Chuk-ի խոսքերից
Եթե անկեղծ, մտածում եմ, որ լավ միտք ա էդ ասածդ տղերքին ցուցակ մտցնելը: Քննարկվե՞լ ա էդ հարցը, թե՞ չէ, չգիտեմ: Եթե քննարկվել ա, ինչ պատճառով չի մտել, էդ էլ չգիտեմ:
Բայց արի կլինի զահլեքս չտանես, նենց չի էլի, որ դու ես մտահոգը էդ տղերքի մասին: Շատ-շատ այ սենց շահարկման առարկա սարքես: Իսկ էդ տղերքի ազատության համար պայքարողները էս ցուցակում են ու ՀԱԿ-ում: Նույն Դավիթ Քիրամիջյանի ախպերը Հովհաննես Քիրամիջյանն էս ցուցակում ա: Ու որպես պապայի բալա չի էս ցուցակում, այլ որպես իր սկզբունքայնությունն ու պայքարող լինելը, ինչու չէ, նաև ինտելեկտը ցույց տված լինելու պատճառով ա էս ցուցակում: Ու մնացածներն էլ սաղ էդ տղերքի ընկերներն են, իրանց թև ու թիկունք կանգնողներն են, իրանց համար պայքարողներն են: Չգիտեմ ում նկատի ունես «պապայի բալա» ասելով, բայց էս ցուցակում տենցը չկա: Տիգրան Տեր-Պետրոսյանին չեմ ճանաչում, իրա մասին վստահ չեմ կարող ասել, բայց ինչքանով լսել եմ իրա մասին, ինքը Լևոնով չի, որ հասել ա էս կարգավիճակին, այլ իրա պայքարով: Իսկ եթե ասենք Արեն Մանուկյանին նկատի ունես, որ Արամ Մանուկյանի տղեն ա դրա համար ա էս ցուցակում, ապա մեղմ ասած գլուխդ պատովն ես տալիս: Արենը պապիս թվից պայքարում ա, ակտիվ ա, ինքն իրանով, ոչ թե իրա պապայով: Դեռ մինչև Լևոնի մեծ քաղաքականություն վերադառնալն էլ ա պայքարել: Ու կրակը չի ընկել, որ հերն Արամ Մանուկյանն ա, ու Արենին ով ճանաչում ա, կհաստատի, որ ինքն իրանով ա հասել նրան, ինչ ինքը հիմա կա: Ու էս ցուցակից առնվազն մի 30 հոգու մասին նույնը կարող եմ վստահ ասել:
Էջանիշներ