Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով լավ պատկերացնելը քիչ ա, տենց որ լինի չի բացառվում, որ ասենք Օսկանյանն էլ վատը չի, չգիտեմ:
Անշուշտ լավ պատկերացնելը քիչ ա: Հրեն, Մարգարյան Տարոնն էլ վատ չի պատկերացնում, իրականում:

Բայց Վահագն Խաչատրյանի միակ արժանիքը դա չի: Ու եթե ինձ տան ընտրություն, ու՞մ կուզեմ տեսնել քաղաքապետ, Վարդան Օսկանյանին, Տարոն Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին, Արմեն Մարտիրոսյանին թե՞ Վահագն Խաչատրյանին, ես միանշանակ կընտրեմ վերջինիս, հաշվի առնելով առնվազն երեք հանգամանք.
1. Ինքն արդեն ունի փորձ, պատկերացնում է գործը,
2. Եղել է այն քիչ պաշտոնյաներից, որն իր հետևից վատ անուն չի թողել (կան իհարկե վատ խոսողներ, բայց չնչին են),
3. Լավ տնտեսագետ է, սկզբունքային է, ունի հստակ քաղաքական կողմնորոշում, պատկերացումներ:

Ռամշ, նորից կրկնեմ, եթե քեզ էս անունը ոչինչ չի ասում, դրա միակ պատճառն էն ա, որ նոր-նոր սկսել ես հետաքրքրվել քաղաքականությամբ: Էդ անունը մեղմ ասած անհայտ անուն չի ու շատ ավելի լուրջ ու արժեքավոր հետագիծ ունի, քան Ժառանգների Արմեն Մարտիրոսյանը: