«Կեցցեն, ապահով Հայաստանը կառուցեցին պրծան»
«Կեցցեն, ապահով Հայաստանը կառուցեցին պրծան»

«Արդեն կարող ենք գնահատել, այսպես կոչված, ընտրությունները, և ընդամենը կարող եմ ասել, որ կեցցեն, ապահով Հայաստանը կառուցեցին պրծան, շնորհավորում եմ, եթե սա է այդ ապահով Հայաստանը: Նման լայնամասշտաբ կեղծիքներ չէին եղել անգամ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ, սա պարզապես խայտառակություն էր, կիրառվեցին բոլոր հնարավոր ու անհնար կեղծիքները: Մնում է պարզապես վերացնեն ընդհանրապես ընտրությունները, Հանրապետականն իր ներսում որոշի, թե որ դինաստիային է անցնելու իշխանությունը, ու վերջ, Հայաստանում դինաստիական իշխանություն է, ուրիշ ոչինչ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Բարև, Երևան» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ չնայած սպասում էին վարչակարգի հերթական ընտրախախտումներին, սակայն նույնիսկ այս պարագայում իրենց համար անսպասելի էր կեղծիքների նման ծավալը: Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ հետագա բողոքարկման հնարավորությունը քննարկման կարիք ունի, սակայն մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ դատարանը նույն դատարանն է, ընդհանուր համակարգում ոչինչ չի փոխվել, և ըստ էության դատարանն էլ սպասարկում է դինաստիական իշխանությունների շահերը:
http://www.galatv.am/news/view/n54854862.html


ՀՀԿ-ն չի հաղթել, ինքնակամ պարտվել է էն երևանցիների հոծ զանգվածը, որը փողով ծախվեց, ու սա է դառը ճշմարտությունը...
Դեգրադացիա...