Չամիչ ջան, նայի, շատ հասարակ օրինակով ասեմ։
նախ մի քանի սահմանումներ․
պետություն = ընտանիք
նախագահ = ամեն առավոտ հաց գնող, ում մոտ էլ պահվում է հացի փողը
ժողովուրդ = ընտանիքի անդամներ
Հիմա ընտանիքի անդամները որոշում են, որ իրենց համար հաց է գնում ընտանիքի հարսը։ Ուզում են հարս ընտրեն, մեկ էլ մեկը գալիս է, զագսի կեղծ վկայականով, որ իր լաչառ զագսի վարիչ մայրն է սարքել, ու ինքն իրեն հայտարարում հարս։ Հիմա եթե մեր սիրելի հարսիկը որոշում է էդ փողով ոչ թե հաց գնել, այլ ասենք ոսկե ապարանջան, արդյունքում ընտանիքը մնում ա սոված։ Որոշում են, որ էս հարսին պիտի դուրս անեն, փոխարենը նորմալ հարս բերեն, ով համ հացը կառնի, համ էլ կլսի, թե ինչ հաց են սիրում ընտանիքի անդամները։ Հիմա պատկերացրու, եկել ա հարևանի աղջիկը, մի գեշո, որ ասում ա, թե լավագույնս կկատարի հարսի բոլոր պարտականությունները։

Ընտանիքի անդամները որոշում են, որ էս հարսին դուրս անեն, մոյսին բերեն, բայց էս հարսն ունի իրենից բեթար կատաղած հայր ու մայր, հարբեցող ու խուլիգան եղբայրներ, ովքեր ամեն անգամ գալիս ընտանիքի անդաներին ծեծում են, մի քանի շաբաթ սոված-ծարավ պահում նկուղում ու ստիպում, որ էս հարսին բան ասող չլինի։
Հիմա նայի, եթե չկա հարսնության թեկնածու, էս հարսին հանելու դեպքում էս մարդիկ էլի մնում են սոված, որովհետև կամ առավոտ հացի խանութի բացվելուց իրենք արդեն աշխատանքի են, կամ էլ առհասարակ ի վիճակի չեն տանից դուրս գալ ու գնալ հաց գնելու։ Երբ հարսնության մի թեկնածու է հայթնվում, գեշո, մի աչքն էլ շիլ, ասում են, աման, թող գա, մեզ նորմալ տեր կանգնի, ոչինչ որ մի աչքն էլ շիլ ա, հարևաններն էլ պիտի ասեն, թե հարսը շիլ է, կարևորը մեր ընտանիքում կլինի խաղաղ մթնոլորտ։
Մի հատ էլ բան կա, էս գեշոյին հարս է դարձնում ընտանիքը/ամուսնանալու ենթակա ընտանիքի տղան/տղամարդը, իսկ էն ընթացիկ հարսը զոռբա է, ռուսերեն ասած - самозванец, եթե մարդիկ իրենք էդ հարսին ընտրել, բերել են իրենց տուն, երբ որ չափն անցնի, դուրս կանեն, ոչ մի լաչառ զագսի վարիչ էլ չի կողծել զագսի վկայականը։
Էջանիշներ