Chuk-ի խոսքերից
ՀԱԿ-ն արդեն կուսակցություն է: Հիմնադիր համագումարը լինելու է ապրիլի 13-ին (կարծեմ), բայց ՀԱԿ-ն արդեն կուսակցություն է, ՀՀՇ-ի անվանափոխման գործընթացն եղել է, նոր կնիքն ու արտոնագիրն արդեն ստացել են:
ՀԱԿ ցուցակը քեֆս բերում ա: Կարծում եմ, որ ճիշտ որոշում ա: Մրցունակ կլինի՞, թե՞ չէ, դեռ կերևա: Ես նույնիսկ չեմ բացառում, էս պահին, որ անցողիկ շեմը չհաղթահարեն: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Բայց որ իրանք էս անգամ լրիվ «ջահելական ցուցակ» կազմեցին ու հիմա երիտասարդներին առաջ են մղելու, շատ ճիշտ ա:
Համարյա բոլորին, ցանկից, գիտեմ: Բոլորը ակտիվիստներն են, երիտասարդները՝ մի քանի բացառությամբ: Եթե էս պրոցեսը շարունակվի ու երիտասարդներին առաջին պլան մղեն՝ ճիշտ կանեն: Ցուցակում ընդգրկվածները բոլորն էլ արդեն ապացուցել են (իրենց ճանաչողների, մեկը իմ համար), որ իրենք արդեն էնքան կան ու մեծ քաղաքականություն մտնեն: Մի խոսքով ոգևորված եմ էս ցուցակով: ՀԱԿ-ը եթե ուրիշ ոչինչ էլ չանի, մենակ էս երիտասարդներին առաջ մղելու փորձը հերիք ա:
Էջանիշներ