Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանին է տեսնում հանրության 56.7%-ը. Gallup Int’l
Այսօր Gallup Int'l Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց GALLUP International association-ի հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում են Երևան քաղաքի հիմնախնդիրներին, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, քարոզարշավի հետազոտություններին և ընտրողների նախընտրական տրամադրվածություններին:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզարշավները 5 բալանոց սանդղակով հարցվածների 3.9%-ը գնահատում է ՀՀԿ-ի քարոզարշավը, ԲՀԿ՝ 3.7%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինք՝ 3.2%-ը, ՀՅԴ՝ 2.9%-ը, ՀԱԿ՝ 2.6%-ը, «Առաքելություն» կուսակցություն՝ 2.6%-ը, ՕԵԿ՝ 2.5%-ը: Արամ Նավասարդյանի դիտարկմամբ՝ 3.5%-ից ցածրն արդեն բացասական տիրույթում է, իսկ դրանից բարձրը՝ դրական:
Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային Երևանի ավագանու ընտրություններ, ո՞ր քաղաքական կուսակցությանը ձայն կտայիք, հանրության 41.5%-ը պատասխանել է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին՝ 14.5%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքին՝ 7.9%-ը, ՕԵԿ-ին՝ 3.7%-ը, ՀՅԴ-ին՝ 3.1%-ը, ՀԱԿ-ին՝ 2.9%-ը, Առաքելություն կուսակցությանը՝ 0.3%-ը: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 26%-ը:
Ո՞ւմ եք տեսնում որպես Երևանի քաղաքապետ հարցին 56.7%-ը պատասխանել է, որ այդ պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին՝ 5.9%-ը, Արմեն Երիցյանին՝ 3.8%-ը, Արմեն Մարտիրոսյանին՝ 3.7%-ը, Վահագն Խաչատրյանին՝ 2.3%-ը, Արմեն Ռուստամյանին՝ 1.8%-ը, Գուրգեն Արսենյանին՝ 1.7%-ը, Մեսրոպ Առաքելյանին՝ 0.1%-ը, այլ՝ 5.2%: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 17.9%-ը:
Արամ Նավասարդյանը նաև նկատեց, որ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի վարկանիշերը միասին երկու անգամ ավելի քիչ են, քան պարզապես ԲՀԿ վարկանիշը:
Էջանիշներ