Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Դպրոցում, համաշխարհային պատմության` երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության դասընթացին իմացա, որ համակենտրոնացման ճամբարներում մարդկանց մի ստվար բազմության տեղադրել են մի փոքրիկ սենյակում, որի առաստաղը երկաթե աստիճան է եղել, ու մեկին էլ, երկաթե կոշիկներով, ստիպել են անհավասարաչափ քայլել, թռչկոտել այդ աստիճանների վրա։ Էդ անհավասար ձայների արդյունքում սենյակի մարդիկ սկսել են խելագարվել ու սուր ճչոցներ արձակել, որի արդյունքում էլ խելագարվել է երկաթե կոշիկներով մարդը․․․ մի խոսոքվ, ամենի արդյունքում բոլորը մահացել են։ Դա տանջամահ անելու սարսափելի օրինակներից է, ու ես մի երկար շրջան մտածում էի, թե ամենադաժան եղանակներից է, բայց կամաց-կամաց սկսում եմ համոզվել, որ Չամիչն էս թեմայի գրառում անողներին ավելի դաժանաբար խելագարության կհասցնի, ու ավելին, ինքը ոչ մի գրամ չի տուժի։
Dayana ջան, նույն բանը ես զգացի երբ փորձեցի Րաֆֆու ելույթը լսել, զգացի եթե 10 րոպեից ավել լսեմ հաստատ կխելագարվեմ: Եթե դու Րաֆֆուն լսելուց չես խելագարվում, բնականաբար ինձ լսելուց կխելագարվես:

Հա ի դեպ, քեզ մի հարց: Ազատության Հրապարակում հավաքվածների կարծիքով կապ չունի էնտեղ Րաֆֆին էր կանգնած թե ով, նրանց կարծիքով դա ժողովրդի շարժում էր, ժողովուրդն էր առաջնորդը: Ուր կորա՞վ ժողովրդի շարժումը, ինչու հիմա ինքն իրեն չի առաջնորդու՞մ: Ես հասկանում եմ, որ էս հարցը, իսկապես կարող է խելագառացնել, եթե դժվարանում ես կարող ես չպատասխանել:

Ի դեպ էս հարցը վաղուց եմ տվել ու ոչ մի պատասխան չեմ ստացել: