Ի դեպ էս մասին մի թեթև էլ խոսեմ: Եթե իմ սանդղակին նայել ես, էնտեղ մի հատ ուժ կա, որը մոխրագույնով ա նշած: Խոսքն «Առաքելություն» կուսակցության մասին ա: Մոխրագույնով ա, որտև թեև էդ ուժից մի քանիսի մասին որոշակի ինֆորմացիա ունեմ, բայց ընդհանուր առմամբ շատ բան չգիտեմ: Այլ կերպ ասած չունեմ պատճառ իրանց ոչ վստահելու, ոչ էլ հակառակը: Ու խիստ հավանական եմ համարում, որ այս ուժը ոնց նոր ծլել ա, տենց էլ շուտով կկորի կգնա: Իսկ գուցե դրանք հենց քո ասած «իրենց սեփական առանցքի շուրջը համախմբվողներն են»: Չէ՞ որ երիտասարդ դեմքեր են: Բայց ես իրանց էդ շանսը չեմ տալու: Դու էլ չես տալիս, փաստորեն: Ես իմ պատճառն ունեմ չտալու, առաջին, որովհետև ես շանս եմ տալու ուրիշ ուժի, երկրորդ, որովհետև ոնց ասեցի, որոշ, թեկուզ քիչ ինֆորմացիա ունեմ:
Իսկ դու ինչու՞ չես տալու: Կարծում եմ, պատճառը շատ պարզ է. որովհետև էդ գրածդ ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որոնք շատերս ենք սիրում ասել: Իսկ իրականում զրոյից կայացնել նոր ուժ էնքան էլ հեշտ բան չի: Ամեն դեպքում թիմում պետք են նաև ճանաչված մարդիկ, ռեսուրս ունեցող մարդիկ և այլն: Իսկ հենց դա էլ եղավ, դու ու շատերը դաջելու են «գարշելի» անունը, էդ հեշտ ա տրվում![]()
Էջանիշներ