Chuk-ի խոսքերից
Կուրորեն պաշտպանելու խնդիր չկա: Եթե որևէ մեկը գնում ա էդ միտինգին, որպես քաղաքական ուժ, ուրեմն ընդունում ա էդ միտինգի օրակարգը: Էն, որ ով ինչ ուզում ա, էնդեղ ասում ու անում ա, մեծագույն բլեֆ ա: Կա օրակարգ, ու էդ օրակարգի մեջ մտնում են նաև հետևյալ կետերը.
ա) Սերժի հասցեին ոչ մի թթու խոսք,
բ) Լինել բարի ու հանդուրժող, ծափ տալ Րաֆֆիի ուծյու-պուծյուներին,
գ) Տալ կեղծ երդում, որովհետև այդ օրվա թե՛ Րաֆֆիի երդումը, թե՛ ժողովրդի երդումը լինելու է կեղծ. մեր պահանջն է օրինական ընտրություն, ոչ թե նախագահի հռչակում,
Ապեր, ոչ մի լուրջ ուժ իրեն թույլ չի տա գնալ սրան: Որովհետև դա ժողովրդի կողքին կանգնել չի, այլ ժողովրդի նկատմամբ ծաղրին մասնակցել: Ու խնդրեմ հիմա չսկսեք գնալ անցյալ ու ասել, ՀԱԿ-ի էսինչ քայլն ու էնինչ քայլը, որովհետև մենք խոսում ենք կոնկրետ իրողությունից, կոնկրետ հանգրվանից: Նույնիսկ ես, շարքային քաղաքացիս, որ էնտեղ գնալով որևէ պարտավորություն չեմ ունենալու, ահավոր կասկածում եմ գնալ-չգնալուս մեջ (դեռ հակված եմ գնալուն), որտև հասկանում եմ, որ ինձ էնդեղ խայտառակ ձևի օգտագործելու են: Եթե օրակարգը լիներ էնպիսին, որ փոքր շանս լիներ դրանով հասնելու փոփոխության, վստահ եմ, ՀԱԿ-ն էլ, ուրիշ ընդդիմադիր ուժեր էլ կգնային էնտեղ: Բայց հիմա նման բան չկա, ու գնում են նրանք, ովքեր մնացել են առանց ոչնչի ու մտածում են, որ «սկզբունքային խաղալով» կարող են իրենց դեմքը դեռ պահել: Ու խնդրեմ նաև էն մերկապարանոց բաները չասել, որ իբր ՀԱԿ-ը կարող է գնալ ու ժողովրդին իրենով անի. եթե հանկարծ փորձեր տենց բան անել, մի հատ խայտառակ ներընդդիմական խժդժություն էր սկսվելու, փոխվելու էր պայքարի թիրախը՝ իշխանությունից ներընդդիմական դաշտ, ժողովուրդի ընդդիմադիր մասսան պառակտվելու էր և այլն: Առանց էն էլ ժառանգներն ու անձամբ Րաֆֆին ամեն ինչ արել են, որ նման պառակտում գնա: Բայց դրա մասին «հաջորդ դասին»:
Էջանիշներ