Ցիտելուց ամբողջական ցիտիր, ոչ թե կոնտեքստից կտրիր՝ խասյաթիդ համաձայն: Ես ցիտեմ.
Նշածս հատվածը շատ կարևոր ա էդ մտքի մեջ, որտև բոլորն էլ հասկանում են, որ արտահերթ ընտրությունների հասնելու միայն մի ճանապարհ կա՝ պայքարի ճանապարհը:Մի ճանապարհ ունենք, ասել ենք, ընտրություններով գնալու ենք դեպի իշխանափոխություն: Հիմա էսօր դա չհաջողվեց, վաղն ենք դա անելու, վաղը չհաջողվեց, մյուս օրն ենք դա անելու, անելու ենք այնքան ժամանակ և հետևողականորեն, մինչև ինչ-որ մի բանի հասնենք: Որովհետև Հայաստանում մինչև չլինի ընտրական գործընթաց, քաղաքական որևէ աշխուժացում չի լինում: Փորձը ցույց տալիս, որ այդպիսին ա քաղաքկան գործընթացը Հայաստանում, միակ գործընթացը, որ մնացել է, դա ընտրություններն են: Հիմա արտահերթ կլինի, թե հերթական կլինի, անընդհատ ընտրությունների շուրջ համախմբել ժողովրդին, փորձել նրանց կոտրել, էդ ընտրակեղծարարի ձեռը տալ կոտրել, գլուխը տալ ջարդել, ոչ թե ֆիզիկական բռնության կոչ եմ անում, այլ շատ հստակ բան եմ ասում, թույլ չտալ, էդ ձեռը բռնում ես, թույլ չես տալիս:
Կոնգրեսը միշտ էլ ասել է, մեր խնդիրը օրենքի պետություն ստեղծելն է, իսկ օրենքի պետություն ստեղծելու առաջին ու ամենակարևոր քայլը՝ արդար ընտրությունների հասնելն է: Ու ստեղ այլ տեսակետ չի կարող լինել, հիմա դու էդ ընտրություններին ոնց կհասնես, արդեն ուրիշ խնդիր ա: Բայց Արմենի ասածն էդ ա: Ու երբեք էլ հանրության մեջ ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ժողովուրդն ամենից շատ ակտիվանում է հենց ընտրություններին: Բայց էդ չի նշանակում, որ հաջորդ պահին, եթե տվյալ ընտրություններով չես հասնում հաջողության, չես անում քաղաքական քայլեր, որոնք կարող են հանգեցնել արտահերթ ընտրություններին:
Ես բացարձակ չգիտեմ, թե դու հեղափոխական ու հեղափոխություն ասելով ինչ ես պատկերացնում: Եթե Վովայի հետ աղոթելը, ապա Կոնգրեսն այդ հեղափոխական ճանապարհով չի գնում:
Էջանիշներ