաստանը ամենևին էլ չի բարգավաճում, չի շենանում, այլ քարուքանդ է լինում էն աստիճան, որ եթե դրա դեմը չառնեն, ամբողջ մի ազգի գոյությունն է նույնիսկ վտանգվում:
Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
Նախ գրի հարցս կետերով, հետո գրիր պատասխանդ ՝ կետերով...
ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...
...............
Հարցեր ՉԱՄԻՉԻՆ...
-
1-Չամիչ, էլ ի՞նչ սխալ բաներ աներ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, որ ի'նքդ կոչ անեիր ելնել բողոքի:
2-Չամիչ, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, որ ընտրողները ինքնակամ, առանց ընտրակեղծիքների, լցոնումների, ճնշումների, էդքան ցցուն անհամաչափ ձևով, առանց ընտրակեղծիքների, առանց էնքան մեծամաշտաբ ընտրակեղծիքների, որ հաստատ ազդել է ընտրությունների արդյունքների վրա և առնվազն պետք է լիներ երկրորդ տուր, էսքանից հետո դու դեռ կարծու՞մ էս, թե առանց նման ընտրակեղծիքների հայ ազգը առաջին տուրում ընտրել է իրեն նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, մի՞թե էդքան ստրուկ էս համարում ազգիդ:
3- Չամիչ, էդքանից հետո արդյո՞ք ճիշտ ու բարոյական ես համարում ծաղրել մարդկանց, ովքեր մասնակցելով բողոքի ակցիաներին՝ իրենց պարտքն են համարում նման ձևով ցույց տալ , որ ստրուկ չեն, որ էլ չեն ուզում շարունակվի այս ամենը:
4-Չամիչ, ի՞նչ անեն էն մարդիք, ովքեր տեսնում են էս ամենն ու ուզում են անտարբեր չմնալ, օր առաջ դրա դեմն առնել...
..............
Կարդա ուշադիր, ՉԱՄԻՉ, կարդա ու ազնիվ պատասխանիր հարցերիս, չփախնես, ՉԱՄԻՉ...
Կետ առ կետ պատասխանիր հարցերիս, ՉԱՄԻՉ, չլղես, ՉԱՄԻՉ, չթռնես, ՉԱՄԻՉ...
ՈՒ մինչև պատասխաններդ գրելը, խղճի մասին հիշիր, ՉԱՄԻՉ, ազնվության մասին հիշիր, ՉԱՄԻՉ...
Chilly (13.04.2013), Moonwalker (13.04.2013), Աթեիստ (13.04.2013), Անվերնագիր (13.04.2013), Տրիբուն (13.04.2013)
Ցերեկը ծավալվելու ժամանակ չունեի, բայց հիմա հիմնավորեմ - Keyboard-ը իրոք ճիշտն ա ասում, ու լավ ա որ Keyboard-ն ա ասում, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, ինքը ՀԱԿ-չի, Ժառանգ չի, ՀՀԿ չի, ԲՀԿ չի, դաշնակ չի ... ու տնից տեղից հեռու, դաժե ՕԵԿ չի
Իսկ ճշմարտությունը նրանում ա, որ Հայաստանում մի բանի հասնելու համար պետք ա փողոցային պայքար լինի: Սութի-մութի ակցիաները սրա նրա դռան դեմը ու ամեն հավայի առիոթով, ոչ մի բան են, ու լավագույն դեպքում դրանց արդյունքը լինելույա «Տարոն ջան, սիրուն չի»-ն: Իսկ փողոցում էսօր մի հոգի կա, ու էտ Րաֆֆին ա: Դոդ ա, մանկամիտ ա, էշություններ ա անում, բայց դեռ փողոցում ա:
Մնացածը անցել են անդրկուլիսային պայմանավորվածությունների դաշտ: Իսկ էս դաշտում ինչ պայմանավորվածություն էլ որ լինի, ժողովուդրը դրան մասնակցություն չի ունենալու, քանի որ Հայաստանում անդրկուլիսային հարաբերությունները խայտառակ կեղտոտված են - ընդեղ գործում ա քավոր-սանիկություն ու փող: Ու եթե քավորությունը չաշխատի, ապա փողի, բիզնես հետաքրքրությունների ու մի քանի հավայի պաշտոնի գործոնը միշտ աշխատելույա:
Նենց որ, էս պահի դրությամբ մենք սաղով բավականին մազալու վիճակի մեջ ենք - Րաֆֆիի կողքը գնանք կանգնենք, չենք իմանում թե վաղը ինչ մի թազա ախմախություն կանի: Րաֆֆիի կողքը չկանգնենք, ավտոմատ կանգնում ենք ԲՀԿ-ի կողքը, քանի որ աչիքս ՀԱԿ-ի ու դաշնակների հույսը մենակ ԲՀԿ-ն ա: Դե իսկ ով ԲՀԿ-ին ընդդիմություն կհամարի, թող առաջինը գնա ու Րաֆֆիին թաղիԼևոնը էսօր էլի ելույթ ունեցավ ՀԱԿԿ-ի հիմնադիր համագումարին ու էլի ԲՀԿ-ին ռեաբիլիտացիայա անում - ՀԱԿ-ի նախորդ կորուստները ու ԲՀԿ-ի կողմից քցված լինելը դաս չեն եղել: Նենց որ, աչքիս Րաֆֆին իրա ինֆանտիլությամբ ա սաղիս հուշտ անում իրանից, մնացած ուժերը իրանց քամակամտությամբ: Արդյունքում տեղի ա ունենալու Սերժի ու Ինտելեկտուալի պայմանավորվածությունը - Երևանը տալու են ԲՀԿ-ին: Ու էս պրոցեսը սիրունացնելու համար կարան նենց անեն, որ ԲՀԿ-ն ՀԱԿԿ-ի ու Դաշնակների հետ միասին 50%-ից ավել լինի, ու ծիպա ձև տան, որ ընդդիմադիր դաշտը միասին հաղթեց: Բայց դե մեռնի տենց ընդդիմադիր դաշտը, որի առաջ քաշած քաղաքապետը պիտի լինի ԲՀԿ-ից ու լինի ասենք Գուրգեն Արսենյանը, որը չի էլ թաքցնում, որ ընտրել ա Սերժին ու ամսի 9-ին էլ էն հաստ ու քաչաշ գլոխը կախ գնացել էր Սերժի երդմանը:
Հ.Գ. Րաֆֆի, բայց դու ինչի՞ սենց ախմախի մեկը դուրս եկար: Արա մի քիչ ադեկվատ լինեիր, մարդ առանց վախենալու ու կասկածի գար փողոցում կանգներ կողքդ էլի: Տավարի մեկը:![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.04.2013, 23:15:
մի հարց տամ էլի, ուղղակի հետաքրքիր ա , էսքան օր ում ասես չկարդացի , ում ասես չլսեցի, ու չեմ հասկանում մի տեսակ խի ա մենակ ինձ տանջում էն միտքը որ Րաֆֆին ուղղակի պրոյեկտ ա:Ախր նրա իվանուշկա դուռաչոկ վիճակը շատ ա դերի նման, ու մենակ էն պատճառով, որ Չամիչը , սորրի ուզում էի ասել ՀՀԿ ն իրան բարձրաձայն իբր թե քֆրտում ա, էդ կասկածներից մի՞թե բարև դյադյաին հանում ա:
Վերջին խմբագրող՝ Գեա: 14.04.2013, 00:18:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գեա (14.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ