User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 29 46-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

  1. #421
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի ռաբիզոտ Երևան
    Չեբուռաշկա թե ռաբիզ՝ այս է խնդիրը...


    Երգիչ Թաթուլը՝ Տարոն Մարգարյանի և քաղաքականության մասին.
    Տենաս էս պարող էրեխեքին փո՞ղ տվել են...
    http://www.1in.am/arm/armenia_politics_179514.html

  2. #422
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն , որ երևանցին ընտրության գնալով իրականում ընտրում է ոչ թե կոնկրետ մարդուն որպես քաղաքապետի, ասենք Տարոնին կամ պողոսին, այլ ընտրությունը պետք է կատարի հենց կոնկրետ քաղաքական թիմերի միջև, պարզ ու տրամաբանական է, քանի որ նրանց խաբում են, ասելով, թե ընտրում եք կոնկրետ մարդու՝ Տարոնին, նա էս է, էն է, լավն է և այլն:Դա սուտ է, քանի որ հենց նախորդ ժամանակահատվածում նույն ՀՀԿ-ն երեք քաղաքապետ փոխեց, ու ոչ մի երաշխիք չունի էն երևանցին, որ ասենք վստահում է Տարոնին, բայց չի վստահում ՀՀԿ-ին, վստահելով և ընտրելով Տարոնին, մի ամսից այդ աթոռին չի տեսնի լրիվ անկապ, անվստահելի մեկ այլ մարդու, քանի որ ասենք Տարոնին տարան դրին նախարար, կամ գնաց Մոսկվա՝ գազի Կարենի պես:Այս դեպքում նրան ընտրող երևանցին կմնա խաբված վիճակում, որպես քաղաքապետ ունենալով անտաղանդ ու զզվելի ինչ որ մեկին, որին երբևէ ձայն չէր տա: Նույնը ՕԵԿ-ի Արմեն Երիցյանի դեպքում:
    Հենց այս տրամաբանական փաստերով էլ պետք է հրապարակայնորեն հերքել ՀՀԿ-ի պնդումը, թե սա քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրություն է, և ոչ ընտրություն կուսակցությունների միջև:
    Մինչև հիմա նման պարզ , համոզիչ հերքում չեմ տեսել, լավ կլինի օպոզիցիոներն այս փաստարկներով խոսեն , բացատրվեն երևանցիների հետ քարոզարշավի ընթացքում:
    Ասենք հեռուստառոլիկներում:
    Որտեղ թող ցույց տան ասենք ՀՀԿ ցուցակից էն ժուռնալիստին ծեծողին ու ասեն, տես, երևանցի, դու էսօր ասենք ուզում էս Տարոնին տեսնել քաղաքապետի աթոռին, բայց որ վաղը էդ անկապ հաբռգածին էդ նույն աթոռին տեսնես, չզարմանաս, քանի որ քեզ խաբել են...

  3. #423
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում ուզում էի գրել հումորի բաժնում, բայց մի քիչ մտածելով, գտա, որ սա դառը իրականություն է...

    Վերծանված կոչ ՀՀԿ-ից.

    Սկսե՛ք կառուցել Ձեր Ապահով Հայաստանը՝ գրանցե՛ք Ձեր ազգուտակին գյուղերից Երևանում մի-երկու շաբաթով, կե՛րեք մի օրում ազգուտակով Ձեր զավակների ապագան , ու կունենաք Էլ ավելի Ապահով ՏԱՐՈՆ... Հետո քյավթառ ատամներով երգեր կուղղեք Էլ ավելի Ապահով ՏԱՐՈՆԻՆ, որ գոնե լույսի փողը մուծեք, չկտրեն... Դեպի՛ ստրկություն՝ հոծ շարքերով՝ անուղեղներ...
    Ավելի լավ Երևանում՝ ավելի ստրուկ երևանցի...

  4. #424
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թող օպոզիցիոներները մի տեսահոլովակ սարքեն-ԱՎԵԼԻ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ-ապագա ավելի լավ Երևանի կուլտուրայի տեսլականը:
    Ներառեն Տարոնի քարոզարշավից են նառկոշ Թաթուլ Ավոյանի համերգը և միառժամանակ նրա այլ ծակված ելույթներց ամենագարշելի կադրերը .ՕՐԻՆԱԿ-


    ԿԱՄ

    Սա է Տարոնի ԱՎԵԼԻ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ-ի պատկերը
    Վերջին խմբագրող՝ Zodiac: 28.04.2013, 15:13:

  5. #425
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ավագանու մեր երիտասարդ, գեղեցկուհի, միաժամանակ շատ խելոք ու բանիմաց թեկնածուներից ևս մեկը.

    Ելենա Նալբանդյան. «Եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես»



    Ելենա Նալբանդյանը 8 տարի արտերկրում ապրելուց հետո 2007 -ին վերադարձել է Հայաստան: Ավարտել է Միջազգային ակադեմիական ինստիտուտը: Մասնագիտությամբ ֆինանսիստ Ելենան այժմ աշխատում է գովազդային ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: Նա ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությունների ներկայացրած նախընտրական ցուցակի 14-րդ հորիզոնականում: WomenNet-ի զրույցը նրա հետ սկսվեց ավանդական հարցից ՝ ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մուտք գործել:

    - Քաղաքական գործունեությունը սկսել եմ 17 տարեկանից, հայրենիք վերադառնալուց հետո: Երբ տեսա Հայաստանի անմխիթար վիճակը, հիասթափված մարդկանց՝ միացա Կոնգրեսի շարժմանը: Գնում էի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, որտեղ բարձրաձայնվում էր Հայաստանում առկա բոլոր խնդիրների մասին: Դրանից հետո սկսեցի մասնակցել բոլոր հանրահավաքներին, ակցիաներին, քաղաքացիական շարժումներին, այնուհետև դարձա ՀԱԿ անդամ:
    Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա այս անգամ ՀԱԿ-ը որոշեց հանդես գալ նոր ֆորմատով` ավելի շատ երիտասարդներ ընդգրկելով նախընտրական ցուցակում: Իրականում մեր նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են ներկայացված:


    - Ծանո՞թ եք մայրաքաղաքի խնդիրներին և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը Երևանի ավագանու կազմում:
    - Ես մայրաքաղաքի խնդիրներին շատ լավ ծանոթ եմ: Այսօր թիվ մեկ խնդիրը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են և կանաչ տարածքներում կառուցապատումը: Դրանք բոլորն էլ տեսնում են: Կարևոր խնդիրներից մեկն էլ բազմաբնակարան շենքերի պահպանումն է: Մայրաքաղաքի գրեթե բոլոր շենքերի տանիքները, վերելակները վերանորոգման կարիք ունեն: Թվում է, թե դրանք այդքան կարևոր խնդիրներ չեն, բայց իրականում մարդկանց համար մեծ նշանակություն ունեն:


    - Բնականաբար, այդ խնդիրների մասին տեղյակ է նաև քաղաքային իշխանությունը: Ըստ Ձեզ՝ դրանց լուծում չի՞ տրվում:
    - Կարծում եմ, որ լուծում չի տրվում: Եթե չեմ սխալվում, օրինակ` Երևանում գործում է 1800 վերելակ, մինչդեռ վերջին տարիներին միայն դրանցից 40-ն է վերանորոգվել:


    - Որո՞նք են Երևանում առկա խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:
    - Բոլորն էլ առաջնահերթ խնդիրներ են և քայլ առ քայլ պետք է դրանք լուծվեն: Եվ դա շատ ռեալ է: Երևան քաղաքի բյուջեն կբավականացնի, եթե «ատկատի» մեխանիզմը չգործի: Իսկ եթե մենք ներկայացված լինենք քաղաքապետարանում, ապա կկարողանանք այդ մեխանիզմը զսպել, որպեսզի գումարները ծախսվեն նպատակային: Չկա որևէ խնդիր, որ ցանկության դեպքում չլուծվի: Իհարկե, հատված ծառերը հնարավոր չէ վերականգնել, բայց հնարավոր է նոր տարածքներում ծառատունկ իրականացնել: Այսինքն՝ չպետք է թողնել, որ կանաչ տարածքների հաշվին կառուցապատում իրականացվի:


    -Ի՞նչ ակնկալիքներ ունեք Երևանի ավագանու ընտրություններից և ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Երևանը մայիսի 5-ի ընտրություններից հետո:

    -Իմ երազանքներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանի ՀՀ քաղաքացուն, նույնը վերաբերում է Երևանին:


    -Իսկ եթե Ձեր ակնկալիքներն իրականություն չդառանա, հնարավո՞ր է, որ նորից մտածեք Հայաստանից հեռանալու մասին:

    -Երբեք: Հիմա մենք դռնեդուռ ընկած մարդկանց հետ խոսում ենք, ծանոթանում ենք նրանց խնդիրներին, և ինձ համար ամենացավալին այն է, որ այսօր մայրաքաղաքի շենքերի բնակարանների մոտ 40 տոկոսի դռները փակ է: Նրանց մեծ մասը Հայաստանում չի ապրում: Դա շատ լոււրջ խնդիր է: Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյուքներից գոհ կլինենք, թե ոչ, ապա այդպիսի խնդիր չկա: Պայքարում ենք մինչև վերջ և երբևիցե չի լինելու այնպես, որ ձեռքներս ծալած նստենք և հանդուրժենք անհանդուրժելին: Հուսահատություն չի կարող լինել. եթե պայքարում ես՝ հնարավոր է, որ պարտվես, բայց եթե չես պայքարում՝ դու արդեն պարտված ես:


    Մերի Մարգարյան
    Աղբյուր՝ womennet.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (28.04.2013), Ձայնալար (28.04.2013)

  7. #426
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, Կոնգրեսը Երևանի հասարակական /հանրային?/ տրանսպորտի վիճակի կարգավորման ծագիր ունի՞: Եթե ինչ-որ տեղ դրա մասին մանրամասն գրած ունեն, կուզենայի կարդալ, թե իրանք ոնց են պատկերացնում լուծումները:

    Քաղաքական խնդիրները իհարկե առաջնային են, բայց չէր խանգարի, որ էտ հարցը մինչև իշխանափոխություն փորձեին լուծել:

  8. #427
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, Կոնգրեսը Երևանի հասարակական /հանրային?/ տրանսպորտի վիճակի կարգավորման ծագիր ունի՞: Եթե ինչ-որ տեղ դրա մասին մանրամասն գրած ունեն, կուզենայի կարդալ, թե իրանք ոնց են պատկերացնում լուծումները:

    Քաղաքական խնդիրները իհարկե առաջնային են, բայց չէր խանգարի, որ էտ հարցը մինչև իշխանափոխություն փորձեին լուծել:
    Ծրագրում ճիշտն ասած հակիրճ ա գրված, ավելի շատ «դեկլարատիվ», զրույցներում ավելի մանրամասնում են, թե ոնց են պատկերացնում իրականություն դարձնել (որ համապատասխան նյութերը գտնեմ, կտեղադրեմ): Իսկ ծրագրի հատվածը սա է.


    Տրանսպորտ

    Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ:

    Կվերանայվի Երևանի տրանսպորտային երթևեկության սխեման: Ուղևորների համար այն կդարձվի առավել հարմարավետ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից տրանսպորտային միջոցներ, այդ թվում էլեկտրոմոբիլներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը:

    Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս - Մալաթիա - Չարբախ երթուղու կառուցումը:

    Վերգետնյա տրանսպորտի համար կստեղծվեն պատշաճ կահավորված կանգառներ:

    Քաղաքային տրանսպորտը կհարմարեցվի տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների պահանջներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (28.04.2013)

  10. #428
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Գելլափ-մելլափ, ադիբեկյանը մի կողմ, էս պահին ո՞վ ինչ պրոգնոզ կասի, ես օրինակ հեչ չեմ կարողանում գոնե մոտավոր պատկերացնեմ, թե մայիսի 6-ին ԿԸՀ-ն ինչ ցույց կտա:
    ՀՀԿ 38 տոկոս
    ՕԵԿ 7 տոկոս
    Միասին 45 տոկոս

    ԲՀԿ 27 տոկոս
    ՀԱԿ 9 տոկոս
    Դաշնակցություն 7 տոկոս
    Միասին 43 տոկոս

    ժառանգություն 12 տոկոս

    Սաղ կախված կլինի նրանից, թե Րաֆֆին ում հետ կոլիցիա կկազմի՝ ռահվիրայի, թե ինտելեյտուալի: Ես սպասում եմ, որ Սերժը Րաֆֆիին կուղարկի ԲՀԿ-ի գիրկը՝ մնացածի նման: Տեղի կունենա Սերժ-Քոչարյան պայմանավորածությունը Հայաստանում երկկուսակցական համակրգ հիմնելու շուրջ:

    Ուրիշ բան, որ ԲՀԿ-ն ու իրա հետ կոալիցիայի մեջ մտածները էս սաղ կներկայացնեն որպես լուրջ հաղթանակ:

  11. #429
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀԿ 38 տոկոս
    ՕԵԿ 7 տոկոս
    Միասին 45 տոկոս

    ԲՀԿ 27 տոկոս
    ՀԱԿ 9 տոկոս
    Դաշնակցություն 7 տոկոս
    Միասին 43 տոկոս

    ժառանգություն 12 տոկոս

    Սաղ կախված կլինի նրանից, թե Րաֆֆին ում հետ կոլիցիա կկազմի՝ ռահվիրայի, թե ինտելեյտուալի: Ես սպասում եմ, որ Սերժը Րաֆֆիին կուղարկի ԲՀԿ-ի գիրկը՝ մնացածի նման: Տեղի կունենա Սերժ-Քոչարյան պայմանավորածությունը Հայաստանում երկկուսակցական համակրգ հիմնելու շուրջ:

    Ուրիշ բան, որ ԲՀԿ-ն ու իրա հետ կոալիցիայի մեջ մտածները էս սաղ կներկայացնեն որպես լուրջ հաղթանակ:
    Ապեր, ՀՀԿ-ն ատամներով պահելու ա քաղաքապետի պաշտոնը

    Իրանց հիմիկվա սցենարը սենց ա. ՕԵԿ-ը չի մտնում: ՀՀԿ-ն 42-45 տոկոս ու ավտոմատ քաղաքապետ (անասուն օրենքներ են, 41 տոկոս հավաքողի առաջին համարը ավտոմատ դառնում ա քաղաքապետ, առանց լրացուցիչ ավագանու քվեարկության):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (28.04.2013)

  13. #430
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա, Արսենյանը կդառնա քաղաքապետ, Տարոնը՝ քաղաքաշինության նախարար նոր կառավարությունում, որի կազմը կհաստատեն մայիսի 5-ից հետո:

  14. #431
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրում ճիշտն ասած հակիրճ ա գրված, ավելի շատ «դեկլարատիվ», զրույցներում ավելի մանրամասնում են, թե ոնց են պատկերացնում իրականություն դարձնել (որ համապատասխան նյութերը գտնեմ, կտեղադրեմ): Իսկ ծրագրի հատվածը սա է.
    Լավ կլինի, որ երթուղայինների վարորդների աշխատավաձների ձևի վրա էլ աշխատեն, որ սահմանեն ոչ թե ըստ ուղևորների թվի, այլ հստակ սահմանած աշխատավարձ տան:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.04.2013), Chuk (28.04.2013)

  16. #432
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ՀՀԿ-ն ատամներով պահելու ա քաղաքապետի պաշտոնը

    Իրանց հիմիկվա սցենարը սենց ա. ՕԵԿ-ը չի մտնում: ՀՀԿ-ն 42-45 տոկոս ու ավտոմատ քաղաքապետ (անասուն օրենքներ են, 41 տոկոս հավաքողի առաջին համարը ավտոմատ դառնում ա քաղաքապետ, առանց լրացուցիչ ավագանու քվեարկության):
    Փաստորեն ես քեզանից լավատես եմ:

  17. #433
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ես քեզանից լավատես եմ:
    Չէ, ես ավելի լավատես եմ: Ուղղակի երկուսիս գրածներն էլ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ իրանց սցենարն էր:

    Դու իրանց սցենարն ուրիշ կերպ ես պատկերացնում, ես ուրիշ:

    Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ իրանց սցենարը պետք ա փոխել, կամ առնվազն էդ անելու համար պայքարել: Վահագ Քաղաքապետ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #434
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Sagittarius-ի գրառումից հասկացա, որ շատերը ծանոթ չեն Կոնգրեսի ծրագրին: Դրա համար մաս-մաս կներկայացնեմ: Իրականում վատ չի լինի, եթե մյուսներն էլ ներկայացնեն մասնակցող մյուս ուժերի ծրագրերը. խոստովանեմ, որ ես էլ բոլորին չի, որ ծանոթ եմ:

    Բայց դե ես ձեռիս տակ միայն Կոնգրեսինը ունեմ: Ուրեմն Կոնգրեսի ծրագիրը կազմված ա երկու հիմնական մասից: Առաջին մասը քաղաքական ծրագիրն է, որը Երևանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը, իսկ երկրորդ մասը՝ Երևանի ծրագիրն է, որում ներկայացված են Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրն է:

    Սկզբից կներկայացնեմ քաղաքական ծրագիրը, ավելի ուշ կներկայացնեմ Երևանի զարգացման ծրագիրը:



    Հայ ազգային կոնգրես. Երևանի ավագանու ընտրություններ
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ


    Սահմանադրական կարգի վերականգնում

    Կարճ ժամանակում քաղաքային իշխանության մասշտաբով գործով դրսեւորելով մեր որակների տարբերությունը ապօրինի վարչախմբի համեմատությամբ` քաղաքական մեխանիզմներով կհասնենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։

    Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնօրինելը:

    Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի`պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով :

    Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:

    Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները` հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:

    Երևանը ֆինանսական առումով պետք է դառնա ինքնաբավ:

    Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը:

    Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանված կարգով կանցկացվեն համաքաղաքային հանրաքվեներ:

    Հակակշիռների ստեղծում

    Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, կդառնա նրա համար կոշտ զսպաշապիկ։ Ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Երեւանի քաղաքապետը ունի անկախության լուրջ երաշխիքներ:

    Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում

    Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:

    Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։

    Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում

    Հայաստանում ստեղծված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում`այդպիսով հնարավոր դարձնելով նշված երևույթը հիմնովին վերացնելը: Կդադարեցվեն ապօրինի արտոնությունները, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, կհեշտացվեն գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը:

    Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով

    Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը Էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Կարվի ամեն ինչ հաղորդակցման և տեղեկաատվական միջոցների հասանելիությունը խթանելու նպատակով:

    Հավաքների ազատության հարգում

    Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրական ծրագրում խոստացել էր, որ կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Այդ նախընտրական խոստումը Հայ Ազգային Կոնգրեսը կարողացավ իրականացնել, մնալով ընդդիմություն` շնորհիվ հետեւողական հանրահավաքային ճնշման իշխանությունների վրա: Արդյունքում իշխանությունները ստիպված էին աստիճանաբար վերականգնել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2011 նաեւ դադարեցրեցին Ազատության հրապարակի ապօրինի եռամյա շրջափակումը:

    Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից`զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (28.04.2013)

  20. #435
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես ավելի լավատես եմ: Ուղղակի երկուսիս գրածներն էլ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ իրանց սցենարն էր:

    Դու իրանց սցենարն ուրիշ կերպ ես պատկերացնում, ես ուրիշ:

    Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ իրանց սցենարը պետք ա փոխել, կամ առնվազն էդ անելու համար պայքարել: Վահագ Քաղաքապետ
    Ես տենց էլ չեմ հասկանում, ձև կա՞ , թէ չէ իրանց սցենարը փոխելու:
    Ամենակարևոր ռեսուրսի՝ երկրից բացակայողների փոխարեն այլ անձերի, ասենք ծածուկ՝ ոչ խմբերով, քվեարկության դեմն առնելու ձև կա՞, թե չէ: Կարա՞ն, իրավունք ունե՞ն, ասենք ընդդիմադիրները տեղում բոլոր քվեարկողների անձնագրերը գրանցումներով հատ-հատ ստուգեն, թե՞ ոչ: Կամ իրավունք ունե՞ն արդյոք ամբողջ օրը վստահված անձիք հերթով , թեկուզ հեռախոսներով անընդմիջում նկարել քվեատուփերը, հաշվարկը, կնքումը, բոլոր մասնակից ընտրողներին:
    Եթե մեկնումեկը տեղյակ է, կուզեի ավելի մանրամասն գրեր, թե խի չի ստացվի մեծամասամբ, չհաշված կաշառքով ընտրողներին, ապահովել արդար, թափանցիկ ընտրություն:
    Էս ֆոկուսը ես տենց էլ չեմ հասկանում, բացատրեք, էլի, խնդրում եմ, թէ ո՞նց կարան չորս օպոզիցիոն ուժերի աչքի առաջ տենց կոպիտ կեղծել ու դրա դեմը խաղ չկա :
    Եթե էսքան հնարավորություններից հետո չորս օպոզիցիոն ուժերը համատեղ էլի պտի ասեն , թե կոպիտ կեղծել են ու նկարել են թվեր ու իրավաբանորեն չապացուցեն դա, ուրեմն սաղ կաշառված տանձի պոչեր են, ու լավ կլնի սսկվեն վաբշե:

Էջ 29 46-ից ԱռաջինԱռաջին ... 1925262728293031323339 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •