Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ստեղ Գելափին կամ ուրիշ մեկին լուրջ ընդունելու կամ չընդունելու հարց չի: Մարդիկ իսկականից քարկապ են ընկել, ու շունը տիրոջը չի ճանաչում: Էտ սաղ նրանից ա, որ վերջին հինգ տարում լիքը հիմնարար սկզբունքներ գրվեցին սառույցին.
- գլխավոր օլիգարխներից մեկին փրոմոթ են անում որպես ընդդիմություն,
- Վովայի հետ Սերժի առողջության համար աղոթում են,
- գնում են Մոսկվա, որ սամալյոտով բերեն մեր հաղթանակը,
- կոալիցիներ են մտնում դուրս գալիս,
- համաժողվորդական շարժումը ավազակապետության դեմ դառնում ա բուրժուադեմոկրատական հեղափոխություն,
- քոչարյանի երեկվա հավատարիմ շունը էսօր դառնում ա իշխանությունների հիմնական քննադատ,
- ամեն քուչի շունը արդեն քաղաքացիական շարժումից ա խոսում ու շարժում ա կազմակերպում,
ու սենց լիքը բաներ:

Սրան կարող ա մեկը ասի «դինամիկ պրոցես», ուրիշը «ռեալպոլիտիկ», ու էտ բացատրությունները կարող ա ես հասկանամ, դու հասկանաս, մեկ էլ խոսքի մի տաս հոգի, բայց ժողովրդի մեծագույն մասին համար էս ամեն ինչին մի բացատրություն կա՝ «պուտանկություն»: Դրա համար էլ մարդիկ էլ չեն հասկանում թե ով ավ ա, ու որ ավելի վատն ա, չեն էլ ուզում արդեն հասկանան:
Ընկեր, ես մի քիչ համաձայն չեմ հետդ: Խոսքը կետերի մասին չի, դրան չեմ անդրադառնում:

Համենայն դեպս իմ շփումները, իսկ նենց ա, որ քիչ մարդու հետ չեմ շփվում, ցույց են տալիս, որ թե՛ ՀԱԿ-ին, թե՛ Ժառանգությանը մեծ մասը համարում են ընդդիմություն*: Ուրիշ հարց, որ էդ նշածդ կետերը շատերը չեն ընդունում, շատերը համարում են էշություն, սխալ կամ չգիտեմ ինչ, բայց դրա հետևանքով մտածողները, որ ՀԱԿ-ը կամ Ժառանգությունը կեղծ ընդդիմություն են, քիչ են: Սա գոնե իմ դիտարկումներով, ու կարծում եմ, որ իմ դիտարկումները մի քանի անգամ ավելի արժեքավոր են, քան Գելափի ցանկացած հարցում Հայաստանում (էդ թվում՝ արտագաղթի հետ կապված):

* Ստեղ ուզում եմ ուղղակի նշել, որ «ընդդիմություն» գրելով էն իմաստը նկատի ունեմ, որը էդ նյութի մեջ ա: Այսինքն թե ինչքանով են խաղ խաղացող կամ չխաղացող համարում: Թե չէ նենց ա, որ զուտ դասական ձևակերպմամբ ակնհայտ ընդդիմություն են: