Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Բռատ, ճիշտն ասած կարող եմ հասկանալ որ էդ աղջկա մասին վատ կարծիք կազմես, չհարգես (տեսահոլովակում երևացող իրա վարքից ելնելով): Բայց որ արդյունքում Լֆիկին ավելի ես հարգել...

Ապեր, արի մի հատ կենտրոնանանք: Էդ աղջկան մի կողմ դիր, էական չի իրա պահվածքը (իրան չեմ ճանաչում ու ՀԱԿ-ից չի, էս ասում եմ, որ հասկանաս, որ իրան պաշտպանելու խնդիր չի առաջս): Ի՞նչ գործ ուներ Լֆիկն էնտեղ: Ի՞նչ ա նշանակում, որ Լֆիկը գալիս ա գողագանով հրահանգներ ա տալիս վստահված անձանց: Ընդամենը մի բան, որ երիցս ճիշտ ենք, որ ասում ենք, որ խուժանն ա զբաղվում ՀՀԿ-ի ընտրություններով: Ախր էս նայելուց հետո պետք ա քրֆենք Լֆիկին ու ՀՀԿ-ին ոտից գլուխ: Ու մի հատ էլ համեմատություն անեմ. ասում ես, ի՞նչ կապ ունի փակ շուկան: Ուրեմն ասում եմ, ինչքան Լֆիկը պետք ա կապ ունենար էդ ընտրությունների հետ, էնքան էլ փակ շուկան կապ ունի:

Ու վերջապես արի հասկանանք, որ էս ժողովրդի համբերության բաժակը լցված ա: Ի՞նչ ա եղել: Ոչինչ, ընդամենը մի վանդալ, փակ շուկան քանդողը, մենաշնորհների տեր ցինիկ Լֆիկը եկել ա խառնվել ա ընտրական պրոցեսին՝ խուժանավարի, գողագանի ու ասիչի մակարդակով: Ու պարզ ա, որ շատերի համբերությունն էլ չի դիմանալու, երեսին շպրտելու ա, որ ա՛յ ..., ա՛յ Փակ շուկա քանդող, դու ստեղ ի՞նչ գործ ունես:

հ.գ. Նաև լավ կլիներ, որ նախապատմության ուշադրություն դարձվեր: Անօրինական կերպով էդ աղջկա ձեռքից տեխնիկա է խլվել:

Արտ, հասկանում եմ ինչ ես ասում, բայց ախր խուժանին խուժանավարի պատասխանելն էլ ա խուժանություն էլի Արտ ու դա դեռ պաստ չի, որ էդ աղջկանից որևէ բան են խլել: Քեզ օրինակ բերեմ իմ եղած տեղամասում, երբ ժառանգության վստահված անձն էր դիտորդն էր ով էր չեմ իմանում, շառ էր անում թե իրա կամեռայի ակուլյատորներն են գողացել ու ֆլեշկան, յանի որի վրա էն նկարներն էին, որտեղ կնիքը ջնջվում էր "խոսքը խորհրդարանական ընտրութնունների մասին ա", հետո էտ նույն լիրբ տոնով ոստիկանից պահանջում էր, որ մեզ բոլորիս խուզարկի, արդյունքում ֆլեշկան ու ակումլյատորները իր պայուսակի մեջ էին, բայց այդ մասին մեզ հայտնեց արդեն նույն ժառանգություն հանձնաժողովականը իսկ էդ լիրբը տենց էլ չընդունեց, վերջում էլ ասեց, մեկը բերել գցել ա պայուսակս:

Նենց որ Արտ ջան, նախաբանը էդքան էլ համոզիչ չի հետո էլ Արտ ծայրահեղական համեմատռություն եմ արել ճիշտ ա, Լֆիկն էլ աչքիս լույսը չի, քավորս չի, մորքուրիս մարդը չի իրան չեմ արդարացնում, բայց իրա պահվածքն ինձ ավելի ա դզում ծայրահեղական ասած քան էդ հիստերիկի, որ եթե Լֆիկին համարում ա ոչ կոմպետենտ ու, որ իրավունք չունի խառնվի իրավիճակին, խի ա լֆիկից պահանջում իրա զարյադնիկն ու մնացած հարցերը, այսինքն երբ իրան ձեռնտու ա Լֆիկը հարց լուծողա, երբ չէ՝ արդեն Լֆիկը խուլիգանա, տենց ճիշտ չի էլի