Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան ասածդ երիտասարդ , մաքուր կադրերի պահը իմ համար հետաքրքիր կլիներ էն դեպքում եթե ես իրենց իմ համար մեռած ուժերի կողքը չտեսնեի, հա ու էդ թեմայով կուզեի ասել, որ իրոք մի տեսակ զարմանալի է , որ էդքան պրոգրեսիվ ակտիվ տարր կա մեր երկրում , բայց չգիտես ինչու փոխանակ համախմբվեն սեփական նոր առանցքի շուրջը, գնում կպնում են կասկածելի անցյալ ու ներկա ունեցող ուժերի, այ հենց դրանով էլ իրենց անկեղծությունը կոնկրետ իմ համար դառնում ա կասկածելի: էն օրը ԲՀԿի համար աշխատող մեր հարևանին , որի թոռներին օրը մեջ բուժում եմ, տնից լարել եմ հենց մենակ էն բառերի համար , որ սկսեց ԲՀԿի ջահել թեկնածուի մաքրությունը գովերգել:Չնայած , ինքն իրենով կարող ա շատ էլ պոզիտիվ ու մաքուր կենսագրականաով տղա է , բայց իմ համար ինքը արդեն կարիերիստ ա...թուլափայ փախցնող, էս եղանակով սեփական ապահով ապագան կերտող, էլ ինչ ասեմ... լիքը մակդիրներ կարելի ա գտնել, նույնը կասեմ, կներես, բայց նաև ՀԱԿԻ ջահելների համար, եթե ջահելը ՀԱԿ ա մտել ուրեմն պատասխանատու ա էդ ուժի բոլոր սխալների համար, իսկ որ ամենավատն ա ընդունում ա ու պաշտպանում ա էդ սխալները, թե չէ պատճառը ի՞նչն ա , որ գնացել մտել է էդ գաղափարախոսության տակ, նույնը ՕԵԿի պահով ու էսպես շարունակ , Ասում են իբր ՕԵկի թեկնածուն ինքն իրենով լիքը դրական մարդ ա , բայց ինքը իմ համար ՕԵԿ ա ու եթե վրեն մի թիզ ոսկու փոշի նստի մեկա ես իրան համարում եմ լպրծուն, քանի դեռ հրապարակավ չի հրաժարվել ՕԵԿից:ՀԱ մի բան էլ էնպես չի որ ասում եմ ես անվերապահ ճիշտ եմ, ուղղակի ուզեցի էստեղ իմանաք, որ ասենք իմ նման մտածող մարդիկ էլ կան, որոնք անկաշառ են, բայց նախընտրում են նախօրոք տեսենեն մարդու մաքրությունը ու նոր գնան նրա հետևից այլ ոչ թե չգիտես ինչ պատճառներով հավատան ու շանս տան, կոնկրետ մեկը ես էլ հիասթափվելու ուժ չունեմ , սահմանին եմ , ու իրոք եթե էսպես շարունակվի արյուն լացելով կհեռանամ...
ու ոչ մեկին չընտրելու պահն էլ ա քաղաքական դիրքորոշում , ինչ որ բան փոխել փորձելու ձև, որովհետև վաղ թե ուշ պետք ա հայտնվի էն ուժը, որը պետք ա տեր կանգնի անվավեր թերթիկների տերերի ձայներին, որովհետև նրանք հենց էն մարդիկ են, որոնք պատրաստ են կանգնելու նոր ու իրոք մաքուր ուժի կողքին:
իսկ եթե էդ ուժը չգա ուրեմն մեր բանը բուրդ ա...
Գեա ջան, ընտրությունը քոնն ա: Չընտրելն էլ կարող ա քաղաքական դիրքորոշում լինի: Իմ ասածն ուրիշ էր. էդ կերպ դու երբևէ չես ընդունի որևէ ուրիշ ուժի:


հ.գ. Ի դեպ ես էլ եմ մտել ՀԱԿ-ի կազմ, ու այո, ինձ պատասխանատու եմ համարելու Կոնգրեսի բոլոր քայլերի համար: Ու իհարկե ես կշռել եմ այդ ուժի ու ուժի ղեկավարների քայլերը ու մեղմ ասած քո նման չեմ մտածում, որ մտել եմ մեջը: Նույնը ավագանու ցուցակի անդամները: Բայց իմ ասածն ու քո ասածը լրիվ տարբեր բաներ են:

հ.գ.2. Մենք կերտելու ենք էն մաքուր ուժը, որի մասին դու երազում ես: Ոչ թե սպասելու ենք, այլ կերտելու ենք: