Ձայնալար-ի խոսքերից
Իսկ ինձ թվում ա, որ ժողովրդին ընդդիմություն՝ մինչև հիմա եղած ֆորմատով պետք չի: Այսինքը պետք ա, բայց ոչ հեղափոխություն իրականացնելու համար: Ուղղակի պետք են մարդիկ, ովքեր ինքնակազմակերպման համար մի թեթև ինստրուկտաժ կանեն՝ օրինակ ինչ անել, եթե մենթը հարձակվում ա, ինչ անել մութն ընկնելուց հետո, շատով մի տեղ հավաքվել, թե քիչ-քիչ տարբեր տեղեր, ինչպես վարվել, եթե սադրիչ ես նկատում: Մի ուժի առաջնորդությամբ իշխանափոխություն Հայաստանում այլևս չեմ պատկերացնում: Պարզ ա, որ ինչ-որ մարդիկ միքիչ լիդերություն կանեն, բայց էդ լիդերությունը պետք ա բնականոն ստացվի՝ կախված էդ մարդու դուխից, իրա վրա վերցրած պատասխանատվությունից, իրան վստահող ակտիվ մարդկանց թվից: Կարճ ասած, ինձ թվում ա աշխարհքում էդ տարբերակը աշխատել ա, նոր բան չեմ հորինում: Այ դրանից եմ ուզում:
Էջանիշներ