Վարդան Օսկանյան. Մանդատներ վայր դնելու մասին խոսելը դեռևս շատ վաղ է
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ավագանու ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավագանու ընտրություններից հետո մանդատների հնարավոր վայր դնելու մասին խոսելը վաղ համարեց:
«Շատ բան կախված կլինի, թե ընտրություններն ինչպես կընթանան: Մանդատներ վայր դնելու մասին խոսելը դեռևս շատ վաղ է: Գնանք ընտրությունների, փորձենք ապահովել հնարավորինս ազատ, արդար ընտրություններ, և դրանից հետո, արդյուքներից դատելով, ես կարծում եմ, որ արդեն ադեկվատ որոշում կկայացվի»,-ասաց Օսկանյանը:
Էջանիշներ