Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները»-<<անկողմնակալ>>, մեղմիկոտ, քնքուշ ձևակերպմանդ զավեշտի աստիճանը թողնում եմ որոշեն ուրիշները, ինձ անձամբ շատ հուզեց լացելու աստիճան...
ՀՀՇ-ի այսպես կոչված «այլանդակությունները» միլիոնավոր մարդիկ տեսել են իրենց աչքով, զգացել իրենց կաշվի վրա, երբ դեռ չկար քո ասած հակաքարոզչությունը, ու եթե կուզես իմանալ, այն ժամանակ մարդկանց խոսքում ՀՀՇ-ն ասոցացվում էր ԷԼ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ հայհոյանքներիի հետ, քան հիմա:Դու դա չես հիշի , Չուկ ախպեր, դու կարդում և լսում էս Արամի լոլոները,
ու դրանց էս հավատում:
Բարեբախտաբար ոչ հիշողության հետ պրոբլեմ ունեմ, ոչ էլ բազմակողմանի ինֆորմացիա ստանալու՝ ի տարբերություն քեզ:

Էդ այլանդակություններն էլ չակերտների մեջ էի գրել հասարակ պատճառով, որտև ես լավ գիտեմ, թե մարդիկ ինչեր են խոսում: Ուրեմն նայի, շատ կարճ ասեմ, փորձի հասկանալ, եթե նպատակդ իսկական քննարկումն ա, կամ էլ միանգամից հերքի, եթե ճիշտ եմ հասկանում քո՝ ստեղի ֆունկցիան:

ՀՀՇ-ի տարիներին եղել են արատավոր երևույթներ ու մեկը չի դա: Եղել է կաշառակերություն, որոշ պաշտոնյաներ օգտվել են որոշակի արտոնություններից և այլն: Ուրեմն ինչի՞ եմ չակերտների մեջ գրել: Որտև իմ ասած քարոզչության արդյունքում կարողացել են նենց մտքեր վերագրել ՀՀՇ-ին, որ մի քիչ ինֆորմացվածը ուղղակի կծիծաղի վրան, բայց արի ու տես, որ քո ասած «ոչ քոռ ժողովրդի» մի զգալի հատված էդ հեքիաթները նենց ա կրկնում, որ էլ ասելու չի, ուրեմն ես էլ ասում եմ՝ քոռ են:

Որպես ամենապայծառ օրինակ կասեմ էն պնդումը, որը շատ լավ քարոզչական տրյուկներով համընդհանուր սարքեցին, որ իբր ՀՀՇ-ն ա փակել ատոմակայանը, առանց խորանալու, որ ատոմակայանը փակվել է 1989-ին, երբ այդ ՀՀՇ-ն դեռ իշխանության չէր, ավելին, Ղարաբաղ Կոմիտեի տղերքն այդ ընթացքում նստած էին: Ու սա միակ օրինակը չի, ու իրականում բամասանքի մակարդակի այդ «այլանդակությունների» մեծագույն մասը Գյուլնազ տատի հեքիաթներ են, որոնք կարելի ա փաստերով հերքել մի քանի րոպեի ընթացքում, ուղղակի կան մարդիկ (ու կարծես դու էդպիսիքից ես), որոնք էդ հերքումները մատների արանքով են անցկացնում:


Ընկեր, ես ՀՀՇ-ում չունեմ ազգական, բարեկամ, ոչ մի բան: Բայց ես կարողանում եմ կողքից նայել ու տեսնել ինչ ա կատարվում, ու վստահ պնդում եմ, որ ՀՀՇ-ի մեծագույն մասը, էն ինչ մնացել էր, որ միացավ Կոնգրես կուսակցությանը, ազնվագույն մարդիկ են, հարգանքի արժանի կերպարներ են, ու իրանց դեմ հիմա սև փիառ անողին քֆուր ա հասնում՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Ու էդ «մեծագույն մասն» էլ մատի փաթաթան չսարքես ու ասես, որ իբր ես էլ եմ ընդունում, որ մեջները կան նաև վատերը: Հա իհարկե կան: Գյուղ չկա, որ շուն չունենա: Բայց մի հատ հլը սաղ թիմերի վատերի վրայով անցեք, նոր սրանց, որտև համեմատելի չեն:


Մի հատ էլ ուրիշ ուղղությունից գամ, ու թարգեմ: Ցանկության դեպքում նույն «Բարև Երևան» ցուցակի մեջ մտնողների մի հատվածի վրայով կանցնեմ, կոմպրոմատներ կբերեմ, իրանց անցյալին կանդրադառնամ. հավատա, կան տենց անուններ: Չեմ անում: Չեմ անում, որտև քաղաքականապես կոռեկտ չի: Որտև ես կարող եմ քննադատել Րաֆֆիի քայլերը, բայց չեմ ասում, որ ինքը անբարոյական ա, որտև Քոչի վախտ էդ պաշտոնին ա եղել ու Քոչի վախտ տենց գործի լինելը հանաք բան չի: Չեմ ասում, որտև ամեն դեպքում էդտեղ հիմա թիմ կա, որտեղ ազնիվ մղումներով լիքը մարդիկ կան, ու իրանց քննադատելուց ես իրանց քայլերն եմ քննադատում, ոչ թե մտնում սպիտակեղենի մեջ փորձում կեղտի գնդիկներ գտնել, որտև էդ շանտղություն կլիներ: Ու նույնն էլ ակնկալում եմ հակառակ կողմից: