Րաֆֆու, Բարևի, ժառանգականների մարտավարությունն իմ պատկերացմամբ...
Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժառանգություն կուսակցության քաղաքական նպատակը , ինչպես աշխարհում ցանկացած լուրջ քաղաքական կուսակցության, մեկն է՝ իշխանական համակարգում ունենալ կառավարության ձևավորման, օրենքների և որոշումների վրա ազդող ժառանգականների ներգրավվածության այնպիսի աստիճան, որը թույլ կտար Հայաստանն աստիճանաբար վերափոխել ըստ արդարության, տնտեսության և այլն իրենց քաղաքական պատկերացումների, այսինքն՝ իշխանության գալով՝ կառուցել իրենց պատկերացրած Նոր Հայաստանը:
Ո՞րն է այդ Նոր Հայաստանը՝ ըստ իրենց ներկայացրած խոսքերի: Եթե հակիրճ՝ արդարություն, ժողովրդավարություն, ամուր պետություն,Հայաստան-Սփյուռք ամուր կապեր, ներգաղթ՝ արտագաղթի փոխարեն, մարդկանց բոլոր շերտերի, հատկապես աղքատ շերտերի իրավունքների պաշտպանություն, օրինականություն:
Հավատա՞լ, վստահել, թե ոչ, այդ մարդկանց խոսքերին: Միակ հենարանն այս հարցում խոհեմ և ազնիվ քաղաքացու համար կարող է լինել մեկը՝ նայել այդ մարդկանց քաղաքական և անձնական կենսագրությանը, սկզբունքայնությանը, ապրելակերպին, գործերին, համեմատել այլ քաղաքական թիմերի անդամների քաղաքական և անձնական կենսագրությանը, սկզբունքայնությանը, ապրելակերպին, գործերին, համեմատել խոսքերի և գործերի համապատասխանությունն ու ըստ այդմ կատարել ընտրություն:
...............................................
Բարևի ստրատեգիայի մասին իմ պատկերացմամբ...
Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժառանգականների դիրքորոշումներն այլ քաղաքական ուժերի դիրքորոշումներից տարբերակվել են հետևյալում՝ հետևողական ժողովրդավարություն, հետևողական կապ հասարակության լայն շերտերի հետ, հետևողական ազգայնականություն՝ առանց նեգատիվ երանգների, այլ ընդհամենն ուղղված ազգի համախմբմանն ամբողջ աշխարհում, իրավունքի սկզբունքի որդեգրում, սոցիալական արդարություն և արժանապատիվ կյանք, ամուր պետականություն:
Չզիջելով խոշոր հաշվով սեփական սկզբունքներին, Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժառանգականները միաժամանակ երբեք չեն գնացել կոշտ առճակատման ճանապարհով, չեն այրել բոլոր կամուրջները, քանի որ այդ ճանապարհը Հայաստանյան իրականության պայմաններում տանում է դեպի փակուղի, հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նրանք քայլ առ քայլ ընթացել են փոքրիկ հաղթանակներ արձանագրելով՝ սեփական դիրքերն աստիճանաբար ամրապնդելու ուղով:
Նույն ստրատեգիան որդեգրել է Բարև շարժումը:
Բարև շարժման ստրատեգիան է՝ քայլ առ քայլ փոքրիկ հաղթանակներ արձանագրելով՝ սեփական դիրքերն աստիճանաբար ամրապնդելով՝ հասնել այնպիսի իրավիճակի, որը կհանգեցնի վերջնական հաղթանակի:
Դրա համար Րաֆֆի Հովհաննիսյանն ստիպված էր կատարել արտաքին դիտորդին անհասկանալի անսովոր մարտավարական քայլեր, թվացյալ զուրկ տրամաբանությունից:
Սակայն ես դրանց մեջ տեսնում եմ հստակ տրամաբանություն:
Այդ մարտավարական քայլերի տրամաբանության մասին մյուս գրառումիս մեջ կգրեմ:
Էջանիշներ