Ոչ, չեմ վստահի նման կեղծ պնդում անողին:
Թե չէ ասենք էս նույն ակումբում լիքը ՀԱԿ-ին քննադատողներ կան, որոնց ավելի քան վստահում եմ, սկսած թեկուզ մեր բոլորի սիրելի Տրիբուն ձյաից, վերջացրած իմ «քաղաքական օպոնենտ» Keyboard-ով և այլն:
Իսկ քեզ չեմ վստահում, որովհետև դու ընդգծված հակակոնգրեսական «քաղաքականություն ես տանում», որոնք հաճախ միտումնավոր կոնտեքստից կտրված մտքերով ես կարողանում գլուխ հանել, իսկ երբ որ դեմդ դրվում ա, որ ահա այստեղ այ սենց սխալ ես արել, այ սենց կոնտեքստից կտրել ես ու նման բաներ, դեմքի մանկական անմեղությամբ կռուտիտ ես լինում, մեկ թե իբր դիտմամբ ես արել, որ տեսնես կնկատեմ, թե ոչ, մեկ որ վա՜յ, արագ նայում էի, էդ հատվածը չնկատեցի, մեկ էլ ուրիշ բան: Ու մարդը, ով անընդհատ մեկին կոչ ա անում ընդդիմադիրին չխփել, թող բարի լինի սկզբից ինքը չխփել (նկատի ունեմ քեզ, իմ թանկագին բարեկամ)
Էջանիշներ