User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել.
    .
    Լավ է գրել, հավեսով ոճի լոմկա...
    Արման Մելիքյան- անհասկանալի մարդ...
    Անցած նախագահական «ընտրությունները» մեր հանրությանը մի կարևորագույն ծառայություն մատուցեցին` դրանք ի հայտ բերեցին, թե ինչ թիվ են կազմում իրականում Դաշնակցության ու Հայ Ազգային Կոնգրեսի ընտրողները: Ճիշտ է, խոսքը գնում է նրանց կողմնակիցների ընդհանուր թվի մասին, այսինքն' կարելի է ասել, որ այդ երկու ընդգծված ու սկզբունքորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը անցյալ նախագահական “ընտրություններում” միասնաբար հավաքել են առավելագույնը մոտ 51.000 քվե, սակայն անհնար է տարբերակել, թե այդ ընդհանուր թվաքանակից որ մասն են կազմում Դաշնակցության և որ մասը' ՀԱԿ-ի կողմնակիցները:

    Բանն այն է, որ հենց այս երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին կոչ արել իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանն ու փչացնելով' անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները: Բնականաբար, քանի որ անվավեր քվեաթերթիկների փչացման եղանակից միշտ չէ, որ պարզ է, թե փչացնողը փչացնելու պահին ինչ քաղաքական ուժի անդամ կամ համակիր է, կարելի է միայն պնդել, որ այդ մոտ 51.000 անվավեր քվեաթերթիկները գոյացել են հենց Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդների միասնական ջանքերով: Սա կարևոր է հիշել Երևանի ավագանու և քաղաքապետի “ընտրությունների” նախօրեին, քանի որ փետրվարի տասնութին համատեղ ջանքերով մոտ 51.000 քվե ( սա փետրվարի տասնութի քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի չորս տոկոսից էլ պակաս ցուցանիշ է) հավաքած այս երկու ուժերի ավագանու կազմում հայտնվելը խիստ կասկածներ կարող է առաջացնել,դառնալով մայիսի հինգին կայանալիք երևանյան “ընտրությունների” աղաղակող կեղծման վկայությունը:

    Իհարկե, սա մտահոգիչ իրողություն է, բայց , թերևս, կարելի է ելքը գտնել' շատ բան գուցե իր տեղը կընկնի, եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ համամասնությամբ են ներկայացված այդ մոտ չորս տոկոսի ընդհանուր համակիրների մեջ կոնկրետ Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդները: Քանի որ Հայաստանում “ընտրությունների” իրական ու պաշտոնական արդյունեքներն, իմ համոզմամբ, միմյանց հետ կապ չունեն և մասնակիցներից յուրաքանչյուրին այնքան ձայն է վերագրվում, որքան որ որոշում է որոշողը, ապա այս երկու քաղաքական ուժերի մասով առաջացած այս փոքրիկ անորոշությունը կարելի է պարզել, եթե այս անգամ ևս նրանք հետևեն միևնույն մարտավարությանը' միայն մեկ աննշան, սակայն խիստ որոշիչ տարբերությամբ' հիմա էլ անդամներին, համակիրներին ու հետևորդներին պետք է կոչ արվի քվեարկել ոչ թե սեփական կուսակցության օգտին, այլ փչացնելով անվավեր դարձնել քվեաթերթիկները (սա անհրաժեշտ է փետրվարի տասնութի համեմատ պայմանների արդարացի նույնականությունն ապահովելու համար), սակայն այս անգամ այս քաղաքական ուժերը պետք է ուղղորդեն սեփական համակիրներին' ասեն, թե հատկապես ինչ տարբերանշան պետք է օգտագործեն վերջիններս քվեաթերթիկը փչացնելիս, որպեսզի պարզ լինի' դա ՀԱԿ-ի, թե Դաշնակցության կողմնակից է արել:

    ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել, իսկ Դաշնակցության հետևորդներին կարելի է առաջարկել, որ պատկերեն Դաշնակցության այն “իրական դեմքը”, որն, ինչպես խոստացվել է, կուսակցությունն այս անգամ պատրաստվում է ներկայացնել երևանյան հանրությանը:

    ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմնակիցները կարող են իրենց քվեաթերթիկներում առհասարակ նշումներ չանեն, որպեսզի անտեղի տեղը չծանրաբեռնեն ընտրական հանձնաժողովների աշխատանքը' այս կուսակցությունները կզբաղեցնեն համապատասխանաբար առաջին, երկրորդ ու չորրորդ տեղերը:
    Վերոգրյալը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն “կատակ” է:
    http://lurer.com/?p=91924&l=am

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել.
    .
    Լավ է գրել, հավեսով ոճի լոմկա...
    Արման Մելիքյան- անհասկանալի մարդ...


    http://lurer.com/?p=91924&l=am
    Լրիվ չկարդացի, դուռակ ու սխալ հոդված ա:
    Սկսենք նրանից, որ նշածդ քաղաքական ուժերից ոչ մեկն էլ կոչ չի արել քվեաթերթիկը փչացնել: Քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ ընդամենը հայտնել են իրենց նման կերպ վարվելու մասին:

    Մասնավորապես ՀԱԿ-ի համակիրների
    1. մի մասը մասնակցել է ընտրություններին ու փչացրել քվեաթերթիկը
    2. մի մասը պարզապես չի մասնակցել ընտրություններին,
    3. մի մասը մասնակցել է ու ընտրել Հրանտ Բագրատյանին,
    4. մի մասը մասնակցել է ու ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին,
    5. մի մասն էլ այլ բան է արել:

    Հետևաբար փչացած քվեաթերթիկներով հաշվել էս ուժերի համակիրների թիվը կամ քաղաքական անգրագիտություն է, կամ քաղաքական իշխանական պատվեր՝ դիտավորությամբ ընթերցողին շփոթեցնել: Առաջարկում եմ դուռակ հոդվածներից հեռու մնալ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.04.2013, 11:03:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (12.04.2013)

  4. #3
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ չկարդացի, դուռակ ու սխալ հոդված ա:
    Սկսենք նրանից, որ նշածդ քաղաքական ուժերից ոչ մեկն էլ կոչ չի արել քվեաթերթիկը փչացնել: Քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ ընդամենը հայտնել են իրենց նման կերպ վարվելու մասին:

    Մասնավորապես ՀԱԿ-ի համակիրների
    1. մի մասը մասնակցել է ընտրություններին ու փչացրել քվեաթերթիկը
    2. մի մասը պարզապես չի մասնակցել ընտրություններին,
    3. մի մասը մասնակցել է ու ընտրել Հրանտ Բագրատյանին,
    4. մի մասը մասնակցել է ու ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին,
    5. մի մասն էլ այլ բան է արել:

    Հետևաբար փչացած քվեաթերթիկներով հաշվել էս ուժերի համակիրների թիվը կամ քաղաքական անգրագիտություն է, կամ քաղաքական իշխանական պատվեր՝ դիտավորությամբ ընթերցողին շփոթեցնել: Առաջարկում եմ դուռակ հոդվածներից հեռու մնալ:
    Սերժական է Արմանը, գրագետ խորամանկ քիրպիչ, ամենավտանգավոր սորտի, լանցետով նենց նուրբ են ծակում նմանները, որ սկի չէս էլ զգա, մինչև արնաքամ չլնես: Էս մի քանի տողով նա ՀԱԿԿ -ից ու ՀՅԴ-ից ահագին պոտենցիալ ձայներ խլեց: Իսկ էդ հոդվածը դիտմամբ դրեցի, որ մերկացնեիր , Chuk ջան: Դիմացի, ապեր, էլի հանդիպի, կդնեմ, քանի որ երբ նմանատիպ մարդկանց , ասենք մասնավորապես Արմեն Բադալյանի չակերտավոր խելացի խոսքերը ներկայացնելով Մեֆը կյանքս ուտում էր, մի կես բերան չասիք, Մեֆ , էդ դուռակներից հեռու մնա:
    Էս մեդիաներից էլ հեռու ասենք ես մնամ, բա մյուսներն ինչ անեն, որ ակումբ չեն մտնում:

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բառադի ջան, թույլ տուր չհավատալ, որ դու դա դրել էիր, որ ես «մերկացնեմ»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառադի ջան, թույլ տուր չհավատալ, որ դու դա դրել էիր, որ ես «մերկացնեմ»
    Սկզբից գրել էի
    -Լավ է գրել, հավեսով ոճի լոմկա...-
    Իմ կարծիքով դրա մեջ հրավեր կար.
    Կարող է կսմիթի մոմենտ էլ կար, ակումբում դա տարածված է, էդքան լիքը ՀԱԿ-ականներին մի քիչ հակադրվել պե՞տք է, թե՞ չէ...
    Համեմատ ՀԱԿ-ական որոշ դուբինկեքի նիժե պոյասա ոճի գրածների իմ գրածները խուտուտ են...

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Baradi-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբից գրել էի
    -Լավ է գրել, հավեսով ոճի լոմկա...-
    Իմ կարծիքով դրա մեջ հրավեր կար.
    Կարող է կսմիթի մոմենտ էլ կար, ակումբում դա տարածված է, էդքան լիքը ՀԱԿ-ականներին մի քիչ հակադրվել պե՞տք է, թե՞ չէ...
    Համեմատ ՀԱԿ-ական որոշ դուբինկեքի նիժե պոյասա ոճի գրածների իմ գրածները խուտուտ են...
    Ցավոք էս պահին ակումբում ՀԱԿ-ի համակիրներն շատ ավելի քիչ են, քան ՀԱԿ-ի հակառակորդները, ու ՀԱԿ-ի հակառակորդների ՀԱԿ-ի հասցեին արված «քննադատություն» ու հայհոյանքներն էլ ավելի շատ, էնպես որ արի կլինի գլուխս մի հարթուկի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.04.2013, 14:39:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #7
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք էս պահին ՀԱԿ-ի համակիրներն շատ ավելի քիչ են, քան ՀԱԿ-ի հակառակորդները, ու ՀԱԿ-ի հակառակորդների ՀԱԿ-ի հասցեին արված «քննադատություն» ու հայհոյանքներն էլ ավելի շատ, էնպես որ արի կլինի գլուխս մի հարթուկի
    Ախպոր պես, գոնե գլուխ հարթուկելուց մի խոսա, Մեֆի ամեն ժարիտներին լիքը հռհռոցներ ու լայքերը ինձ լրիվ ուրիշ բան են ասում:
    Ես քեզ հարգում եմ, հավատում, որ դու ՀԱԿ-ի էն համակիրներից էս, որոնք ինչքան շատ լինեն, էնքան ՀԱԿ- ին էլ, մեր ժողովրդին էլ օգուտ կլնի:

    Էդքան բան...

  9. #8
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքիս Գագոն Սերժի հետ արդեն պայմանավորվել է-մանրից զադնի են տալիս...
    Ոչ մի խոսք այլևս Երևանը գրավելու մասին...
    Էլի ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հիմար վիճակում են հայտնվելու, ժողովուրդն էլ հետը...
    Վարդան Օսկանյան. Մանդատներ վայր դնելու մասին խոսելը դեռևս շատ վաղ է

    «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ավագանու ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավագանու ընտրություններից հետո մանդատների հնարավոր վայր դնելու մասին խոսելը վաղ համարեց:

    «Շատ բան կախված կլինի, թե ընտրություններն ինչպես կընթանան: Մանդատներ վայր դնելու մասին խոսելը դեռևս շատ վաղ է: Գնանք ընտրությունների, փորձենք ապահովել հնարավորինս ազատ, արդար ընտրություններ, և դրանից հետո, արդյուքներից դատելով, ես կարծում եմ, որ արդեն ադեկվատ որոշում կկայացվի»,-ասաց Օսկանյանը:
    http://lurer.com/?p=92116&l=am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •