«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Ձայնալար (23.03.2013)
Էս էլ սենց.
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջիցԻ հավելումն նախորդ գրառմանս՝ անդրադառնամ նաև քաղբանտարկյալների Երևանի ավագանու ՀԱԿ ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին: Այս փաստը նույնպես արդարացիորեն բազմաթիվ հարցերի տեղիք է տվել:
Ընդամենը տեղյակ պահեմ, որ նախատեսված էր ՀԱԿ ցուցակի երիտասարդների առաջին շարքում ներառել հենց ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 անդամներին՝ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, սակայն, ցավոք սրտի, պարզվեց, որ Տիգրանն ու Արտակը հաշվառված չեն Երևանում, իսկ Սարգիսի 21 տարին դեռ չի լրացել: Դավիթ էլ, իր հերթին պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու գալիք ընտրությունների քարոզարշավին, սակայն ոչ որպես ավագանու թեկնածու:
Հարկ է նշել նաև, որ քանի դեռ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մեր առաջնային նպատակը պետք է լինի քաղաքական հետապնդումների դադարեցման պարտադրումը: Համոզված եմ` մեր լավագույն աջակցությունը երիտասարդներին կլինի Կոնգրեսի հզորացումն ու Սերժ Սարգսյանի խմբավորման նկատմամբ դիմադրության ուժգնացումը, ինչը հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների կողմից մայրաքաղաք Երևանի ազատագրմամբ:
Առա՛ջ, դեպի ազատ, անսերժ Հայաստան
Սկսենք Երևանից
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Hda ջան, չգիտեի, իհարկե չգիտեի: Հատուկ քո համար մեջբերեմ երեկ արածս գրառումը:
Ուղղակի ի տարբերություն ոմանց ես չիմացածս բաների մասին չեմ սիրում տենց լոզունգային բաներ գրել: Վոթերի հարցը ինձ խիստ հետաքրքրեց ու ես էի էն մարդկանցից մեկը, ով նաև Արեգից փորձեց պարզել, էս հարցը քննարկվե՞լ ա, թե՞ չէ, արդյունքում էլ Արեգը էդ գրառում-պարզաբանումն արեց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այդ էջում գրածս ստեղ կօպիփեյստ անեմ, միգուցէ գլխի ընկնեք ասածս ինչին է վերաբերում...
Պետք էր ցուցակում ընգրկել ու ոչ մեկին չհարցնել, իսկ ռեժիմն թող սկանդալ սարքեր ասեր չի կարելի...
Կարևորը սկանդալ լիներ ու բոլոր ԶԼՄներում տղաների անուններն ևս մեկ անգամ արծարծվեր...
Իսկ եթե ցուցակն զուտ տեխնիկապես մաքուր ու անարտ կազմվելու անհրաժեշտություն է եղել, ապա ՀԱԿը լրիվ խառնելա սախ կամ չի գիտակցում, որ այս ավագանու ընտրություններն զուտ շահարկման համար են և ոչ թե ինչ որ իրական կոռռեկտ ու ճշգրիտ արդյունքի հասնելու...
ՀԱԿն պիտի ընդհամենը առիթն օգտագործեր ավելորդ անգամ հիշացներ ու ՇԱՀԱՐԿՈՒՄ իր ամենաշահարկվող թեման այս ամենաշահարկվող թատրոնում...
Kuk (08.04.2013)
Հայի խելքը ուրիշ է-
http://lurer.com/?p=88578&l=amԹե ինչպես է ՀՀԿ-ն լցոնում կատարում սոցհարցումների ընթացքում
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀԿ-ն լցոնում կատարում սոցհարցումների ընթացքում:
«Դասադուլ» էջում տեղադրված հարցմանը՝ «Ո՞ւմ եք ընտրելու Երևանի ավագանու ընտրություններին» ՀՀԿ-ի օգտին են քվեարկել ոչ միայն հայեր, այլև այլազգիներ:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ