Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, ամենացավալին գիտե՞ս որն ա… որ Հայաստանում ընտրություններ ասելով հասկանում են նախագահականը միայն… ուրիշ ոչ մի ընտրություն իրանց համար գոյություն չունի ու սենց ամեն անգամ նախագահականին ոտի են կանգնում իսկ մնացած ավագանու և խորհրդարանական ընտրություններին կարծես լրիվ ուրիշ ժողովուրդ լինի…

էսի շատ կարևոր ֆակտոր ա որ ես չգիտեմ ոնց դիլ անել հետը… ցանկացած ընտրություն, արդեն տեղով քաղաքական ա…
Ինձ թվում ա՝ Հայաստանի նման մերձբռնապետական երկրի համար նորմալ ա: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գոյություն ունի մեկ թագավոր, դիկտատոր, ասիչ, իսկ մնացածը ընդամենը ֆոն են, ու մեր հարցերի լուծումը տեսնում ենք կամ էդ թագավորի բարի կամքի մեջ կամ թագավորին փոխելու մեջ: Մեկի երեխային դասատուն ցածր ա գնահատել, նամակ ա գրում թագավորին, մեկի էլեկտրաէներգիայից հաևանն ու էլեկտրիկը գողանում են, մենակ թագավորը կարա էդ հարցը լուծի, մուժիկը կոշիկ չունի, գիտենք՝ ում ա դիմում: Էսօրվա աննորմալ իրավիճակում դա նորմալ ա, բոլորս էլ գիտենք, որ ոչ մի քաղաքապետ կամ պատգամավոր, սրտով ուզենա էլ, չնայած չի էլ ուզենա, ոչինչ չի կարա անի, քանի թագավորը չի ուզում: