Կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը

«Հրապարակի» հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, Երևանի բոլոր անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայող, բայց ընտրական ցուցակներում ընդգրկված մարդկանց անունները, որպեսզի ՏԻՄ ընտրության օրը տվյալ մարդկանց անուններով իրենց իսկ ստեղծած շրջիկ խումբը քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին:

Սակայն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները տեղեկացել են այդ մասին, գրում է թերթը, նրանք արդեն ունեն իրենց սեփական ցուցակը, որտեղ նշված են երկրից բացակայող ընտրողների անունները: Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետևելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը և պահանջելու են խիստ պատժել տվյալ հանձնաժողովի նախագահին՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների արդար ընտրություններ անցկացնելու շուրջ նման համախմբվածությունը հույս է ծնում, նշում է «Ժողովուրդը», որ հետագայում էլ համախմբում կընթանա:
http://www.yerkir.am/am/news/48779.htm
.....................
Գոնե էս մի անգամ նորմալ դրա դեմն առնեն:
Ոնց որ էս անգամ ԲՀԿ-ի մասով ընտրակաշառքներից խոսք չկա:
ՀՀԿ-ից էլ առայժմ մենակ բամբասանքներ են...
Ամենազավեշտալին կլինի, եթե առանց լցոնումների Տարոնը հաղթի:
Ի՞նչ կասեն էդժամ ընդդիմադիրները, լրիվ հիմարի վիճակում կհայտնվեն: