Մտքերս իրականացան /մեղա, մեղա, Չամիչ.../
Բարևականներն արդեն Րաֆֆուն պատին են դեմ տվել- կամ խելքդ գլուխդ էս հավաքում, Վովա-ջան ջիգյար, օյինբազություններդ թարգում էս, կամ էլ - դասվիդանիա, Րաֆֆի...
http://www.hraparak.am/118315/Համակիրները Րաֆֆիին նեղն են գցել
........................................
Մոսկվա մեկնելու նախօրյակին «Բարեւ, Երեւան» դաշինքը հերթական շտաբի նիստ է հրավիրել, սակայն Րաֆֆին ներկաներին տեղյակ չի պահել, որ առավոտյան մեկնում է: Նիստին չի մասնակցել նաեւ Ռուբեն Հակոբյանը: Սանկտ Պետերբուրգում երբեմնի հյուպատոսը մեկնած է եղել Պետերբուրգ` ԱԺ «գծով», սակայն մեր աղբյուրները պնդում են, որ նրա այցը կապ ունի Րաֆֆու՝ Մոսկվա այցի նախապատրաստման հետ: Նիստի ժամանակ բավականին կոշտ խոսակցություն է եղել Րաֆֆու եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ: Րաֆֆին դժգոհել է, որ իր կողքը մարդ կանգնած չի եղել ապրիլի 9-ի երեկոյան: Ժիրայրն ասել է՝ դու հայտարարել էիր, որ չպետք է գնայիր Բաղրամյան, ինչո՞ւ գնացիր: Րաֆֆին պատասխանել է՝ ժողովուրդը պահանջում էր: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ սրանից հետո պետք է նախօրոք ասել, թե ինչ է արվելու, որպեսզի յուրաքանչյուրն իր համար որոշի` կողմնակի՞ց է դրան, թե՞ ոչ: Նրանք նաեւ հարկ են համարել տեղեկացնել Րաֆֆուն, որ եթե ինքը գնում է Վովա Գասպարյանի հետ, ուրեմն իրենք ճամփա չունեն իր հետ անցնելու: Շտաբի նիստի ընթացքում խոսվել է նաեւ այսօրվա միտինգի մասին: Մտահոգություն է հնչել, որ հնարավոր է քիչ մարդ մասնակցի միտինգին: Չնայած Րաֆֆու մոսկովյան այցի ինտրիգը կկոմպենսացնի այդ բացը՝ եզրակացրել են ներկաները:
Էս ինչ մի հիասթափվել եք ժող...
Որ Րաֆֆին պրեզիդենտ դառնար, յանի ուրախանալու է՞իք... ղումարբազն ա լա՞վ, թե՞ մանկամիտը![]()
Si vis pacem, para bellum
Si vis pacem, para bellum
Zodiac (12.04.2013)
keyboard (12.04.2013)
keyboard (12.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ