User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինքնախոստովանություն. «Ես, Տարոն Մարգարյանս, ձեզնից գողացել եմ միլիոնավոր դոլարներ...»


    Սիրելի երեւանցի,

    Համառոտ նախաբանով ներկայացնում ենք շատ հետաքրքիր փաստագրական մի տեղեկանք, որը կօգնի կողմնորոշվել մայիսի 5-ի քաղաքապետական ընտրություններում։

    1. Երեւանը վճռորոշ քաղաքական գործոն է

    Երեւանն իր բնակչությամբ կազմում է Հայաստանի 1/3-ը։ Տնտեսական եւ այլ պոտենցիալի իմաստով՝ Երեւանը կազմում է Հայաստանի 2/3-ը։ Քաղաքական նշանակությամբ, որպես մայրաքաղաք՝ իր տարատեսակ ազդեցությամբ՝ Երեւանը հանրապետության 3/4-ից ավելին է։ Այսինքն՝ Երեւանի ընտրությունները, երկրում իշխանափոխության հասնելու համար, նույնքան կարեւոր են, որքան Ազգային ժողովի ընտրությունները։ Երեւանի ընտրությունները, որպես իշխանափոխության ճանապարհ, գուցե, նույնիսկ ավելի հարմար են, քան Ազգային ժողովի ընտրությունները։

    Ինչո՞ւ։

    Նախ՝ որովհետեւ դրանք ամբողջությամբ համամասնական են, եւ ՀՀԿ-ն երաշխավորված տեղեր չունի, ինչպես ԱԺ ընտրությունների մեծամասնական ընտրատարածքներում։ Եթե ընդդիմությունը հաղթում է Երեւանի ընտրություններում, դրանով միանգամից լուծվում է նաեւ քաղաքապետի հարցը։ Ընդդիմադիր ավագանիով եւ քաղաքապետով Երեւանի քաղաքային իշխանություններ եթե թույլ չեն տալիս քաղաքում կոռուպցիոն սխեմաների իրականացում, ավազակապետական կոռուպցոն բուրգը արագ կազմաքանդվում է։

    Ավազակապետական վարչախումբն առաջնորդվում է հանցագործի հոգեբանությամբ. իշխանությունը կորցնելու վախից է, որ նա պայքարում է անգամ յուրաքանչյուր գյուղապետի պաշտոնի համար։ Հասկանալի է, թե ինչ տեղի կունենա, եթե նա պարտվի Երեւանում։ Դրանով Հայաստանում կսկսվի այն քաղաքական գործընթացը, որը եթե ոչ շաբաթների, ապա մի քանի ամսվա ընթացքում կավարտվի ռեժիմի տապալմամբ։ Եւ այդ սարսափից է, որ իշխանական քարոզչությունն օր ու գիշեր տարածում է այն անհեթեթ միտքը, թե մայրաքաղաքի ընտրությունները քաղաքական չեն։ Իրականում Երեւանի քաղաքապետական ընտրությունները երկրի թիվ մեկ քաղաքական հարցի՝ ավազակապետության հեռացման եւ սահմանադրական կարգի վերականգնման լավագույն շանսն են։

    2. Տարոնը Սերժի լավագույն կադրն է

    Նկատի ունենալով մայրաքաղաքի մեծ քաղաքական կշիռը՝ թվում է՝ իշխող ուժն այստեղ պետք է գործուղեր իր առավել ծանրակշիռ գործիչներից մեկին։ Այդպես կարող էր վարվել օրինակարգ իշխանությունը։ Այդպես չի կարող վարվել ոչ օրինակարգ, ավազակապետական իշխանությունը։ Ռեժիմի համար՝

    Երեւանը գերկարեւոր է՝ որպես քաղաքական գործոն,

    Երեւանը հանրապետությունում ամենամեծ «փողի տոպրակն» է,

    Երեւանը ամենաընդարձակ պոլիգոնն է՝ Ս. Սարգսյանի խոստովանած «ատկատներն» ապահովելու համար,

    Երեւանը փողեր լվանալու ամենամեծ «լվացքատունն» է։

    Եթե կոռուպցիոն բուրգը տարեկան թալանում է Հայաստանի բյուջեից կրկնակի ավելի գումար, ապա դրա կեսից ավելին՝ մոտ երկու միլիարդը, թալանվում է Երեւանից ու երեւանցիներից։

    Բերենք չարաշահումների հարյուրավոր տարատեսակներից մի քանի՝ բնույթով խոսուն, հրապարակված օրինակներ.

    Ա) Թափառող շներին ոչնչացնելու համար քաղաքապետարանը հատկացրել է այնքան գումար, որ մեկ շուն սպանելը բյուջեի վրա, իբր, նստել է 1000 դոլար։

    Բ) Փողոցներում գեղեցիկ նստարաններ են տեղադրվել՝ ո՛չ մեր սիրուն աչքերի համար. դրանցից յուրաքանչյուրի համար վճարվել է 405 դոլար, այն դեպքում, երբ դրանց նմանակն արժե 175 դոլար.

    Գ) «Դալանները» նկարազարդվել են ո՛չ մեր աչքերը շոյելու համար. դրանցից յուրաքանչյուրի համար դուրս է գրվել 3000 դոլար, երբ այդ աշխատանքի շուկայական արժեքը 500-600 դոլարից ավելի չէ։

    Մարդկանց կյանքի համար վաղուց վտանգավոր, 40-50 տարվա հնության քանի՞ վերելակ է փոխվել, հազարավոր վթարային շենքերից քանի՞սն է ամրացվել։ Երեւի ոչ մեկը, կամ այնքան քիչ, որ ամաչում են ասել։ Դա ձեռնտու չէ, քանի որ, նախ՝ նման աշխատանքներում այսպիսի չաղ «ատկատ» չկա, եւ երկրորդ՝ դրանք դրսից, որպես գովազդ, չեն երեւում։

    Ավազակապետության պայմաններում այսպիսի «փողի տոպրակը» անգամ հարազատ եղբորդ չես վստահի։ Չես վստահի նաեւ սեփական թիմից շատ թե քիչ ինքնություն ունեցող մեկին, որն ինչ-որ պահի կարող է «քաղաքական խաղեր տալ»։ Այս ամենը կարելի է վստահել միայն այնպիսի մեկին, որը կա՛մ հանցագործ է՝ պոչը կրնկիդ տակ, կա՛մ սեփական «ես»-ը չունեցող, կամազուրկ, ինքնուրույն որոշում կայացնելու անընդունակ մի խամաճիկ է։ Տարոն Մարգարյանն օժտված է այս բոլոր հատկանիշներով եւ որպես քաղաքապետ՝ լավագույն կադրն է Սերժ Սարգսյանի համար։ Տարոն Մարգարյանը, որպես սպասավոր եւ կատարածու, խիստ ձեռնտու է նաեւ Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատին՝ Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, Սաշիկ Եղբորը եւ Միշիկ Փեսային։

    Շատ հետաքրքիր մի հանգամանք.

    Նախընտրական այս շրջանում իշխանությունը եւ ՀՀԿ-ն հպարտորեն պետք է ասեին՝ ահա՛ Տարոն Մարգարյանը մեր քաղաքապետն է, մեր քաղաքական թիմի՝ ՀՀԿ-ի անդամը, մենք հպարտանում ենք նրանով ու պատասխանատու ենք նրա յուրաքանչյուր քայլի համար։ Բայց իշխանական քարոզչամեքենան ճիշտ հակառակն է անում՝ Տարոնին հնարավորինս տարանջատում է վարչախմբից եւ ՀՀԿ-ից։ Ի՞նչ է պատահել. ամաչո՞ւմ են Տարոնի որակների համար, թե՞ շատ լավ իմանալով իրենց նկատմամբ ժողովրդի տածած ատելությունն ու արգահատանքը՝ ավելի լավ են համարում Տարոնին քաղաքականապես որբ ներկայացնել, ոչ թե իշխանության եւ ՀՀԿ-ի անբաժան մաս, ինչպես որ կա։ Երեւի՝ երկուսը միասին։


    շարունակությունը հաջորդ գրառման մեջ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (25.04.2013), Tig (26.04.2013), Zodiac (26.04.2013), Աթեիստ (26.04.2013), Անվերնագիր (25.04.2013), Գալաթեա (25.04.2013), Մարկիզ (25.04.2013), Ներսես_AM (25.04.2013), Տրիբուն (25.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •