User Tag List

Էջ 19 33-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 493 հատից

Թեմա: ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...

  1. #271
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, բայց մենք խոսում էինք ոչ թե իմ անձի ընտրության մասին, այլ հենց կակռազ ժողովրդի, որի մի ստվար հատվածը նախընտրել ա Րաֆֆիին, համաձայն չի ընտրությունների հրապարակված արդյունքներին, համարում ա, որ ընտրությունները կեղծվել են, պահանջում ա արդար ընտրություններ և այլն: Այսինքն ընդհանուր պրոցեսների, ոչ թե անհատիս մասին:

    Բայց չստացվի թե հարցի պատասխանից խուսափում եմ:

    Ես ունեի ընտրության երկու տարբերակ, կամ պետք է ընտրեի Հրանտ Բագրատյանին, որին համարում եմ հրաշալի տնտեսագետ, ով շատ լավ վարչապետ է եղել, ունի շանս լավ նախագահ լինելու, կամ էլ քվեաթերթիկս անվավեր սարքեի: Էսպես, որովհետև հասկանում էի, որ ընտրությունները կեղծվելու են, ու չէի կարծում, որ կարելի է ռեալ փոփոխության հասնել: Ի վերջո գնահատելով որ Հրանտի շանսերը չափազանց քիչ են (չսխալվեցի), ընտրեցի քվեաթերթիկս անվավեր սարքելու տարբերակը, կատարելով հետևյալ գործողությունները.
    ա) քվեաթերթիկիս վերին մասում գրեցի «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին», դրանով ցույց տալով իմ՝ այս իշխանության վերաբերյալ վերաբերմունքը, ինչպես նաև համոզմունքը, որ Հայաստանում առ այսօր կան քաղաքական հալածանքներ, քաղաքական հաշվեհարդարներ,
    բ) քվեաթերթիկիս ստորին մասում գրեցի «եկել եմ ստեղ, որ ինչ անեմ», ցույց տալով, որ ընտրությունների հետ ոչ մի հույս չեմ կապում, գիտեմ որ կեղծվելու են,
    գ) ջնջեցի գրված բոլոր անունները, վրան մեծ խաչ քաշելով, ցույց տալով, որ ի վերջո ոչ մեկին չեմ վստահում այդ ցանկից,
    դ) ճղեցի քվեաթերթիկս, որպեսզ չնայած բոլոր գրած ու խզբզածներիս, քվեաթերթիկս չդնեն ինչ-որ մեկի, ի մասնավորումն՝ Սերժիկի օգտին քվեարկածների քվեաթերթիկների վրա:


    Հաջորդ փուլում, երբ ես դիտարկելով ընտրություններում եղածը հասկացա, որ ամեն դեպքում ընտրություններն իսկապես կեղծվել են, ու որ կամ Րաֆֆին հենց առաջին փուլով է հաղթել, կամ էլ առնվազն պետք է լիներ երկրորդ փուլ, ու տեսնելով, որ ոտի կանգնած ժողովուրդ կա, ես «իմ փայ» միացա պայքարին, որովհետև թեկուզ ես Րաֆֆիին չեմ վստահում, բայց իմ համար օրենք ա ժողովրդի քվեարկությունը, պարտադիր եմ համարում, որ ժողովրդի ձայնը հաշվի առնվի, չեմ հանդուրժում ընտրակեղծարարությունն ու իշխանության ուզուրպացումը:

    Միաժամանակ, իհարկե, հասկանում էի, որ Րաֆֆին ընդամենը մսխելու է ժողովրդի ոգևորությունը ու չեմ դադարել ողջ ընթացքում էդ մասին գրել, խոսել:

    Էսքանով, հուսամ, իմ անձից անցանք: Անձս այս քննարկման համատեքստում հետաքրքիր չէ


    հ.գ. Եվ ես իհարկե համաձայն եմ քեզ հետ, որ դու ջուր ես ծեծում, ես էլ դրան նպաստում ու քիչ մըն էլ հետդ ջուր եմ ծեծում
    Սա արդեն ուրիշ Չուկ ջան:
    Եթե ամեն մեկս ներկայացնենք թե մենք ինչ սկզբունքով ենք կայացրել ընտրությունը ընդհանուր պատկերը շատ ավելի պարզ կդառնա:
    Հիմա ասեմ թե ես ինչ սկզբունքով եմ ընտրել: Ճիշտն ասած սկզբում որոշելի էի ոչ մեկի չնտրել: Այսինքն որոշել էլ ընտրաթերթիկի վրա մեծ խաչ քաշել, հետո հասկացա,որ ցուցակում կա մի թեկնածու, որի անցած ճանապարհի վրա ուղակի իրավունք չունեմ խաչ քաշել: Ինքը իր ամբողջ կյանքը ապրել ա, երիտասարդ տարիները զոհել ա Հայաստանի համար, ես ո՞վ եղա, որ գնամ ու նրա վրա խաչ քաշեմ: Գնացի ու ձայնս տվեցի Պարույր Հայրիկյանին:

    keyboard որ խելքդ տեղը գա, գրի թե դու ինչ սկզբունքով ես ընտրություն կատարել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #272
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Թանկս, նեռվերդ տեղի են տալի՞ս, գուցե գնաս սպա կենտրոն մի քիչ թարմանաս, մինչև գործերս վերջացնեմ գնանք քավորենց:
    Բան չմնաց keyboard ջան, ես զգում եմ, որ շուտով հետ կգաս, թե չէ սենց չի լինի, մենք հո չե՞նք կորցնելու keyboard-ին
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  3. #273
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցում, համաշխարհային պատմության` երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության դասընթացին իմացա, որ համակենտրոնացման ճամբարներում մարդկանց մի ստվար բազմության տեղադրել են մի փոքրիկ սենյակում, որի առաստաղը երկաթե աստիճան է եղել, ու մեկին էլ, երկաթե կոշիկներով, ստիպել են անհավասարաչափ քայլել, թռչկոտել այդ աստիճանների վրա։ Էդ անհավասար ձայների արդյունքում սենյակի մարդիկ սկսել են խելագարվել ու սուր ճչոցներ արձակել, որի արդյունքում էլ խելագարվել է երկաթե կոշիկներով մարդը․․․ մի խոսոքվ, ամենի արդյունքում բոլորը մահացել են։ Դա տանջամահ անելու սարսափելի օրինակներից է, ու ես մի երկար շրջան մտածում էի, թե ամենադաժան եղանակներից է, բայց կամաց-կամաց սկսում եմ համոզվել, որ Չամիչն էս թեմայի գրառում անողներին ավելի դաժանաբար խելագարության կհասցնի, ու ավելին, ինքը ոչ մի գրամ չի տուժի։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.04.2013), keyboard (12.04.2013), Sagittarius (12.04.2013), Zodiac (12.04.2013), Աթեիստ (12.04.2013), Տրիբուն (12.04.2013)

  5. #274
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանց ձգված մկաններում ու'ժն է նստել խոնավ հողի-
    Եթե ուզեն արևների նոր տե'մպ կտան ու նոր ուղի...
    Եթե ուզեն ,արեգակնե~ր կշպրտեն երկինքն ի վեր.
    Եթե ուզեն ,վա'ր կբերեն երկինքներից արեգակներ...
    Եթե ուզեն,կամքով արի ու աշխարհի հրով վառված...
    Ինչե~ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված... Եղիշե Չարենց
    Երեկ վերընթերցեցի <<Ամբոխները խելագարվածը>>,մեր ցույցերը շատ են նման այստեղ նկարագրվածին. շատ ճիշտ է ասում ԵԹԵ ուզեն...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Zodiac (12.04.2013), Տրիբուն (12.04.2013)

  7. #275
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըլը սպասեք, մի հատ էլ ես Չամիչին փորձեմ բացատրել, թե մենք սաղով ինչ ենք ուզում ասել: Հատկապես, որ երեկվանից հետո երկու ոտով աչքս ա մտել, երբ իմացա իրա սեքսուալ ֆանտազիաների մասին:

    Ուրեմն, Չամիչ ջան, դու էս քո երեք նախադասության մեջ օգտագործել ես կախարդական բառը - փոխարինել: Էս պահին Հայաստանում կարևոր ա ի վերջո ձևավորել համակարգ, որը թույլ կտա որ մարդիկ իրենց քվեով փոխարինեն որևէ մեկին այլ որևէ մեկով: Ու էտ պրոցեսում էական չի թե փոխվողները ինչ գույնի են - կանաչ թե կապույտ, պոլի փեդ են, թե ավելի կոթ, պիլեսոսի շլանգ են, թե ջրի շլանգ, դոշին ինչքան մազ կա, առնանդամը ինչ մեծության ա, քյաչալ ա, խուճուճ ա, կոլոտ ա, բոյով ա:

    Սիրուն ջան, անուշ ջան, պուպուշ ջան, մի պարզ բան հասկացի, աշխարհի բոլոր ժողովուրդները (ու հա հենց խոսում եմ ողջ ժողովրդի անունից, քանի որ դա տենց ա ու ուրիշ ձևի չի կարա լինի), ցանկանում են, որ իրանց ձայնը տեղ հասնի ու իրանց քվեն որոշիչ լինի, քանի որ մարդիկ չեն ուզում, որ իրանց թելադրեն, թե իրանք ինչ են ուզում: Մարդիկ ուզում են իրանք որոշեն թե ինչն են ուզում: Սրանից ավելի պարզ հնարավոր չի բացատրել:

    ......

    Հ.Գ. Ոնց որ հիմա դու ստեղ ասել ես, որ դու գռուպավուխա ես սիրում, իսկ մենք գանք ու քեզ թելադրենք, որ էտի լավ բան չի, ու դու պետք ա չսիրես դա: Դուրդ չի գա չէ՞, Չամիչ ջան, սիրուն չի չէ՞:
    Տրիբուն, ես շատ լավ հասկանում եմ թե դու ինչ ես ուզում ասել: Դու էլ փորձի ինձ հասկանալ: Տվյալ պահին խոսքը լեգիտիմ պոլի փայտի մասին ա: Եթե էս պահին նախագահական աթոռին ունենք պոլի փետ, ապա մեկ այլ պոլի փետի շանսերը դառնալու լեգիտիմ նախագահ շատ քիչ են: Եթե հետագայում ունենաք ոչ թե պոլի փետ թեկնածուներ, այլ նախագահի աթոռին արժանի թեկնածուներ, այսինքն թեկնածու ով իսկապես լեգիտիմ նախագահ դառնալու շանսեր ուներ, բայց չդարձավ, էտ դեպքում էս ամբողջ խոսակցությունը իմաստ կունենար: Իսկ հիմա ուզում եմ մեջբերել Վիշապի խոսքերը, որոնք իսկապես տեղին են ասված:

    Թեկնածուն ու տաբուրետկան իրարից տարբերվում են նրանով, որ թեկնածուի հետևից ավելի շատ մարդ ա գնում։ Մի խելոք մարդ որ լիներ, գուցե և հանգիստ հաղթեր ընտրությունների միջոցով, ի՞նչ իմանաս... Բարդ ա։
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. #276
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն շատ կուզեի իմանալ թե դու ինչ սկզբունքով ես ընտրություն կայացրել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. #277
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազատության հրապարակն այս պահին

    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. #278
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆին մեկնել է ՌԴ
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատության հրապարակն այս պահին


  11. #279
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցում, համաշխարհային պատմության` երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության դասընթացին իմացա, որ համակենտրոնացման ճամբարներում մարդկանց մի ստվար բազմության տեղադրել են մի փոքրիկ սենյակում, որի առաստաղը երկաթե աստիճան է եղել, ու մեկին էլ, երկաթե կոշիկներով, ստիպել են անհավասարաչափ քայլել, թռչկոտել այդ աստիճանների վրա։ Էդ անհավասար ձայների արդյունքում սենյակի մարդիկ սկսել են խելագարվել ու սուր ճչոցներ արձակել, որի արդյունքում էլ խելագարվել է երկաթե կոշիկներով մարդը․․․ մի խոսոքվ, ամենի արդյունքում բոլորը մահացել են։ Դա տանջամահ անելու սարսափելի օրինակներից է, ու ես մի երկար շրջան մտածում էի, թե ամենադաժան եղանակներից է, բայց կամաց-կամաց սկսում եմ համոզվել, որ Չամիչն էս թեմայի գրառում անողներին ավելի դաժանաբար խելագարության կհասցնի, ու ավելին, ինքը ոչ մի գրամ չի տուժի։
    Dayana ջան, նույն բանը ես զգացի երբ փորձեցի Րաֆֆու ելույթը լսել, զգացի եթե 10 րոպեից ավել լսեմ հաստատ կխելագարվեմ: Եթե դու Րաֆֆուն լսելուց չես խելագարվում, բնականաբար ինձ լսելուց կխելագարվես:

    Հա ի դեպ, քեզ մի հարց: Ազատության Հրապարակում հավաքվածների կարծիքով կապ չունի էնտեղ Րաֆֆին էր կանգնած թե ով, նրանց կարծիքով դա ժողովրդի շարժում էր, ժողովուրդն էր առաջնորդը: Ուր կորա՞վ ժողովրդի շարժումը, ինչու հիմա ինքն իրեն չի առաջնորդու՞մ: Ես հասկանում եմ, որ էս հարցը, իսկապես կարող է խելագառացնել, եթե դժվարանում ես կարող ես չպատասխանել:

    Ի դեպ էս հարցը վաղուց եմ տվել ու ոչ մի պատասխան չեմ ստացել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #280
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆին մեկնել է ՌԴ
    Րաֆֆին հիմա Ազատության Հրապարակում է
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  13. #281
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Dayana ջան, նույն բանը ես զգացի երբ փորձեցի Րաֆֆու ելույթը լսել, զգացի եթե 10 րոպեից ավել լսեմ հաստատ կխելագարվեմ: Եթե դու Րաֆֆուն լսելուց չես խելագարվում, բնականաբար ինձ լսելուց կխելագարվես:

    Հա ի դեպ, քեզ մի հարց: Ազատության Հրապարակում հավաքվածների կարծիքով կապ չունի էնտեղ Րաֆֆին էր կանգնած թե ով, նրանց կարծիքով դա ժողովրդի շարժում էր, ժողովուրդն էր առաջնորդը: Ուր կորա՞վ ժողովրդի շարժումը, ինչու հիմա ինքն իրեն չի առաջնորդու՞մ: Ես հասկանում եմ, որ էս հարցը, իսկապես կարող է խելագառացնել, եթե դժվարանում ես կարող ես չպատասխանել:

    Ի դեպ էս հարցը վաղուց եմ տվել ու ոչ մի պատասխան չեմ ստացել:
    Չամիչ ջան, նայի, շատ հասարակ օրինակով ասեմ։
    նախ մի քանի սահմանումներ․
    պետություն = ընտանիք
    նախագահ = ամեն առավոտ հաց գնող, ում մոտ էլ պահվում է հացի փողը
    ժողովուրդ = ընտանիքի անդամներ


    Հիմա ընտանիքի անդամները որոշում են, որ իրենց համար հաց է գնում ընտանիքի հարսը։ Ուզում են հարս ընտրեն, մեկ էլ մեկը գալիս է, զագսի կեղծ վկայականով, որ իր լաչառ զագսի վարիչ մայրն է սարքել, ու ինքն իրեն հայտարարում հարս։ Հիմա եթե մեր սիրելի հարսիկը որոշում է էդ փողով ոչ թե հաց գնել, այլ ասենք ոսկե ապարանջան, արդյունքում ընտանիքը մնում ա սոված։ Որոշում են, որ էս հարսին պիտի դուրս անեն, փոխարենը նորմալ հարս բերեն, ով համ հացը կառնի, համ էլ կլսի, թե ինչ հաց են սիրում ընտանիքի անդամները։ Հիմա պատկերացրու, եկել ա հարևանի աղջիկը, մի գեշո, որ ասում ա, թե լավագույնս կկատարի հարսի բոլոր պարտականությունները։ Ընտանիքի անդամները որոշում են, որ էս հարսին դուրս անեն, մոյսին բերեն, բայց էս հարսն ունի իրենից բեթար կատաղած հայր ու մայր, հարբեցող ու խուլիգան եղբայրներ, ովքեր ամեն անգամ գալիս ընտանիքի անդաներին ծեծում են, մի քանի շաբաթ սոված-ծարավ պահում նկուղում ու ստիպում, որ էս հարսին բան ասող չլինի։
    Հիմա նայի, եթե չկա հարսնության թեկնածու, էս հարսին հանելու դեպքում էս մարդիկ էլի մնում են սոված, որովհետև կամ առավոտ հացի խանութի բացվելուց իրենք արդեն աշխատանքի են, կամ էլ առհասարակ ի վիճակի չեն տանից դուրս գալ ու գնալ հաց գնելու։ Երբ հարսնության մի թեկնածու է հայթնվում, գեշո, մի աչքն էլ շիլ, ասում են, աման, թող գա, մեզ նորմալ տեր կանգնի, ոչինչ որ մի աչքն էլ շիլ ա, հարևաններն էլ պիտի ասեն, թե հարսը շիլ է, կարևորը մեր ընտանիքում կլինի խաղաղ մթնոլորտ։

    Մի հատ էլ բան կա, էս գեշոյին հարս է դարձնում ընտանիքը/ամուսնանալու ենթակա ընտանիքի տղան/տղամարդը, իսկ էն ընթացիկ հարսը զոռբա է, ռուսերեն ասած - самозванец, եթե մարդիկ իրենք էդ հարսին ընտրել, բերել են իրենց տուն, երբ որ չափն անցնի, դուրս կանեն, ոչ մի լաչառ զագսի վարիչ էլ չի կողծել զագսի վկայականը։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.04.2013), Մարկիզ (13.04.2013), Տրիբուն (12.04.2013)

  15. #282
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոտեր ջան, շարունակու՞մ ես բոցեր անել


    Ուրեմն միշտ հիշիր, որ փոփոխության հասնելու հիմնական գրավականը որակյալ փոքրամասնությունն ա: Որակյալի տակ էլ նկատի ունեմ մի շարք հատկանիշներ, այդ թվում.
    ա) որոշակի քաղաքացիական գիտակցության,
    բ) կրթական որոշակի ցենզ,
    գ) համարձակություն, դուխ,
    դ) ակտիվ լինելու պատրաստակամություն:

    Ու այ հենց էդ մասսան ա, որ դուրս ա գալիս «փողոց» ու կարողանում հասնել փոփոխության: Եթե նստենք սպասենք, թե երբ են բոլորը իրենց դիրքորոշմանը հասնելու, ապա հազիվ հասնենք նրան, որ դու նոր բոցեր անես, ոչ ավելին
    Փոքրամասնությունն առաջարկում է իսկ մեծամասնություն որոշում...

    Կրողացիր զատել առաջարկության ու որոշում կայացնելու իրավունքների միջև...

    Երբ փոքրամասնությունն կարողանում է հասնել փոփոխության, ապա դա ընդհամենը լինում է հեղաշրջում, խունտա, դիտկատուրա, մասնավորաբար դիկտատուրա պրալետարիատա, երբ գալիս են մտնում դումա ու հայտարարում իրենց ԲՈԼՇԵՎԻԿ լինելով փոքրամասնություն ու պուշկեն դնում դռների դեմն փակում ու ասում այլևս նիստեր չեն լինի և այդպես 20 տարի շարունակ...

    Եթե չունես մեծամասնության ՔՎԵՆ ու լիազորությունն, դու ոչինչ էս ու պահանջներ ներկայացնել, առավել ևս խոսել մեծամասնության, ժողովրդի անունից իրավասու չես, այս սա հիշիր, ականջիտ օղ արա ու դաջիր դոշիտ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (12.04.2013)

  17. #283
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը ցանկանում ա, որ իր առաջնորդը ուղեղը ամպուտացիա արած քաքլան չլինի, Վոթեր:
    Որ իր որոշումներին տեր կանգնի, իրան տված ձեներին տեր կանգնի, ոչ թե մարդկանց կեսին թողնի գրողների միության դեմը իսկ ինքը Վովայի թաթիկը բռնած սիկտիր լինի Ծիծեռնակաբերդ, Սեռժիկի ու Բ-ի համար աղոթելու:

    Դա քաղաքական գործիչի քայլ չի: Դա իմբեցիլ, անմեղսունակ, պահի տակ հորձանքի մեջ հայտնված նեխած թիագի ջղաձգում ա:
    Դու շատ վատ ես ճանաչում էս ժողովրդին, եթե քեզ իրավունք ես վերապահում ամբոխի ու ոչ ամբոխի բաժանել իրանց:
    Դու դրա իրավունքը չունես:
    Այս տեսնում ես ժողովրդի անունից քեզ իրավունք էս վերապահում խոսել, բայց ոչ մեկին չես հարցրել ու սեփական կարծիքն ու տպավորություններն էս փորձում ներկայացնել «ժողովուրդ» անվան տակ - այդ դեպքում վերանվանի քեզ ժողովուրդ և ոչ թե գալաթեա...

    Ես չգիտեմ ժողովուրդն ինչ է ցանկանում այս պահին,բայց 2013թ փետրվարի 18ին նա ցանկացել է Րաֆֆի Հովհաննիսյան...

    Դրանից հետո ոչ մեկ չի հարցրել ժողովրդին նա ինչ է ցանկանում, երբ կհարցնես, կբերես օրինակ ստորագրած 500 հազար հայտարարություն, որ պահանջում է Րաֆֆիից միայն խելոք քայլեր անել վովա գասպարյանի հետ չաղոթել... Կհավատամ, կհամաձայնվեմ...

    Ես ու ցանկացած ոք իրավասու է անվանել բոլորին ԱՄԲՈԽ քանի դեռ նրանք չեն կազմակերպել առնվազն ընտրություն ու իրենց ժողովրդավարակն իրավունքն չեն իրականացրել ու չեն ընտրել իրենց ներկայացուցչին...

    Քեզ նույնիսկ մեկ հոգի երբ ընտրում է կարող է հաճույքից խելագարվես - օրինակ քո սիրելին ընտրում է քեզ, որպես իր կյանքի ընկեր, մարդն արդեն երանության մեջ է...

    Գնացեք իրականացրեք ձեր ընտրելու իրավուքնքն, ընտրեք ձեր ներկայացուցչին լիազորեք այ նա իրավունք կունենա արդեն ներկայանալ 10 100 կամ 1000 հոգանոց ժողովրդի անունից ու որոըումներ պարտադրել...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (12.04.2013)

  19. #284
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես սկսեց ինչ որ կերպ գործել շարժումն...

    Էս ժողովրդին վերջապես կբուժենք Ազատության հրապարակով ու ամբողով հարց լուծելու իլյուզիայից ու բարդույթից...

    Րաֆֆին իր նախաձեռնությամբ թե ում չգիտեմ, բայց խելոքացել է, մյուս ուրբաթ Ապրիլի 19ին ժամը 18ին հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին ու ակտիվիստներին Անի հյուրանոց համազգային պայքարի ճակատի նիստի...

    Հուսանք կնստեն, կորոշեն միասին հետագա քայլերն, մնում է իրեն հարգող ուժերն ի վիճակի լինեն ներկայացուցիչ ընտրել ուղարկել այնտեղ...

  20. #285
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարևներ) օօ,արդըն վերադարձել է՞՞,թե գնալու մադին տեղեկությունները շշուկներ էին միայն:Եվ ի՞նչ է պատրաստվում անել՞՞:Նրա քայլերը ինձ անիմաստ են թվում,նա ոչինչ չի անում:Ժողովուրդի առավել ևդ...Չնայած ի՞նչ անի խեղճ ժողովուրդը...
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Րաֆֆին հիմա Ազատության Հրապարակում է

Էջ 19 33-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1525
    Վերջինը: 27.02.2019, 23:55
  3. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  4. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •