Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մենք ՀԱԿ-ին թիրախ չենք սարքել: ՀԱԿ-ն ա մեզ թիրախ սարքել:

Ու ես իրանց հետ չեմ, ու ես չեմ կարա իրանց կամ որևէ մեկի հետ լինել: Ես բացարձակ անաչառ եմ, քանի որ ոչ մի գրամ շահագրգռվածություն չունեմ:

Ու թույլ տուր կասկածել քո անաչառությանը .... անկախ այն բանից, որ ինչպես արդեն ասել եմ, հարգում եմ քո ընտրությունը:
Ոչ մեկս չի կարող բացարձակ անաչառ լինել: Էդ թողեցինք: Բայց ես քո բանականությանը վստահում եմ: Որ կարողանաս մի օր իսկապես սառել, փորձել համակողմանի քննարկել (քո մեջ), հարցը, խաբար արա: Որտև դու հիմա չես հասկանում, որ դու էլ անաչառ չես ու ակամա նպաստում ես ուրիշի խաղին:

Ուղղակի ամեն անգամ, երբ քֆրտում ես ՀԱԿ-ին, մի հատ փորձի չորս կողմդ նայել ու տեսնել, թե մյուսներն ինչ են: Այ էդքան բան: Եթե ազնիվ լինես՝ ինքդ քո հետ, շատ բան կհասկանաս:

Էսքանով իմ «բարոյախրատությունը» ավարտում եմ, կփորձեմ հետայսու զսպել ցանկացած էմոցիաս ու միայն փաստարկներով:



հ.գ. Խնդրում եմ բերել աղբյուրը, որ ԲՀԿ-ից էդքան մարդ մասնակցել ա Սերժիկի երդմնակալությունը: Իրականում թքած ունեմ, քանիսն են մասնակցել, քանիսը չէ, ու պարզ ա, որ մասնակցողներ կային, բայց իմ իմանալով ընդամենը մի քանի եզակի հոգի են մասնակցել, մնացածը բոյկոտել են: