Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
... ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները» քարոզվել են որոշակի շրջանակների կողմից, որոնք եղել են ՀՀՇ իշխանության տարիներին որոշ ընդդիմադիրներ, որոնք հիմա իշխանական կերակրատաշտի չորս կողմն են, ՀՀՇ իշխանությունից հետո նոր իշխանությունները, իրենց արբանյակներով, այդ թվում կոռուպցիոն աթոռներին նստածներն ու կերակրատաշտի մոտ հավաքվածները, այդ թվում՝ մտաոՌականները:
ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները»-<<անկողմնակալ>>, մեղմիկոտ, քնքուշ ձևակերպմանդ զավեշտի աստիճանը թողնում եմ որոշեն ուրիշները, ինձ անձամբ շատ հուզեց լացելու աստիճան...
ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները» միլիոնավոր մարդիկ տեսել են իրենց աչքով, զգացել իրենց կաշվի վրա, երբ դեռ չկար քո ասած հակաքարոզչությունը, ու եթե կուզես իմանալ, այն ժամանակ մարդկանց խոսքում ՀՀՇ-ն ասոցացվում էր ԷԼ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ հայհոյանքներիի հետ, քան հիմա:Դու դա չես հիշի , Չուկ ախպեր, դու կարդում և լսում էս Արամի լոլոները,
«Առաջին խորհրդարանում 1990- 95-ին, որ ես ընտրված եմ եղել, վատ մարդը, բիզնես անողը, կաշառակերը կամ չինովնիկը օտար էր: 260 պատգամավոր էինք, որեւէ մեկը իր բիզնեսը չդրեց, սեփականություն ձեռք չբերեց: Այդ ժամանակ մանդատն իր համար օգտագործելը անբարոյականություն էր: Որովհետեւ երկիր էինք կառուցում, հեքիաթ էինք կառուցում ...
ու դրանց էս հավատում:
......................................
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
... էդ մարդիկ չեն կարողանում վերլուծել ու տեսնել, որ ՀՀՇ-ի այն դեմքերը, ովքեր արել են այլանդակություններ, այդ թվում կոռուպցիա և այլն, այսօր էլ իշխանական կերակրատաշտի մոտ են՝ փոխած իրենց կուսակցական պատկանելիությունը:
Էդ մարդիկ՝ ժողովուրդը, քոռ չեն, լավ էլ կարողանում են վերլուծել և տեսնել, որ էս գրածդ սուտ է, որ ՀՀՇ -ի այլանդակությունների հիմնական կազմակերպիչներից - Գլավարներից գոնե Լևոնը և Վանոն այլ ընկերներոք հանդերձ ամենևին էլ չեն փոխել իրենց կուսակցական պատկանելիությունը, այլ ընդհամենը խիտրի տրյուկներով՝ անվանափոխություններով մարդկանց աչքին թոզ են փչում...Թե՞ Լևոնն ու Վանոն այն ժամանակ տանձի պոչ սրբեր էին...
Մարդկանց էշի տեղ են դնում, դու էլ հավատում էս...Մտածիր այդ մասին...
......................
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
... Ավելին, այսօր շատերը կարող են նկատել, որ կա շրջանակ, որը շարունակում է արդեն նախկին ՀՀՇ-ի դեմ սև հակաքարոզչությունը, կեղծ մեղադրանքները, այդ թվում սկսել են կպնել այն անուններին, որոնց վրե երբևէ որևէ բիծ չեղել (օրինակ՝ Արամ Մանուկյանը), ու ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, թե ոնց ա, որ մեր Բառադի ախպերն էլ ստեղ ա էդ ապաշնորհ գործը անում:
Քարոզիչներին և հակաքարոզիչներին թող տարբերակեն ուրիշները, Սև պիառն էլ այլ տեսակետներից տարբերակելը նույնպես թողնում եմ նրանց ուղեղների որոշելուն:
Արամ Մանուկյանի անունն այլ կոնտեքստում հոլովվեց, ու էլի որպես Մեֆի հավայի դուստվոցիներին հակադարձում:Բարձրացի վերև, սկիզբը գտի, կարդա, միգուցե հասկանաս պատճառահետևանքային կապերը:
....................................................................
Հ.Գ. ԱՄԵՆ դեպքում, ես չեմ բացառում, որ նախկին ՀՀՇ-ականների մեջ կան համեմատաբար ազնիվ ,ոչ նյութապաշտ մարդիկ, այդ թվում Արամ Մանուկյանը:
Ես կուզեի, որ նոր ՀԱԿ-ը ազատվի ՀՀՇ-ական արատներից: