Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Քաղաքականությունն էն քիչ տեղերից մեկն ա, որ իմ համոզմունքով, պետք ա կոնկրետ ձևավորված կարծիք ունենաս, ու չի բացառվում, որ դա երբեմն անգամ կհասնի քարացածության:
Դու դա անվանի քարացածություն, ես անվանում եմ՝ սկզբունքայնություն:
Հայաստանն էն երկիրը չի, որտեղ քաղաքական գործընթացները դինամիկ ու առողջ փոփոխությունների ենթարկվեն երկու օրը մեկ: Էստեղ քաղաքական դաշտն ու գործընթացները դեռ ձևավորման ստադիայում են, ու հիմա լինել քո պես համ մեխին խփող, համ նալին՝ նշանակում ա ջուր լցնել նրանց ջրաղացին, ովքեր քաղաքականությունն ուզում են դարձնել trend. Իսկ քաղաքականությունը, թեև փոխվում ա, դինամիկ ա, բայց իր trend լինելը Հայաստանում կործանարար ա:

Հենց էդ պատճառով ենք էս օրին, որ ամեն քնից զարթնողը կուսակցություն ա բացում, ու հաջորդ օրն արդեն քո պեսների նման չքարացած հետևորդների բանակ ա ունենում:
Ասածներիդ հետ կտրականապես համաձայն չեմ, բայց էս թեմայում , նաև էս պահին չեմ ուզում մտնել բանավեճի մեջ, ուղղակի ասեմ, որ << համ մեխին խփող, համ նալին>> արտահայտությունդ իմ հասցեին տեղին չեմ համարում, ու դու դա չես կարա հաստատ կոնկրետ հիմնավորես:
Ինչևէ, հետո մեկ այլ տեղ գուցե կշարունակենք այս բանավեճը, բայց էս թեմայում էլ մի գրիր, եթե կուզես շարունակել, այլ բաժին ընտրիր դրա համար, սկզբունքայնությունդ արտահայտիր թեմայից շատ չշեղվելու հարցում նախ և առաջ: