Chuk-ի խոսքերից
Ընկեր ջան, տղա ջան, երիտասարդ ջան, էդ անուններից գրեթե յուրաքանչյուրին դու մամուլի էջերում գտած կլինես նախկինում, ու իրանց գործունեության որոշակի դրվագներ էլ կարաս իմանաս: Ինչ վերաբերում էս ընտրություններին մասնակցելու, համբերի, դեռ իսկի քարոզարշավը չի սկսվել: Իսկ դու դրել ու հազվագյուտ սկզբունքային մարդկանց արդեն անվանարկում ես, առանց որևէ հիմք ունենալու: Ես հասկանում եմ, որ դու, ուրիշը, կարող են ՀԱԿ-ին, ՀԱԿ-ի լիդերներին չընդունեք: Բայց էս մարդիկ, ովքեր վերջին 5-10 տարիներին անընդհատ եղել են ակտիվ պայքարում, երիտասարդներին, ովքեր առանց լիքը բաների նայելու անընդհատ եղել են ամենաթեժ տեղերում (սկսած հանրահավաքներից ու ցույցերից, վերջացրած ընտրատեղամասերով ու ոստիկանների հետ ոչ իրանց մեղքով բախումներով), ահա այ էդ մարդկանց սենց հավայի դնել ու պիտակելը մեղմ ասած անբարոյականություն եմ համարում: Ջղայնացրիր:
Էջանիշներ