Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
Միշիկյան լրատվամիջոցները որո՞նք են, ԲՀԿ-ինը որո՞նք են, ՀԱԿ-ինը որո՞նք են, Ժառանգությա՞նը որոնք են, Դաշնակցությանը որո՞նք են, լրիվ անկախները որո՞նք են- խնդրում եմ դասակարգի, կուրսի լինենք:
.......................................

Զոյան ասեց, էդ հեչ, հետո մենք «թռանք դեմքին»: Դու լավ պետք է գիտենաս, որ նման դեպքերը հաճախ քաղաքականության մեջ պատահական չեն, մեսիջներ են, իսկ ֆոնային , ոչ ցցուն հերքումը ուղղակի մեթոդ է:Թե կարծու՞մ էս, որ էդ նույն Զոյայի ու հետն էլ Գուրգեն Եղիազարյանի դեպի Րաֆֆին ուղղված թունոտ ուդառներն էլ էին պատահական, ու ՀԱԿ-ի կենտրոնական պոլիտիկայից դուրս:
Քաղաքականության մեջ նման տիպի խոսքերը հետո ինչքան էլ կիսաբերան հերքես, մեկ ա, նստվածքը մնում է:
.............................

Կեղծ մեղադրանքը ո՞րն ա, Չուկ, հենց էս գրածներդ ուշադիր կարդա, ինքդ կտեսնես, որ ինքդ քեզ հակասում էս:
Համ խոստովանում էս, որ հա, ճիշտ ա, այդպիսի ամոթալի բան եղել է , ՀԱԿ-ի պատգամավորի ՝ Զոյայի բերանից նման ամոթալի խոսքեր եղել են, համ էլ մեղադրում ես, թե ես օդի մեջ կեղծ մեղադրանքներ եմ ներկայացնում:
Չե՞ս գտնում, Չուկ ախպեր, որ նման հակասական մտքերը մի տեսակ անտրամաբանական են ու ծիծաղելի:
Խնդրում եմ ընդունիր պահանջիդ անհեթեթությունը , քանի որ ինձնից քո պահանջած փաստը ինքդ արդեն մատնաշել ես : Չեմ խնդրում, պահանջում եմ, Չուկ ախպեր :
Բացարձակապես: Նախ Զոյան պատգամավոր չէ, երկրորդ նրա մասնավոր կարծիքը չի կարելի վերագրել ՀԱԿ-ին, ավելին, ես գիտեմ որ խոսակցությունը ավելի հնուց կա, իսկ Զոյայի հարցազրույցը մի քանի օրվա ա: Ես գտնում եմ, որ դու դիտավորյալ այս ֆորումում մեսիջներ ես գեներացնում, որոնք մարդկանց շեղում են: Ճիշտ էնպես, ինչպես միշիկյան լրատվամիջոցները, որոնք կարծում եմ, որ հրաշալի գիտես որոնք են, ինչպես և գիտես, թե որոնք են ԲՀԿ-ին, որոնք ՀԱԿ-ինը, ինչպես և գիտես, որ անկախ լրատվամիջոց, ցավոք, չկա: