Ժող ջան, բավական բարդ թեմայով մի գրառում պետք ա անեմ: Բարդ, որովհետև հիմա միանգամից լիքը մարդիկ մտածելու են, որ «ԲՀԿ եմ պաշտպանում»: Բա՛-ցա՛ր-ձա՛-կա՛-պե՛ս:

Ժող, ընդամենը կոչ եմ անում մի քիչ ավելի ուշադիր լինելու: Ցանկացած ընտրախախտում ենթակա է պատժվելու: Ոչ մի ընտրախախտում, ում կողմից ուզում է արված լինի, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՕԵԿ թե Առաքելություն, չպետք է անպատիժ մնա: Բայց մի հատ ուշադիր եղեք, թե ինչ ա կատարվում: Միշիկյան լրատվամիջոցները առավոտից գրում են ԲՀԿ-ի հետ կապված դեպքերի մասին, ձեռի հետ էլ ՀԱԿ-ի մասին, իսկ ՀՀԿ-ի հետ կապված՝ շատ թռուցիկ: Հետո սոցիալական ցանցերով, բաներով սկսում են տարածել հատկապես ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ կապված ինչ-որ բաները: Բոլորովին դեմ չեմ: Բայց եթե ՀՀԿ-ինն էլ տարածվի, եթե ՀՀԿ-ի ընտրակաշառքների գործերով էլ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեն, եթե իրանց սաղ խախտումներն արձանագրվեն: Հակառակ դեպքում պետք ա հասկանանք, որ էս պահին մեզ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ: Ու կոչ եմ անում էդ թակարդը չընկնել:

Էս տողերովս բացարձակապես չեմ հերքում ԲՀԿ-ի՝ կաշառք բաժանելու լուրերը կամ այլ խախտումներ անելու լուրերը: Կուզեի, որ հակադարձելու փոխարեն ասածս հասկանաք: