Նույնիսկ ակումբի սակավաթիվ քվեարկողների մեջ առնվազն չորս մարդ չեն կողմնորոշվել որևէ կուսակցության հանդեպ, ռեալ կյանքում նման մարդկանց թիվը, գումարած անտարբերների ստվար բանակը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի:
Ես այս երևույթը համարում եմ խիստ վտանգավոր, և ուզում եմ ներկայացնել իմ կարծիքն այս առնչությամբ, միգուցէ ոմանք օգտակար համարեն իմ խորհուրդը, թե ինչպես ընտրել և արդյո՞ք արժե մի կես ժամ ծախսել և ընդհանրապես մասնակցել ընտրություններին կոնկրետ այս դեպքում:
..............................
Այս ընտրություններում, դատելով ամեն ինչից, իրոք կա աննախադեպ եզակի շանս հենց քո մեն-մի հատիկ ձայնով մասնակցել կոնկրետ իրավիճակի փոփոխությանը, երբ նույնիսկ իշխանական վերլուծաբաններն են ստիպված զգուշորեն ակնարկում, որ շատ բան կախված է քվեարկողների ակտիվությունից: Ամեն մեկի ձայնը կարող է վճռորոշ լինել:
Ուրեմն, ինչպե՞ս վարվի ընտրողը:
Թող որ նա կանխապես ընդունի հետևյալը:
Բոլոր քաղաքական ուժերն ի սկզբանե վատն են ու զզվելի, սակայն խորհելով, կարելի է այնուամենայնիվ նրանց համեմատել և տարբերակել- վատից մինչև վատթարագույն գարշելին: Տարբերակել ՝ համեմատելով նրանց կենսագրություններն ու արած-չարածները, համեմատելով նրանց վստահելի լինելը՝ նորից-վատից մինչև վատթարագույն գարշելին...
Ուրեմն, ինչպե՞ս վարվի ընտրողը: Թող անի այնպես, որ չնպասի վատթարագույն գարշելիի իշխանությանը:
..............................................
Տարբերակնեն հետևյալն են:
Ա-եթե սիրում է իշխանություններին, և գոհ է իրոք երկրի և անձամբ իր վիճակից, թող ընտրի ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի թեկնածուին, սակայն նախ թող գիտակցի, որ միգուցե վաղն արդեն ինքն էլ ,իր զավակներն էլ ստիպված կլինեն բռնել արտագաղթի ճանապարհը:
Բ-Եթե կընտրի մեկնումեկին միայն փողով կամ շեֆի հորդորով, թող ընտրի, սակայն նաև թող գիտակցի նախօրոք, որ այդ փողը վաղն իսկ տասնապատիկ իր և իր զավակների կաշվից են քերթելու: Ի հոգուտ իրենց և հոգուտ իր շեֆի, բայց իր և իր զավակների հաշվին:
Գ-Եթե կծուլանա և չի գնա և չի ընտրի ոչ մեկին, չընդունելով իշխանություններին և անվերջ բողոքելով նրանցից, նա պետք է նախ և առաջ գիտակցի, որ չմասնակցելով ընտրություններին՝ ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:
Դ- Եթե կգնա և անվավեր կդարձնի իր քվեաթերթիկը, թող անի, սակայն կրկին թող նախ և առաջ գիտակցի, որ այդպիսով նույնպես ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:
Ե-Եթե կգնա և կընտրի մի կուսակցության , որը շանս չունի հաղթահարել նվազագույն շեմը, թող անի, սակայն կրկին թող նախ և առաջ գիտակցի, որ այդպիսով նույնպես ինքն արդեն իսկ փաստորեն քվեարկում է ի օգուտ իշխանությունների և գործում ի նպաստ նրանց:Նրանք ամենայն հավանականությամբ ամենաբարձր տոկոսն են արձանագրելու ի համեմատ այլ անցողիկ կուսակցությունների:
.................
ԵՎ վերջապես, եթե քեզ չի բավարարում Ա, Բ, Գ, Դ, կամ Ե կետերը, ու դու ուզում ես գործել որպես իսկական քաղաքացի, մնում է ընտրել , իմ կարծիքով, վերջին հնարավոր տարբերակը-
Զ- Անպայման գնա և անկաշառ ընտրիր մնացածներից համեմատաբար ամենաքիչ վատին, համեմատաբար ամենաքիչ գարշելիին և զզվելիին, ինչպես նաև նույնը խորհուրդ տուր քո բոլոր ծանոթ- բարեկամներին:
Գնա և ընտրիր, ընտրությունը քոնն է, և ո՞վ գիտե, միգուցե վաղը քո այդ մի քայլով լուսի շող բացվի ...
Էջանիշներ