Տրիբուն ջան, դու լուրջ հավատացի՞ր, որ ես Րաֆֆին եմ..
Ծիծեռնակաբերդում չեմ եղել, ապրիլի 9-ի իրադարձությունների խրոնիկան վերլուծելով՝ իմ համեստ տեսակետն ասեմ միայն:
Րաֆֆին ապրիլի 9-ին ամեն կերպ փորձում էր առանց կոնկրետ քայլերի ծրագիր ներկայացնելու՝ ուղղված իշխանափոխության, էդ ամենը մի կողմ թողնել ու մասսայի էներգիան ուղղորդել դեպի մայիսի 5-ի խորհրդարանական ընտրությունները, որը կոպիտ քաղաքական սխալ էր, ու պարզ չի , թե հոտո նա ի վիճակի կլինի առանց լուրջ կորուստների շտկել նման սխալը, թե չէ: Նման սխալը կանխատեսելով՝ թե բարևականների որոշ ոչ ժառանգական թևեր, թե ներդրված որոշ կոնկուրենտ ուժեր որոշեցին Րաֆֆուն սուլելով ու ստիպելով անիմաստ գրոհել Բաղրամյան 26՝ հեղինակազրկել, որի մեղավորը հենց նախևառաջ Րաֆֆին էր ու իր վերոհիշյալ սխալը: էդ պահից սկսած լինելով լրիվ անպատրաստ նման վիճակի, նրան մնում էր տեմպի տակ, շոկի մեջ ընդհամենը ըստ հնարավորինս քիչ կորուստներ կրել, ու նա էլի ահագին չոր պրծավ, ու դեռ փոքրիկ շանսեր ունի գոնե մասամբ վերականգնվելու:
Կհասկանա՞ էդքան բանը, հետևություններ կանի՞, չգիտեմ...
Կերևա հետագա քայլերից...
Էջանիշներ