Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ես ավելի լավատես եմ: Ուղղակի երկուսիս գրածներն էլ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ իրանց սցենարն էր:

Դու իրանց սցենարն ուրիշ կերպ ես պատկերացնում, ես ուրիշ:

Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ իրանց սցենարը պետք ա փոխել, կամ առնվազն էդ անելու համար պայքարել: Վահագ Քաղաքապետ
Ես տենց էլ չեմ հասկանում, ձև կա՞ , թէ չէ իրանց սցենարը փոխելու:
Ամենակարևոր ռեսուրսի՝ երկրից բացակայողների փոխարեն այլ անձերի, ասենք ծածուկ՝ ոչ խմբերով, քվեարկության դեմն առնելու ձև կա՞, թե չէ: Կարա՞ն, իրավունք ունե՞ն, ասենք ընդդիմադիրները տեղում բոլոր քվեարկողների անձնագրերը գրանցումներով հատ-հատ ստուգեն, թե՞ ոչ: Կամ իրավունք ունե՞ն արդյոք ամբողջ օրը վստահված անձիք հերթով , թեկուզ հեռախոսներով անընդմիջում նկարել քվեատուփերը, հաշվարկը, կնքումը, բոլոր մասնակից ընտրողներին:
Եթե մեկնումեկը տեղյակ է, կուզեի ավելի մանրամասն գրեր, թե խի չի ստացվի մեծամասամբ, չհաշված կաշառքով ընտրողներին, ապահովել արդար, թափանցիկ ընտրություն:
Էս ֆոկուսը ես տենց էլ չեմ հասկանում, բացատրեք, էլի, խնդրում եմ, թէ ո՞նց կարան չորս օպոզիցիոն ուժերի աչքի առաջ տենց կոպիտ կեղծել ու դրա դեմը խաղ չկա :
Եթե էսքան հնարավորություններից հետո չորս օպոզիցիոն ուժերը համատեղ էլի պտի ասեն , թե կոպիտ կեղծել են ու նկարել են թվեր ու իրավաբանորեն չապացուցեն դա, ուրեմն սաղ կաշառված տանձի պոչեր են, ու լավ կլնի սսկվեն վաբշե: